Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը Բաքվում Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովի հետ հանդիպման ժամանակ երախտագիտություն է հայտնել Իրան-Իսրայել վերջին հակամարտության ժամանակ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման կազմակերպման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նախորդ օրը Կուրենկովը ժամանել է Ադրբեջան՝ Միջազգային քաղաքացիական պաշտպանության կազմակերպության (ՄՔՊԿ) գործադիր խորհրդի և գլխավոր ժողովի նիստին մասնակցելու։
«Ռուսաստանի գերատեսչության ղեկավարը երախտագիտություն է հայտնել ադրբեջանական պետությանը՝ Իրան-Իսրայել վերջին հակամարտության ժամանակ Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման կազմակերպման համար։ Համատեղ աշխատանքը դարձել է քաղաքացիական բնակչության համար արդյունավետ օգնության ձեռք. ռուսները կարողացել են վերադառնալ հայրենիք», - ասվում է հայտարարության մեջ։