Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Դոնալդ Թրամփը ներկայացրել է «Հաղթանակ 45-47» անվանումով օծանելիքի սահմանափակ շարք։ Այս մասին տեղեկանում ենք Թրամփի գրառումից։
«Դրանք կոչվում են «Հաղթանակ 45-47», քանի որ դրանք բոլորը նվիրված են հաղթանակին, ուժին և հաջողությանը՝ տղամարդկանց և կանանց համար։ Գնեք ձեզ համար և մի մոռացեք մեկը նվիրել նաև ձեր սիրելիներին։ Վայելեք, զվարճացեք և շարունակեք հաղթել»,-գրել է Թրամփը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին CBS News-ին ասել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ ԱՄՆ-ն չի դադարեցրել ռազմական սպառնալիքներ հնչեցնելը։
«Բանակցությունները վերսկսելու որոշում կայացնելու համար մենք նախ պետք է վստահ լինենք, որ Վաշինգտոնը այլևս չի օգտագործի բանակցությունները ռազմական ագրեսիայի համար», - ասել է նա։
Իրանի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ «դիվանագիտության դռները երբեք չեն փակվի»։
Նա նաև ընդգծել է, որ ուրանի հարստացումը առաջադեմ, գիտության վրա հիմնված արդյունաբերություն է։
«Եթե այս արդյունաբերությունը վնասվի կամ ոչնչացվի, մենք կկարողանանք արագ վերականգնել վնասը և հաղթահարել խոչընդոտները՝ այս ոլորտում կրկին առաջընթաց գրանցելու համար։ Ուրանի հարստացման տեխնոլոգիան և գիտելիքները չեն կարող ոչնչացվել ռմբակոծությամբ։ Մեր երկրի խաղաղ միջուկային ծրագիրը դարձել է ազգային հպարտության և արժանապատվության աղբյուր», - ասել է Աբբաս Արաղչին։
Նա նաև ընդգծել է, որ Իրանը գոյատևել է պարտադրված պատերազմի 12 օրվա ընթացքում, ուստի իրանական ժողովուրդը չի հրաժարվի ուրանի հարստացումից։
«Պատերազմի ընթացքում մենք ցույց տվեցինք մեր ուժն ու կամքը՝ պաշտպանվելու համար, և մենք կշարունակենք դա անել ցանկացած ագրեսիայի դեպքում», - հավելել է Իրանի արտգործնախարարը։
Հուլիսի 1-ին, 3-5-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի 2-4 աստիճանով, հուլիսի 1-ին նույնքան կբարձրանա։
Երևանում՝ հուլիսի հուլիսի 2-ի և 5-ի երեկոյան, հուլիսի 3-ի գիշերը և երեկոյան, հուլիսի 4-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17- 20 մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Հուլիսի 1-ին, 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Աստղագետների միջազգային խումբը հայտնաբերել է GJ 12 b անունով էկզոմոլորակ, որը չափսերով, ջերմաստիճանով և խտությամբ նման է Երկրին։ Աշխարհը գտնվում է մեր մոլորակից ընդամենը 40 լուսային տարի հեռավորության վրա և կարող է լինել Արեգակնային համակարգից դուրս կյանքի որոնման հիմնական վայր։ Հետազոտությունը հրապարակվել է arXiv նախնական տպագրության պորտալում։
Մոլորակը պտտվում է ոչ ակտիվ կարմիր թզուկի (M դաս) շուրջ, ինչը այն հարմար է դարձնում դիտարկումների համար. ի տարբերություն այս տիպի շատ այլ աստղերի, GJ 12-ի ակտիվությունը չի խանգարում վերլուծությանը։
ՆԱՍԱ-ի TESS արբանյակից և MAROON-X սպեկտրոգրաֆից ստացված տվյալները ցույց են տվել, որ GJ 12 b-ն ունի Երկրի շառավղի 0.96 շառավիղ, 27°C ջերմաստիճան (հարմարավետ հեղուկ ջրի համար։
Իրանի խորհրդարանի նախկին փոխխոսնակ Ալի Մոթահարին քննադատել է Ռուսաստանին։
Այս մասին հայտնել է «Ազատ Իրան» տելեգրամյան ալիքը։
X սոցիալական ցանցի իր էջում Մոթահարին դժգոհություն է հայտնել այն փաստից, որ Ռուսաստանը Իրանին չի վաճառում S-400 զենիթահրթիռային համակարգեր։
«Ռուսաստանը S-400 համակարգեր է մատակարարել Թուրքիային և Սաուդյան Արաբիային, բայց հրաժարվում է դրանք փոխանցել Իրանին, մի երկրի, որը նրան օգնում է Ուկրաինայի հետ պատերազմում՝ անօդաչու թռչող սարքերով։ Պատճառը վախն է, որ այդ համակարգերը կարող են օգտագործվել Իսրայելի դեմ։
Ահա թե ինչ տեսք ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից այդքան բարձրաձայն հայտարարվող «ռազմավարական համագործակցությունը», - նշել է Մոթահարին։
Sputnik Ադրբեջանի գրասենյակում ձերբակալված երկու անձանց՝ գրասենյակի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին տարել են գրասենյակից, ձերբակալության տեսանյութը տարածել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Sputnik-ի խմբագրությունը տեղեկացնում է, որ նրանց առաջադրել են անհեթեթ մեղադրանքներ, իբր թե նրանք «ԱԴԾ գործակալներ» են։
Ադրբեջանում Կարտավիխի և Բելոուսովի աշխատանքի համար պաշտոնական արգելքներ չեն եղել. հնարավոր տարաձայնությունների կարգավորման թեմայով այդ ընթացքում երկու երկրների ԱԳՆ աշխատանքային խմբերի միջև ընթացել է երկխոսություն:
Ռուս լրագրողների անօրինական ձերբակալության կապակցությամբ Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր «Ռոսիա սեգոդնյա»-ի (Sputnik) ներկայացուցչության փակման մասին: Ռուսաստանյան ընկերությանը թույլատրվել է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Դրանից հետո Sputnik-ի մասնաճյուղի աշխատանքի հետ կապված խնդրի իրավական լուծման շուրջ տարվել են բանակցություններ։
Սակայն Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրման ֆոնին, որը ծագել է Եկատերինբուրգում սպանությունների և մահափորձերի պատճառով ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններից հետո, Sputnik Ադրբեջանի գրասենյակը ենթարկվել է խուզարկության։ ՆԳՆ-ն դա անվանել է «հատուկ գործողություն»։
Պաշտպանության և անվտանգության ոլորտում Հայաստանի և ԵՄ-ի համագործակցությունը կրում է և դեռ երկար կկրի դեկլարատիվ, սահմանափակ բնույթ: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, անվտանգության ոլորտի փորձագետ Դավիթ Հարությունովը։
Նման սահմանափակման պատճառները մի քանիսն են. Եվրամիությունը լուրջ ռազմատեխնիկական մատակարարումների համար չունի անհրաժեշտ ռեսուրսներ։ Առկա միջոցները հիմնականում ուղղվում են ԵՄ անդամ երկրների ազգային բանակների ամրապնդմանն ու հզորացմանը և Ուկրաինային օգնելուն։ Բայց տեսականորեն, իհարկե, ապագայում համագործակցությունը կարող է որակապես փոխվել։ Օրինակ, հնարավոր են ռազմական պատրաստության ծրագրեր։ Բացի այդ, հայկական կողմն ավելի շատ շեշտը դնում է ԵՄ առանձին երկրների, օրինակ՝ Ֆրանսիայի հետ երկկողմ համագործակցության վրա։
«Կարծում եմ, որ պաշտպանական համագործակցության երկկողմ ձևաչափը կպահպանվի, իսկ Հայաստան-ԵՄ ձևաչափով փոխգործակցությունը կկրի ավելի շատ դեկլարատիվ, սահմանափակ բնույթ», - հավելեց Հարությունովը:
Երկկողմ խորհրդակցությունները պարունակում են նաև քաղաքական բաղադրիչ. Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի ֆոնին Հայաստանը կարող է փորձել ստանալ Բրյուսելի քաղաքական աջակցությունը։ Սակայն այստեղ էլ, մեր զրուցակցի խոսքով, դժվար թե ԵՄ-ն կարողանա Հայաստանին ինչ-որ լուրջ բան առաջարկել բացի այն, ինչ արդեն կա, այն է՝ սահմանին դիտորդական առաքելության ներկայությունը։
Իրական հնարավորությունների բացակայությունից բացի, Հայաստանի համար Ադրբեջանի հետ հակամարտություն ներքաշվելու ցանկություն նույնպես Եվրամիությունն առանձնապես չունի։ Անկարայի աճող դերը հաշվի առնելով` Բրյուսելը չի ցանկանա խնդիրներ ունենալ Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշնակից Թուրքիայի հետ։
«Հայաստանն իհարկե կցանկանար պաշտպանական ոլորտում ԵՄ-ի հետ հարաբերություններն օգտագործել որպես Ադրբեջանի վրա ազդելու լծակ, բայց այստեղ առանձնահատուկ տարբերակներ չկան... ԵՄ-ում, ինչպես գիտենք, կան երկրներ, որոնք բավական մոտ են Ադրբեջանին։ Դժվար չէ կռահել, որ դրանք ամեն կերպ կխանգարեն Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը», - կարծում է քաղաքագետը։
Նրա խոսքով` Եվրամիությունը ռազմական առումով դեռևս ինքնաբավ միավոր չէ։ Ռազմական ոլորտում ակտիվ խաղացող դառնալու համար ԵՄ-ն պետք է անցնի որոշակի էվոլյուցիա, ստեղծի միասնական ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական հենք։ Այս ամենը դեռևս քննարկումների մակարդակում է, և դեռևս հայտնի չէ, թե երբ պետք է սպասել այդ կառույցի՝ որպես ռազմական և ռազմաքաղաքական միասնական տարրի ձևավորմանը։
2024 թվականի հուլիսին ԵՄ-ն «Խաղաղության եվրոպական հիմնադրամից» արդեն 10 մլն եվրոյի օգնություն է հատկացրել Հայաստանին՝ գումարտակի համար նախատեսված վրանային ճամբարի համար։ Նախատեսվում էր այս տարում հատկացնել ևս 20 մլն հատկացնել, սակայն Հունգարիան արգելափակել է որոշումը՝ պահանջելով նմանատիպ գումար հատկացնել նաև Ադրբեջանին։ Այս հարցի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են։
ՌԴ ԶՈՒ-ն ազատագրել է ԼԺՀ-ի ողջ տարածքը, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
«Բառացիորեն երկու օր առաջ զեկույց ստացանք այն մասին, որ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության տարածքն ամբողջությամբ ազատագրված է՝ 100%-ով», – ասել է նա՝ Ռուսաստանի Առաջին ալիքի եթերում:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ ԼԺՀ-ն ռուսական զորքերի կողմից ազատագրվել է 99 տոկոսով, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը (ԴԺՀ), Զապորոժիեի և Խերսոնի մարզերն ազատագրվել են ավելի քան 70 տոկոսով:
ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը շարունակում է Իրանի հետ քննարկումները Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի վերաբերյալ։
Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Մեր հատուկ դեսպանորդ Սթիվենը կապի մեջ է իրանցիների հետ՝ թե՛ անմիջականորեն, թե՛ միջնորդների միջոցով։ Այս կապը շարունակվում է։ Նախագահը (ԱՄՆ Դոնալդ Թրամփը) չի կապնվելլ Իրանի հետ», - ասել է նա։