Իրաքյան Քրդստանում գիշերը բախումներ են տեղի ունեցել
Հուլիսի 09, 2025

Իրաքյան Քրդստանում գիշերը բախումներ են տեղի ունեցել

By Հուլիսի 09, 2025 4

Իրաքյան Քրդստանում գիշերը բախումներ են տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում են մերձավորարևելյան թեմաներ լուսաբանող տելեգրամյան ալիքները։

Վարկածներից մեկի համաձայն՝ ազդեցիկ Հարքի ցեղի ներկայացուցիչները ապստամբել են Բարզանիի կառավարության դեմ, որը սերտ կապեր ունի Անկարայի հետ: Մեկ այլ վարկածի համաձայն՝ տեղի ունեցածը կապված է միջցեղային վեճերի հետ:

Նշվում է, որ փակվել էին հիմնական ճանապարհները: Մասնավորապես ընդդիմադիր ջոկատները փակել են Քուվեյրն ու Էրբիլը կապող կարևոր մայրուղին՝ աջակցող ուժերի տեղափոխումը կանխելու համար:

Տեղեկություններ կան, որ մարտերը տեղի են ունեցել Խոր Մոր գազի հանքավայրի մոտ:

Հատկանշական է, որ հուլիսի 6-ին թուրքական քրդամետ DEM կուսակցության պատվիրակությունը մեկնել էր Իմրալի կղզի, որտեղ հանդիպել էր Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ: Բանակցությունները տեղի էին ունեցել կազմակերպության զինաթափման մոտալուտ մեկնարկի մասին հաղորդագրությունների ֆոնին: Նշվել էր, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինաթափումը կսկսվի այս շաբաթ Իրաքի հյուսիսում։

Այնուհետև պատվիրակությունը հանդիպում է ունեցել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ ուղևորության արդյունքները զեկուցելու համար։

Բացի այդ, հուլիսի 6-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Իրաքի հյուսիսում տեղի ունեցած միջադեպի մասին. քարանձավներից մեկում, որտեղ, ըստ Անկարայի, կարող էին քուրդ զինյալներ թաքնված լինել, 19 զինծառայող թունավորվել էր մեթանով։ Ավելի ուշ հայտնի էր դարձավ, որ նրանցից 12-ը մահացել են հիվանդանոցում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Զելենսկին հանդիպել է Հռոմի պապի հետ

Դոլարն ու եվրոն էժանացել են. փոխարժեքները հուլիսի 9-ին

Օրբանը պահանջում է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հրաժարական տա կոռուպցիայի մեղադրանքների պատճառով

Հեգսեթը Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցրել է՝ Սպիտակ տանը տեղյակ չպահելով

Հեգսեթը Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցրել է՝ Սպիտակ տանը տեղյակ չպահելով

Թուրքիայի կառավարության օրակարգում չկա նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հարց. ընտրությունները կանցկացվեն 2028 թվականին. Էրդողան

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հետ

ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆ

Երևանի Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Ռուսական բանակը գրավել է Տոլստոյ գյուղը Դոնեցկի տարածքում

ՌԴ-ն Ուկրաինայի վրա է արձակել պատերազմի ընթացքում ամենամեծ թվով՝ 728 ԱԹՍ

Փաշինյանն ու Ալիևը վաղը կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունը Ռուբիոն հենց այնպես չի արել. Պետդեպի խոսնակ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի և Թուրքիայի դեմ