Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղել
Օգոստոսի 06, 2025

Երևանում կրակոց է արձակվել թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի վրա, որի մեջ մի քանի ուղևորներ են եղել

By Օգոստոսի 04, 2025 10

Այսօր՝ օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային ապակու վրա կրակոց է արձակվել։

Քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները ավտոբուսի կողային ապակու վրա հայտնաբերել են կրակոցի հետք։

Դեպքի վայրում հավաքվածները նշում են, որ ավտոբուսը ընթանում էր, և դրա մեջ գտնվել են մի քանի ուղևորներ, ովքեր բարեբախտաբար չեն տուժել։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել հերթապահ քննիչը։

Էրեբունու ոստիկանները պարզում են ավտոբուսի վարորդի ինքնությունը և ձեռնարկում անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու և նրան ու հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Զգուշացում. Ինչ է կատարվում iPhone-ի հետ. Արթուր Պապյան

Ռուսաստանը քննարկում է Ուկրաինայի հետ օդային զինադադարի հարցը․ Bloomberg

ՆԱՏՕ-ի առաջնորդները կատարում են իմ բոլոր պահանջները. Թրամփ

Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Գերագույն առաջնորդի խորհրդականը

Ուրալում ադրբեջանական համայնքի ղեկավար Շիխլինսկին տեղափոխվել է մենախուց

Հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետում

Թուրքիան չի միացել Իսրայելի դեմ պատժամիջոցներին

Պակիստանը խախտել է հրադադարը. հնդկական ԶԼՄ

Փաշինյանն ու Ալիևը փոխում են Հարավային Կովկասի «կուրատորին». «Կոմերսանտ»

Ճապոնիան և Միացյալ Նահանգները լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Հոկայդոյից մինչև Օկինավա

Թրամփն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

101 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջեյն Մորգանը

Տուսկը հայտարարել է Լեհաստան՝ Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման հնարավորության մասին

Շվեդիան 275 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար ամերիկյան զենք գնելուն

«Հըզբոլլահի» զինաթափման ծրագրի քննարկումից առաջ Բեյրութում խստացվել են անվտանգության միջոցառումները