Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին հրաժարական տալ՝ իր դեմ կոռուպցիայի մեղադրանքներից հետո: Focus-ի տվյալներով՝ Եվրահանձնաժողովի ղեկավարի նկատմամբ անվստահության քվեարկությունը նախատեսված է հուլիսի 10-ին Ստրասբուրգում։
«Ժամանակն է հեռանալ», - գրել է Օրբանը X սոցիալական ցանցում՝ գրառումը կցելով ֆոն դեր Լեյենի դիմանկարին։
Օրբանը վաղուց ԵՄ ներկայիս ղեկավարության ամենակոշտ քննադատներից մեկն է, հատկապես միգրացիոն քաղաքականության, Ուկրաինայի հակամարտության, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և ԵՄ-ի՝ Չինաստանի և Միացյալ Նահանգների հետ տնտեսական հարաբերությունների հարցում։
Անվստահության քվեարկության պատճառը COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման վերաբերյալ պնդումներն են եղել: Քննադատների կարծիքով՝ պատվաստանյութերի մի մասը պատվիրվել է առանց համավարակի ընթացքում բոլոր անհրաժեշտ կլինիկական փորձարկումները անցնելու։