ArmNews
Հուլիսի 07, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Բաքվի Խաթայի շրջանային դատարանը 4 ամսով կալանավորել է «Սպուտնիկ Ադրբեջան»-ի տնօրեն Իգոր Կարտավիխին և աշխատակից Եվգենի Բելոուսովին։ Նրանք կալանավորվել էին ոստիկանական գործողության ընթացքում՝ խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և փողերի լվացման գործով։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են վերոնշյալ անձանց: Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության, նրանք Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության աշխատակիցներ են: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կընդունի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և նրա հետ կքննարկի«"բազմաթիվ թեմաներ», այդ թվում՝ Գազայի հակամարտությունը և Իրանի միջուկային ենթակառուցվածքներին վերջերս հասցված հարվածները: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Նեթանյահուն կգա այստեղ։ Մենք կքննարկենք շատ բաներ: Մենք կխոսենք այն հսկայական հաջողության մասին, որին հասել ենք: Դա անհավանական հաջողություն էր Իրանում, նման ճշգրիտ հարված երկար տարիներ չի եղել»,-ասել է Թրամփը:

Նրա խոսքով՝ հարձակումը «իսկապես փայլուն» էր և կարող է նկարագրվել միայն մեկ բառով՝ «ոչնչացում»։

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների միջև: Այս մասին հայտնում է Tasnim-ը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկել և մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Նշվում է, որ Միրզոյանը հեռախոսազրույցի ժամանակ, դատապարտելով Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ագրեսիվ գործողությունները, ողջունել է հակամարտության դադարեցումը, որը կհանգեցնի տարածաշրջանում կայունության և լարվածության նվազեցմանը:

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի դեսպանին բանավոր նոտա է հանձնվել, որով պահանջվել է անհապաղ ազատ արձակել ռուս լրագրողներին։

Ընդգծվել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմիններին իրենց լիազորությունների չարաշահման մեջ մեղադրելու Բաքվի փորձերը համարվում են Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն։

Դիվանագիտական ​​գործակալությունը նաև բողոքի նոտա է հղել Ադրբեջանի դեսպանին՝ կապված Բաքվի անբարյացակամ քայլերի և Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու միտումնավոր միջոցառումների հետ։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 1-ին, կազմել է 385.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.85 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 455.06 դրամ (աճել  է 4.23 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.91  դրամ (աճել է 0.01 դրամով): 

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-384 դրամով, վաճառվում է 386.5-387.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 445-448 դրամով, վաճառվում է 457-461 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.73-4.85 դրամով, վաճառվում է 4.96-5.10 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 384 դրամով, վաճառվում՝ 386.5 դրամով:

Եվրոն գնվում է 447 դրամով, վաճառվում է 452 դրամով:

Ռուբլին գնվում է 4.82 դրամով, վաճառվում է 4.90 դրամով:

Հուլիսի 1-ին Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ 

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի հետ հանդիպման ժամանակ դեսպանին բողոքի նոտա է հղվել Բաքվի վերջին ոչ բարեկամական գործողությունների, ադրբեջանական կողմի կողմից երկկողմ հարաբերությունները խաթարելու միտումնավոր քայլերի կապակցությամբ։ Դրանց թվում են միջպետական ​​երկխոսության շրջանակներում բարձր մակարդակի միջոցառումների չեղարկումը, իշխանությունների հրահրմամբ ադրբեջանական լրատվամիջոցներում սանձազերծված ռուսաֆոբ արշավը, ադրբեջանական իրավապահ մարմինների կողմից ռուսական «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության և դրա աշխատակիցների դեմ ձեռնարկված դրդովեցնող, անընդունելի գործողությունները, հանրապետությունում Ռուսաստանից ժամանած կատարողների, այդ թվում՝ մանկական ստեղծագործական խմբերի մասնակցությամբ բոլոր մշակութային միջոցառումների չեղարկումը», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Ադրբեջանի դիվանագիտական ​​​​առաքելության ղեկավարին բանավոր նոտա է հանձնվել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Բաքվում ձերբակալված ռուս լրագրողներ Ի.Ն.Կարտավիխին և Է.Վ.Բելոուսովին։

«Եկատերինբուրգում Ադրբեջանի ռուս քաղաքացիների վերջերս ձերբակալման վերաբերյալ ընդգծվել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված քննչական գործողությունները իրականացվել են Ռուսաստանի օրենսդրությանը լիովին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունների փաստի վերաբերյալ քրեական գործերի քննության շրջանակներում, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ։

Իրավասու մարմինների կարծիքով, Բաքվի փորձերը՝ Ռուսաստանի իրավապահ մարմիններին մեղադրելու իրենց լիազորությունները գերազանցելու մեջ, համարվում են Ռուսաստանի ներքին գործերին միջամտություն։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն մանրամասն տեղեկատվություն է տրամադրել այս հարցի վերաբերյալ», - ընդգծվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Պաշտոնական Իրանը համաձայն չէ «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին:

«Այդ փաստաթղթի որոշ կետեր չեն ենթադրում առանձին անդամների համաձայնություն»,– ասաց նա։

Նշենք, որ Բաքվի հրահրմամբ հռչակագրում հիշատակվում էր այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» և կոչ էր պարունակում Հայաստանին «չխոչընդոտել արևմտյան ադրբեջանցիների վերադարձին»։ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությամբ Բաքուն նկատի ունի Հայաստանի տարածքը։

Իրանական կողմը, որը բազմիցս բանավոր աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, քվեարկել է փաստաթղթի ընդունման օգտին։ Թեհրանի դիրքորոշումը բացատրելով՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել էր, որ Իսլամական համագործակցության անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք չեն արտացոլում յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը։

Ավելի վաղ, մեկնաբանելով հռչակագիրը, ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարել էր, որ հռչակագրում առկա ձևակերպումների վերաբերյալ Երևանը քննարկումներ է անցկացնում ԻՀԿ անդամ առանձին պետությունների հետ։

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում վերանայվել են բնական գազի մատակարարման և բաշխման սակագները։ Նոր սակագներն ուժի մեջ են մտնելու 2025թ–ի օգոստոսի 1-ից։

Հանձնաժողովի որոշմամբ`«Գազպրոմ Արմենիայի» կողմից գազամատակարարման համակարգի ծառայության մատուցման սակագինը բնական գազի յուրաքանչյուր 1000 խմ–ի համար սահմանվել է 23 533 դրամ` գործող 24 042 դրամի փոխարեն, գազի բաշխման սակագինը` 14 989 դրամ` գործող 19 664–ի փոխարեն։

Սպառողների համար այս փոփոխությունները որևէ նշանակություն չեն ունենա։ Գազի սակագինը կմնա անփոփոխ։

«Մինչև 2026թ–ի օգոստոսի մեկը սպառողները կշարունակեն վճարել նույն գինը, ինչ մինչև հիմա»,– հանձնաժողովի նիստի ավարտին Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը` միաժամանակ նշելով, որ հանձնաժողովի որոշումը պայմանավորված է 2020-25 հնգամյակի ավարտով և նոր` 2025-30 հնգամյակի սակագնի հաշվարկման բանաձևի ճշգրտման անհրաժեշտությամբ։

Այսպես, օրինակ, հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիան» 2020-25թթ–ին պարտավորվել էր կրճատել աշխատակիցների թվաքանակը, բայց այդպես էլ կրճատումներ չի արել։ Պատճառը գազամատակարարման համակարգի` նախատեսվածից կրկնակի ավելի աճն է, և ՀԾԿՀ–ի համար այս պատճառը միանգամայն ընդունելի է։

«Համակարգի միջին տարեկան աճը պետք է կազմեր մոտ 360 կմ։ Բայց 5 տարվա մեջ նախատեսված 1700 կմ–ի փոխարեն համակարգն աճել է 3500 կմ–ով։ Այս չնախատեսված աճի համար նաև աշխատողների թիվը պետք է ավելացվեր»,– պարզաբանեց Ուլիխանյանը` հավելելով, որ արդյունքում կրճատման ենթակա 300 հաստիքները նույնությամբ պահպանվել են։

Գազամատակարարման ցանցի կրկնակի աճը, մեր զրուցակցի խոսքով, պայմանավորված է եղել հիմնականում գյուղական բնակավայրերի գազիֆիկացմամբ, նաև քաղաքային բնակավայրերում նորակառույց թաղամասերի համար գազամատակարարման նոր համակարգերի կառուցմամբ։

Եթե 2020թ–ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ գազաբաշխման ցանցը կազմում էր 12 715 կմ, ապա 2025թ–ի հունվարի 1-ի դրությամբ` 16 252 կմ է։ Այսինքն`5 տարում համակարգը երկարել է 3 537 կմ–ով, կամ նախատեսվածից կրկնակի ավելի։

Գազի սակագնի ձևավորման մեջ բացասական ազդեցություն են ունենում նաև սպառողների վճարումների դիմաց բանկերի ու վճարային այլ կազմակերպությունների կողմից գանձվող միջնորդավճարները։

«Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրով միջնորդավճարները նշված կազմակերպություններին վճարում է «Գազպրոմը»։ Ընդ որում, միջնորդավճարի չափը 2020թ–ից առ այսօր չի փոխվել։ Բայց «Գազպրոմի» ծախսն ավելացել է։ Պատճառը դարձյալ նույնն է` ավելացել են բնակիչ– բաժանորդները և գազի սպառման ծավալները, հետևաբար նաև` վճարումներն ու դրանց դիմաց գանձվող միջնորդավճարների ընդհանուր գումարը։

Առաջիկա 5 տարիների համար հաստատված գազի սակագնի հաշվարկի մեխանիզմում վերանայվել են նաև գազի կորուստների թույլատրելի ծավալները։ Եթե 2020-25թթ–ի համար համակարգի առավելագույն կորուստը սահմանված էր 5.07 տոկոս, ապա 2025-30 թթ–ի համար այն չպիտի գերազանցի 3.9 տոկոսը։ Ընդ որում, պայմանը խստացվել է, չնայած այն հանգամանքին, որ «Գազպրոմին» նախորդ 5-ամյակում չի հաջողվել ապահովել թիրախային 5.07 տոկոս ցուցանիշը։ Պատճառը հանձնաժողովի ներկայացուցիչը դժվարացավ հստակ նշել։ Փոխարենը ասաց, որ գազի` սահմանված ծավալից ավելի կորուստների ծախսը մնում է մատակարարի վրա, և ոչ թե բաժանորդների։

«Ընկերությունն աշխատանքներ է տանում` հաշվառման համակարգերը բերելու այն վիճակի, որ այդ կորուստները նվազեցնեն։ Բայց ամեն դեպքում դա իր խնդիրն է բացառապես, որովհետև, եթե չկարողանա կրճատել կորուստներն ու հասցնել այդ 3.9 տոկոսին, որը դրված է սակագնի հաշվարկում, ապա կրելու է հավելյալ ծախսեր, որոնց համար փոխհատուցում չի ստանալու»,– ասաց Ուլիխանյանը։

Սակագների հաշվարկի վերանայված տարբերակին «Գազպրոմ Արմենիան» համաձայն է, հանձնաժողովի մշակած նախագծին բացասական կարծիք, հակափաստարկներ չի ներկայացրել, չնայած այն հանգամանքին, որ վերանայման արդյունքում եկամտի որոշակի կորուստ է ունենալու։

Բանն այն է, որ սակագների հաշվարկման արդյունքում նախանշվում է նաև «Գազպրոմ Արմենիայի» տվյալ տարվա եկամտի չափը` ներդրումների և շահույթի հարաբերակցությամբ։ Ընդ որում, իրական շահույթը պետք է նախատեսվածից ո՛չ պակաս լինի , ո՛չ էլ ավելի։ Եթե շահույթն ավելին է կազմել, հաջորդ տարվա սակագները հաշվարկվում են այնպես, որ ավելացած չափը նվազեցվի, եթե պակաս է` ավելացվի։

«Վերջին 1 տարվա հաշվարկով ընկերությունը 6.36 մլն դրամով ավելի օգուտ է ստացել։ Դա սակագներից հանել ենք։ Բայց դրան նախորդող սակագներում 9.4 մլրդ դրամից ավելի օգուտ ուներ ստացած, որը հանված էր։ Այսինքն`մինչև օգոստոսի 1-ը դեռ գործող սակագներում այդ լրացուցիչ եկամուտը արդեն զրոյացվում է, փոխարենը օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող նոր սակագներում հանվում է 6.36 մլն դրամ ավելի եկամուտը»,– պարզաբանեց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետը։

Վերահաշվարկված նոր սակագինը կգործի մինչև 2026թ–ի օգոստոսի 1-ը։ Նոր վերահաշվարկն էլ կիրականացվի հաջորդ տարի, հուլիսի սկզբին։ Մինչ այդ գազի գինը հայաստանյան շուկայում կմնա անփոփոխ։

Հիշեցնենք` ՀՀ–ում գազի սակագինը սպառողների համար վերջին անգամ թանկացել է 2022–ի ապրիլի 1–ին` շարքային սպառողների համար ավելանալով 4․7 դրամով՝ 139 դրամի փոխարեն դառնալով 143.7 դրամ։

Սոցիալապես անապահով սպառողները, սակայն, առ այսօր էլ շարունակում են վճարել 1խմ–ի դիմաց 100 դրամ սակագնով` շնորհիվ կառավարության կողմից տրվող սուբսիդավորման։

Ձեր մեծ մասը երևի չգիտի, որ ՀՀ անկախացումից հետո ՀԷՑ-ը պատկանել է ձեզ` 3 մլն քաղաքացիներին. այս մասին Աժ-ում ՀԷՑ-ի պետականացման նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: 

«2002թ-ին «Հայր մերը» շատ վատ իմացող, կամ ավելի ճիշտ չիմացող, բայց այսօր եկեղեցու պաշտպան դարձած Ռոբերտ Քոչարյանը, որոշել է ՀԷՑ-ը վաճառել 12 միլիոն դոլարով չիգտեմ՝ ում, մոտավորապես այնքան, ինչքան արժե Քոչարյանի տունը: Այս պահին դեռ հայտնաբերված Քոչարյանի ունեցվածքից պահանջվում է բռնագանձել 200 միլիոն դոլար, բայց ՀԷՑ-ը  վաճառել են 12 միլիոնով:  Եկել ասում եք՝ խլում եք, ձեզնից էլ լավ խլի՞չ: ժողովրդից խլել եք, 12 միլիոնով չգիտեմ ում եք տվել»,- ասաց Ալեքսանյանը: 

Խոսելով ՀԷՑ-ի ազգայանացման գործընթացից՝ նշեց. «Ասում են՝ Սամվել Կարապետյանի կոչից հետո էր, բա Կարապետյանի կո՞չն ինչից հետո էր: Այն պլանը, որ Մամիջանյանը ասում է՝ Civic-ում է գրվել, Վահագն Ալեքսանյանն է գրել, Վահագն Ալքեսանյանն էլ տարել, հետո տեռորսիտի տա՞նն է դրել, պարոն Մամիջանյան: Այդ ձեր կողմից չգրված «պլանի» շրջանակներում գրված էր՝ Սամվել Կարապետյան, կոչ + 5, 000 հոգի»:

Նա նշեց, որ այդ ձևերն էլ արդեն մյուս «պլանում»  էին շատ լավ շարադրված՝ հոսանքի լարերը կտրել, ավտոբուսները վառել: «Եկել ավտոբուսներից եք խոսում, այդ ավտոբուսները դուք պիտի վառեիք, դուք ի՞նչ գործ ունեք ավտոբուսների ներսում պիտի տուգանվեն, թե՝ չէ: Դուք այդ մարդկանց պետք է վառեիք ախր: Եկել ասում եք մարդկանց տուգանքի մատերիալ ենք սարքում, դուք մարդկանց խորովածացու էիք ուզում սարքել»,- ասաց նա:

ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ փուլի ութ մասնակիցներից վեցն արդեն հայտնի են։

Երեկ և այսօր՝ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, մրցաշարում գրանցվեց միանգամից երկու անակնկալ. Միլանի «Ինտերը» 0:2 հաշվով պարտվեց բրազիլական «Ֆլումինենսեին», իսկ «Մանչեսթեր Սիթին» 3:4 հաշվով պարտություն կրեց Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալից»՝ լրացուցիչ ժամանակում։

Այսպիսով, քառորդ եզրափակչի չորս զույգերից երեքն արդեն հայտնի են․ 

  • «Ֆլումինենսե» — «Ալ-Հիլալ»
  • «Պալմեյրաս» — «Չելսի»
  •  ՊՍԺ — «Բավարիա»

Վերջին երկու տեղերը կվիճարկվեն «Ռեալ Մադրիդ» — «Յուվենտուս»  և «Բորուսիա Դորտմունդ» — «Մոնտերեյ» խաղերում։

Ֆոտո

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի

Եվրոպայում երկու ամսվա ընթացքում մահացել է Էրդողանին քննադատող թուրքական մաֆիայի երկու պարագլուխ

ԱՆԻՖ-ի նախկին տնօրենը դատարանում հաղթել է իրեն պաշտոնից ազատած տնօրենների խորհրդին. Հետք

ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի դեսպանին է փոխանցվել ՀՀ–ում Ռուսաստանի մասին կառուցողական լրատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը

Որտեղ է հայտնաբերվել ինքնաuպան եղած նախկին ռուս նախարարը, ով է ցուցմունք տվել նրա դեմ

ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունք կտրվի պայմանագրային հիմունքներով ծառայել ռուսական բանակում. Պուտինը ստորագրել է օրենքը

Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ. փաստաբան

ԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ

Ռիո դե Ժանեյրոյում ընթանում է BRICS-ի գագաթնաժողովը

Իրանն Իսրայելում հինգ ռազմաբազա է խոցել․ MWM