Խամսայի մելիքությունների վերելքն ու անկումը. Արցախի պատմությունը՝ մաս 6-րդ . Տեսանյութ
Օգոստոսի 06, 2025

Խամսայի մելիքությունների վերելքն ու անկումը. Արցախի պատմությունը՝ մաս 6-րդ . Տեսանյութ

18-րդ դարում Իրանի տիրակալ Նադիր շահը լավ էր հասկանում հայերի հակաթուրքական տրամադրվածությունը և օսմանների դեմ մղվող վճռական գոտեմարտում հայ մելիքների վրա նայում էր որպես հուսալի դաշնակցի։ Նադիրը առանձնակի ջերմ հարաբերություններ ուներ Դիզակի մելիք Եգանի հետ, որին ժամանակակիցների վկայությամբ՝ հոր պես էր ընդունում: Նադիր Շահը ոչ միայն Արցախի մելիքներին հաստատում է իրենց իշխանության մեջ, այլև ընդգծված կարգավիճակ է շնորհում՝ ծնունդ տալով նոր վարչական միավորի՝ Խամսայի մելիքություններին։ Գանձակի բեկլարբեկությունից անկախ հինգ մելիքություններից կազմված նահանգը, կենտրոն ունենալով Տող ավանը, Դիզակի մելիք Եգանի գլխավորությամբ ճանաչվեց որպես հայկական ինքնավար մի երկիր, որի սահմանները ձգվում էին Գանձակի մատույցներից մինչև Արաքս գետը։

Մելիք Եգանը, Նադիրից խանական տիտղոս ստանալով, մինչև 1744 թվականը գլխավորեց Խամսայի մելիքությունները։ Ինչպիսի արագությամբ Իրանն իր հզորությանը հասավ Նադիր շահի օրոք, նույնպիսի արագությամբ էլ 1747 թվականին  Նադիրի մահից հետո բռնեց անկման ճանապարհը։ Ստեղծված խառնակ վիճակից օգտվեցին նաև Ղարաբաղի հարավում և Իրանի հյուսիսում թափառող թյուրքական ցեղախմբերը: Կուր-Արաքսյան միջագետքում թափառող ավազակաբարո թուրքախոս ցեղերը միավորվեցին Ջիվանշիր ցեղի առաջնորդ Փանահի շուրջը: Խամսայի մելիքները, չհանդուրժելով նորաբույս խանի համարձակ քայլերը, Խաչենի մելիք Ալլահվերդու գլխավորությամբ գրավեցին Տիգրանակերտը՝ Փանահին դուրս վռնդելով Արցախի լեռնային հատվածներից։ Շատ չանցած Փանահն օգտվեց Խամսայի մելիքների պառակտումներից և կրկին փորձեց ներխուժել Արցախ: Պատճառը Վարանդայի մելիքությունում տեղի ունեցած ողբերգությունն էր:

Մելիք Շահնազարը, լավ իմանալով Փանահի նկրտումները՝ օգտագործեց նրան և որպես վարձատրություն վերջինիս նվիրաբերեց Շոշի անմատչելի հին բերդը։ Թուրքն ու կիսաթուրքը հայ մելիքներին դիմագրավելու համար սկսեցին վերակառուցել ու ավելի ամրացնել բերդը։ Մելիք Շահնազարն իր ձեռքով դրեց նրա առաջին քարը, որը իր և ամբողջ Ղարաբաղի մելիքությունների գերեզմանը դարձավ:

«Արցախի պատմությունը» նախագծի 6-րդ մասը (Խամսայի մելիքությունների վերելքն ու անկումը) ամբողջությամբ՝ տեսանյութում.

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զգուշացում. Ինչ է կատարվում iPhone-ի հետ. Արթուր Պապյան

Ռուսաստանը քննարկում է Ուկրաինայի հետ օդային զինադադարի հարցը․ Bloomberg

ՆԱՏՕ-ի առաջնորդները կատարում են իմ բոլոր պահանջները. Թրամփ

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Գերագույն առաջնորդի խորհրդականը

Ուրալում ադրբեջանական համայնքի ղեկավար Շիխլինսկին տեղափոխվել է մենախուց

Հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետում

Թուրքիան չի միացել Իսրայելի դեմ պատժամիջոցներին

Պակիստանը խախտել է հրադադարը. հնդկական ԶԼՄ

Փաշինյանն ու Ալիևը փոխում են Հարավային Կովկասի «կուրատորին». «Կոմերսանտ»

Ճապոնիան և Միացյալ Նահանգները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Հոկայդոյից մինչև Օկինավա

Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

101 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջեյն Մորգանը

Տուսկը հայտարարել է Լեհաստան՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հնարավորության մասին

Շվեդիան 275 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելուն

«Հըզբոլլահի» զինաթափման ծրագրի քննարկումից առաջ Բեյրութում խստացվել են անվտանգության միջոցառումները