«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ՔՊ-ն կալանավորելու թույլտվություն տվեց: Ավելի վաղ նրանք կողմ էին քվեարկել պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը:
Կալանքի տանելու միջնորդությանը կողմ են քվեարկել ՔՊ-ական 62 պատգամավոր: Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Սարգսյանը ելույթ էր ունեցել, նշել, որ արդեն կալանավորման ու անձեռնմխելիությունից զրկելու հրամանը կա, և որ ավելի լավ է ինքը ժամանակ չկորցնի ԱԺ-ում, գնա 4 անչափահաս երեխաների մոտ և տիկնոջ հետ այցելի եկեղեցի՝ մոմ վառելու, հետո ինքնակամ կներկայանա Քննչական կոմիտե:
Արթուր Սարգսյանն արդեն իսկ ՔԿ-ի դիմաց է: Նա այնտեղից հայտարարել է, որ մեղադրանքները կեղծիք են և որ իրենք խաղաղ անհնազանդության ակցիաներ էին իրականացնելու, ինչն անում են վերջին չորս տարում: Նա նաև նշել է, որ իշխանություններին անպայման հեռացնելու են: