Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերումը
Հուլիսի 10, 2025

Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերումը

By Մայիսի 12, 2025 70

Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների հրամանատարներն այսօր կայացած բանակցությունների ժամանակ որոշել են անհապաղ միջոցներ ձեռնարկել սահմաններից և առաջավոր շրջաններից զորքերի դուրսբերումն ապահովելու համար: Տեղեկությունը հայտնում է ANI գործակալությունը՝ հղում անելով Հնդկաստանի բանակի հայտարարությանը:

«Հնդկաստանի և Պակիստանի ռազմական գործողությունների հրամանատարների միջև բանակցությունները տեղի են ունեցել 2025 թվականի մայիսի 12-ին` ժամը 17:00-ին։ Որոշվել է, որ երկու կողմերը կքննարկեն անհապաղ միջոցներ՝ ապահովելու զորքերի դուրսբերումը սահմաններից և առաջավոր շրջաններից», - ասվում է Հնդկաստանի բանակի հայտարարության մեջ:

Նշվում է նաև, բանակցությունների ընթացքում քննարկվել են հարցեր` կապված այն պարտավորության պահպանման հետ, որ երկու կողմերը չպետք է կրակոց արձակեն կամ որևէ ագրեսիվ և թշնամական գործողություն ձեռնարկեն միմյանց դեմ:

Հիշեցնենք` Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատացան Պահալգամ քաղաքում ապրիլի 22-ին իրականացված ահաբեկչությունից հետո, ինչի հետևանքով զոհվեցին Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի, բազմաթիվ մարդիկ վնասվածքներ ստացան։ Հնդկաստանը հայտարարեց` իր հետախուզական ծառայությունները հայտնաբերել են ապացույցներ, որ «Լաշքար-է-Թայբա» խմբավորման իրականացրած ահաբեկչական գործողությանը մասնակցել է Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը (ISI)։ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքեց մեղադրանքները:
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ի պատասխան Պահալգամի ահաբեկչության` իրականացրել է «Սինդուր» գործողություն՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքին»: Գերատեսչությունը հայտարարեց, որ գործողության շրջանակում Պակիստանի ոչ մի ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել: Պակիստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարեցին, որ Հնդկաստանը հարձակվել է պակիստանյան հինգ բնակավայրերի վրա, հարվածների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իսլամաբադն իրեն համարժեք պատասխան տալու իրավունք է վերապահում:

Գործողության անցկացման չորս օրվա արդյունքներով Հնդկաստանը և Պակիստանը պայմանավորվեցին մայիսի 10-ի ժամը 17: 00-ից (Երևանի ժամանակով ժամը 15:30) դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները ցամաքում, օդում և ծովում: Մի քանի ժամ անց Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի ղեկավար Օմար Աբդուլլան հայտնեց, որ Սրինագարի մոտակայքում պայթյուններ են լսվում, գործարկվել է Հնդկաստանի հակաօդային պաշտպանությունը: Սակայն արդեն երկրորդ գիշերն անընդմեջ Հնդկաստանի բանակը հայտարարում է, որ Պակիստանի կողմից խախտում չի նկատում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օրհներգը պարտադիր կհնչի ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ

Կուալա Լումպուրում մեկնարկել են Ռուբիո-Լավրով բանակցությունները

Քննարկվել է խաղաղության պայմանագրի նախաստորագրման հարցը. նոր մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպումից

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար

Փաշինյան-Ալիև բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին. դրանք տևել են  5 ժամ

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. Պեսկով

7 անձ ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ. ՔԿ

Ինչ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը. Նոր մանրամասներ

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձել հօգուտ պետության. Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am

ԱՄՆ-ը շատ մոտ է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուն. Թրամփ

Ձերբակալել են Գեղամ Մանուկյանի որդուն

Ինչպե՞ս են ժուչոկը տեղադրել. «Հրապարակ»

Մեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մեռած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»

ՔՊ-ում կարծում են՝ Սամվել Կարապետյանը կնահանջի. «Հրապարակ»