Մաքսանենգները փորձել են Վրաստանից Թուրքիա տեղափոխել 18 միլիոն դոլար արժողությամբ հազվագյուտ կրիաներ
Հուլիսի 10, 2025

Մաքսանենգները փորձել են Վրաստանից Թուրքիա տեղափոխել 18 միլիոն դոլար արժողությամբ հազվագյուտ կրիաներ

Թուրքիայում կասեցվել է հազվագյուտ կրիաների մեծ խմբաքանակ տեղափոխելու փորձը։ Սարփ սահմանային անցակետում մաքսային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Վրաստանից ապօրինի ներկրված 910 կրիա,  հայտնում են Թերթն ու  «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Տեսուչների ուշադրությունը գրավել է ռենտգեն զննության ենթարկված ավտոմեքենան, որի արդյունքում հայտնաբերվել է ներսում թաքցված կենդանիների մեծ խմբաքանակ։

Թուրքիայի առևտրի նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ կրիաների շուկայական արժեքը գնահատվում է ավելի քան 18 միլիոն դոլար, սա վերջին տարիներին տարածաշրջանում սողունների մաքսանենգության ամենամեծ փորձն էր։

Ներկայումս առգրավված կենդանիները գտնվում են մասնագետների հսկողության տակ, որոշվում է նրանց հետագա ճակատագրի հարցը՝ վերադարձնել իրենց բնական միջավայր կամ տեղափոխել մասնագիտացված կենտրոններ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օրհներգը պարտադիր կհնչի ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ

Կուալա Լումպուրում մեկնարկել են Ռուբիո-Լավրով բանակցությունները

Քննարկվել է խաղաղության պայմանագրի նախաստորագրման հարցը. նոր մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպումից

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար

Փաշինյան-Ալիև բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին. դրանք տևել են  5 ժամ

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. Պեսկով

7 անձ ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ. ՔԿ

Ինչ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը. Նոր մանրամասներ

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձել հօգուտ պետության. Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am

ԱՄՆ-ը շատ մոտ է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուն. Թրամփ

Ձերբակալել են Գեղամ Մանուկյանի որդուն

Ինչպե՞ս են ժուչոկը տեղադրել. «Հրապարակ»

Մեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մեռած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»

ՔՊ-ում կարծում են՝ Սամվել Կարապետյանը կնահանջի. «Հրապարակ»