ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարող պատկերացնել, որ Միացյալ Նահանգներին հարկավոր լինի կրկին ռազմական ուժ գործադրել Իրանի դեմ։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման սկզբում Թրամփին հարցրել են, թե որ դեպքում Վաշինգտոնը պատրաստ կլինի ևս մեկ հարված հասցնելու Իրանին։ «Հուսով եմ՝ մենք ստիպված չենք լինի դա անել։ Ես չեմ կարող պատկերացնել, որ [մենք] ցանկանանք դա անել», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, պատասխանել է Թրամփը։
Նա հայտարարել է, որ կցանկանար վերացնել Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները «հարմար ժամանակին»:
«Մենք ունենք ցավոտ պատժամիջոցներ Իրանի դեմ, շատ ցավոտ: Եվ ես կուզեի կարողանալ վերացնել այդ պատժամիջոցները հարմար ժամանակին, նրանց [իրանցիներին] հնարավորություն տալ վերականգնվելու», – ասել է Թրամփը: