Եվրախմբի մաս կազմող ԵՄ երկրները հուլիսի 8-ին կայացած նիստում վերջնականապես հաստատել են հաջորդ տարվանից Բուլղարիայի մուտքը եվրագոտի։
Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի տարածած հայտարարության մեջ։
Եվրախորհրդարանը ևս հուլիսի 8-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում մեծամասնությամբ հաստատել է Բուլղարիայի՝ եվրոգոտուն անդամակցության վերաբերյալ որոշումը: Որոշմանը կողմ է քվեարկել 531 անդամ: Բուլղարիան կդառնա եվրոգոտու 21-րդ անդամը 2026 թվականի հունվարի 1-ից:
Հունիսի սկզբին Եվրահանձնաժողովը հաստատել է Բուլղարիայի պատրաստակամությունը 2026 թվականի հունվարի 1-ից անցնել եվրոյի։