Հարգելի ծնողներ, ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներում դրամահավաքների մասին
Հուլիսի 11, 2025

Հարգելի ծնողներ, ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներում դրամահավաքների մասին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրում է․

«Ճիշտն ասած, մտածում էի՝ ինչպես խոսել այս խնդրից, որ թացը չորին չխառնվի։ Սակայն խնդիրն ավելի կարևոր եմ համարում, քան հնարավոր չհասկացվածությունը, որ միշտ պատրաստ եմ պարզաբանել։ Ուստի ուղիղ ասեմ․ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում ծնողներից, որոնց այլ ծնողներ ստիպում են դրամահավաքի մասնակցել տարբեր առիթներով՝ մարտի ութից մինչև վերջին զանգ։ Երբ առաջարկում եմ դպրոց նշել կամ որևէ փաստական տվյալ տալ, սովորաբար հրաժարվում են, որպեսզի իրենց երեխաները հետո խնդիր չունենան, որ իրենց ծնողը բողոքել է, ամոթ է։

Հարգելի ծնողներ, ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է։ Այս քաղքենի միջավայրը, որում արժեքների փոխարեն անհարկի ու անպետք ճոխություն է, միայն փչացնում է մեր և ձեր երեխաներին։

Երեխաների օրը լավ կանցնի միայն այն պատճառով, որ միասին են, իրենց ընկերների հետ, իրենց հույզերի ու օրը լցնող զգացողությունների միջավայրում։ Դրա համար ամենևին պետք չէ, որ մի խցիկը դրոնով վերևից նկարի, մեկական խցիկ՝ ամեն անկյունից։ Ճոխությունը էմոցիա չի ավելացնում, ցուցադրականությունը անկեղծության հետ պետք չի շփոթել։

Ձեր երեխաների կողքին եղեք այն ժամանակ, երբ դրա կարիքը կա։ Բազմաթիվ են դեպքերը, երբ երեխան խնդիր ունի ու դպրոցը չի էլ կարողանում ծնողին ներգրավել․ անտարբերությունը ու սեփական երեխաների խնդիրներով զբաղվելու անհավեսությունը չի կարող փոխարինվել տոնական օրերի արտաքին փայլով։

Դե իսկ եթե որևէ դրամահավաք խրախուսվում կամ հրահրվում է հաստատության կողմից, խնդրում եմ անմիջապես գրել ինձ՝ նշելով դպրոցի համարը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՔԿ–ն՝ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենի կալանավորման մասին

Ուկրաինայի պատմությունը մոտենում է տխուր ավարտին․ AC

Մերձավոր Արևելքում հակամարտության թեժ փուլի սպառնալիքը դեռ չի ավարտվել. ՌԴ-ում Իրանի դեսպան

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

Թրամփը սպառնացել է սահմանել 35% մաքսատուրքեր Կանադայի, 15%-20%՝ մյուս առևտրային գործընկերների նկատմամբ

Թեհրանում սպանվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը

Կանենք ավելի մեծ ուժով. Իսրայելը սպառնում է նոր հարված հասցնել Իրանին

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Գալուզին

Պուտինի և Թրամփի հարաբերությունները կտրուկ վատացել են․ NYT

Հայաստանի որոշ հատվածներում քամու ուժգնացում է սպասվում. եղանակի տեսություն

ՆԱՏՕ-ի միջոցով ԱՄՆ-ն զենք կմատակարարի Ուկրաինային․ Թրամփ

«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը 1 ամսով կալանավորվեց

Պայմանագիրը կստորագրվի դեկտեմբերին. «Հրապարակ»

Գլխի hրազենային վնաuվածքnվ հիվանդանոց է տեղափոխվել ռուսական ռшզմաբազայի զինծառայող

ԱՄՆ-ն կանգնած է սուրճի գների աճի առջև