ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով
Հուլիսի 07, 2025

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

ՆԱՏՕ-ում ուժեղանում են «տարաձայնությունները», և «նավի վրա թեթև խռովություն է հասունանում»: Այս մասին Ռիո դե Ժանեյրոյում կայացած BRICS գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Այնտեղ անհամաձայնությունները խորանում են, նավի վրա թեթև խռովություն է հասունանում, քանի որ ավելի ու ավելի շատ երկրներ ցանկանում են առաջնորդվել ոչ թե նավապետի կողմից պարտադրված որոշ գաղափարախոսական ուղեցույցներով, այլ իրենց ազգային շահերով», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը, որի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։

Լավրովը նաև նշել է, որ BRICS-ի ընդլայնման հետ կապված չկա «միավորման՝ որպես միասնական ճակատ գործելու կարողության» խաթարման վտանգ: «Ես չեմ տեսնում մեր գործունեությունը մշուշոտելու որևէ սպառնալիք»,-ասել է նա։

Լավրովի խոսքով՝ միության ներուժը նոր է սկսում դրսևորվել։

Rate this item
(0 votes)

Լրահոս