Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Սարքել սուտ - սեփական սուտը ուռճացնել - հղում անել սեփական ուռճացված ստին
Ահա թե ինչ է անում հակահայը` Էջմիածնի վրա իր պիղծ հարձակումը պլանավորելիս: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը:
«1. ապացուցված է արդեն, որ քննչական կոմիտեն կեղծել է ձայնագրությունները
ա. կոնտեքստից կտրված է հանցագործներին մահապատժի ենթարկելու /գյուլլելու/ միտքը
բ. քաոսը ստեղծվում է իրավապահների կողմից / տես գլխավոր դատախազի միջնորդագիրը/
գ. առկա են բազմաթիվ չհրապարակված նյութեր, որոնք հակադրվում են մոնտաժված ձայնագրություններին
դ. առկա են նյութեր, որոնք հերքում են հանցավոր արարքներ կատարելու ոչ միայն ցանկությունը, այլև հնարավորությունը, սակայն թաքցվել են գլխավոր դատախազի կողմից և չեն հրապարակվել Արթուր Սարգսյանի դեմ միջնորդագրում:
2. իրավապահների կեղծիքները հեշտացնելու նպատակով մեղադրանքները ուռճացվում են տարբեր օղակների քարոզիչների կողմից, օրինակ ազգային ժողովում կամ եթերներում հայտարարում են ավտոբուսներ հրկիզելու կամ մարդկանց սպանելու մասին, սակայն այդպիսի տվյալ չկա ոչ կեղծ մեղադրանքում, ոչ էլ ասվել է որևէ իրավապահի կողմից:
3. իրենց երևակայած ահաբեկչական սցենարը փչելով` փորձում են սլաքներն ուղղել բոլոր հակառակորդների դեմ` եթե դուք չեք ընդունում մեր կեղծիքը, ուրեմն դուք էլ եք ահաբեկիչ:
4. առաջնային թիրախը, սակայն, Հայ առաքելական եկեղեցին է: Այսօր հակահայը նաև սա ազդարարեց: Իրավապահներին հորդորում եմ չփորձել պաշտպանվել այս կեղծիքներով, դրանք չափազանց ակնհայտ են: Վահարանը գրոհած յուրաքանչյուրիդ դեմքը ֆիքսվելու է և տրվի հանրությանը:
Հ. գ. Բագրատ Սրբազանի հետ որոշել ենք վիրավորանքների ու զրպարտությունների համար հայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախոսների դեմ: Մոտ օրերին դատարան կներկայացվի հայցերի առաջին տասնյակը»,- գրել է նա:
Այսօր Նիկոլ Փաշինյանը հրապարակային գրառում է կատարել, նշելով նաև հետևյալը.
«Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել»: Այս մասին հայտարարություն է տարածել Միքայել սրբազանի պաշտպանների թիմը:
«Միքայել սրբազանի պաշտպանական թիմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը գնահատում է, որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն՝ Մայր Աթոռում դատավարական գործողություններ (խուզարկություն կամ ձերբակալություն) իրականացնելու վերաբերյալ»,- նշված է հայտարարության մեջ:
ՀՀ ԱԳՆ-ն արդեն մոտ 1,5 ամիս չի կարողանում պատասխանել Sputnik Արմենիայի հարցմանն այն մասին, թե արդյոք Երևան այցի ընթացքում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյից պարզաբանում խնդրել են երկրի պաշտպանության նախարարի սկանդալային հայտարարությունների վերաբերյալ։
2025 թվականին Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը Հայաստանը երկու անգամ օկուպանտ էր ներկայացրել՝ հայտարարելով, թե իբր Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները։ Այդ հայտարարություններին Երևանի պաշտոնական (առնվազն հրապարակային) արձագանք չէր հետևել։
Հարցման մեջ, մասնավորապես, հետաքրքրվել էինք` արդյոք Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ճշտել են, թե Կալինյակի (որը Ֆիցոյի կուսակիցն է) հայտարարությունը նրա անձնական կարծի՞քն է, թե՞ Սլովակիայի պաշտոնական դիրքորոշումը:
Բացի այդ, հարցրել էինք նաև, թե այցի ընթացքում քննարկվե՞լ է արդյոք Սլովակիայի (ու Չեխիայի) կողմից Ադրբեջանին զենքի (մասնավորապես՝ DITA հաուբիցների) վաճառքի հարցը։
Չեխ-սլովակյան տեխնիկայի առաջին մատակարարումների մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին դեռևս 2024 թվականի սեպտեմբերին։
Սակայն բաց աղբյուրներում հասանելի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2025 թվականին մատակարարումները շարունակվում են։
Նշենք, որ Չեխիան և Սլովակիան Ադրբեջանին զենք էին մատակարարում նաև 2020 թվականի պատերազմից առաջ՝ չնայած պաշտոնական հերքմանը։ Այն ժամանակ DANA ինքնագնացները Բաքվին մատակարարվում էին Իսրայելի տարածքով։
Մեր հարցմանը ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը կհրապարակվի ստանալուն պես։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Ֆիցոն Հայաստանում էր մայիսի վերջին։ Նա մասնակցում էր «Երևանյան երկխոսություն 2025» համաժողովին։ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Ֆիցոն առաջարկել է համագործակցություն հաստատել, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Շառլ Ազնավուրի արձանն այս շաբաթ պատրաստ կլինի, ձուլվել է Գյումրիում։ Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:
«Պաշտոնական բացումը նախատեսված է հուլիսի 18-ին՝ ժամը 11-ին, Ազնավուրի հրապարակում»,- նշել է նա:
«Երևանի քաղաքապետարանն իր վրա է վերցրել ամբողջ ծախսային հատվածը։ Նախկինում քաղաքապետարանը նման աշխատանքներում հիմնականում ավելի շատ ընդունել է նվեր, բայց, կարծում եմ, սա այն դեպքերից է, երբ ճիշտը հենց քաղաքապետարանի նախաձեռնությունն է։
Ընտրությունը կատարել ենք «Ազնավուր» հիմնադրամի ու Նիկոլյայի հետ միասին՝ հանձնաժողովով, թե ինչ արձան պետք է տեղադրվի»,- նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Հուլիսի 3-ից 6-ը ներառյալ ռուս-վրացական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական շշալցված կոնյակով բեռնված 46 բեռնատար։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Բիանկա Սենսորին կրկին ցուցադրել է իր անկեղծ կերպարը ամուսնու՝ Քանյե Ուեսթի կողմից կազմակերպված նոր լուսանկարահանման ժամանակ։
Նրա վերջին կերպարը համեմատաբար համեստ է իր չափանիշներով՝ թափանցիկ, ուսազարդ գիշերանոց սպիտակ ներքնազգեստի վրայից։
48-ամյա Ուեսթը երեք Polaroid լուսանկարների շարք է արել, որոնցում Բիանկան հանգիստ կեցվածք է ընդունել դատարկ, գորգածածկ սենյակում՝ մեծ պատուհանի կողքին, որտեղ կիսաթափանցիկ վարագույրներ կան և բացվում է քաղաքի տեսարան։
Ֆոտոսեսիայի ռետրո տեսքն ընդգծվել է նրա՝ 1980-ականների ոճի շիկահեր սանրվածքով՝ ալիքներով և ճակատին թափված խիտ մազերով։
2025 թվականի հուլիսի 7-ից Google-ը կինտեգրի իր Gemini արհեստական բանականության օգնականը հանրաճանաչ հավելվածներում՝ WhatsApp, «Հաղորդագրություններ» և «Հեռախոս», ինչը թույլ կտա նրան զանգեր կատարել, SMS ուղարկել և օգտատիրոջ անունից շփվել մեսենջերներում։ Այս մասին հայտնում է Neowin պորտալը՝ հղում անելով Google-ի պաշտոնական էլեկտրոնային փոստով ուղարկված տեղեկագրին։ Նոր գործառույթները խոստանում են հեշտացնել սմարթֆոնի կառավարումը, սակայն հարցեր են առաջացնում գաղտնիության վերաբերյալ։ Պատմում ենք, թե ինչ կարող է անել Gemini-ն եւ ինչպես սահմանափակել նրա մուտքը։
Google-ը հայտարարել է, որ 2025 թվականի հուլիսի 7-ից Gemini-ն կստանա ինտեգրում երեք հիմնական հավելվածների հետ.
Սակայն Google-ն ընդգծում է, որ Gemini-ն մուտք չի ունենա WhatsApp-ի հաղորդագրությունների բովանդակությանը, ներառյալ տեքստը, մեդիա ֆայլերը և ծանուցումները։ Այս սահմանափակումը նպատակ ունի պաշտպանել օգտատերերի գաղտնիությունը։ Որոշ գործառույթներ կարող են իրականացվել Google Ասիստենտի կամ Utilities ծառայության միջոցով, նույնիսկ եթե Gemini-ի մուտքը WhatsApp-ին անջատված է։
Google-ը նախատեսել է ԱԲ-ի հետ հավելվածների փոխգործակցությունը սահմանափակելու հնարավորություն։ Մուտքը կարգավորելու համար.
Նույնիսկ մուտքն անջատելու դեպքում Google-ը պահպանում է Gemini-ի հետ փոխգործակցությունների տվյալները 72 ժամվա ընթացքում՝ անվտանգությունն ապահովելու և հետադարձ կապի վերլուծության համար։
Հայտարարված գործառույթների հետ մեկտեղ կան կարևոր նրբերանգներ.
Gemini-ի ինտեգրումը հավելվածներում Google-ի ռազմավարության մաս է կազմում՝ ստեղծելու ունիվերսալ ԱԲ օգնական, որը կարող է մրցակցել Siri-ի (Apple), Alexa-ի (Amazon) և այլոց հետ։ Զանգերի և հաղորդագրությունների ավտոմատացումը հեշտացնում է առօրյա խնդիրները, հատկապես զբաղված մարդկանց կամ նրանց համար, ովքեր ակտիվորեն օգտագործում են մեսենջերներ։
Օրինակ՝ Gemini-ն կարող է.
Google-ը շարունակում է զարգացնել Gemini-ն, և մեսենջերների ու հեռախոսի հետ ինտեգրումը միայն առաջին քայլն է։ Ապագայում ԱԲ-ն կարող է մուտք ստանալ այլ հավելվածներ, ինչպիսիք են Gmail-ը կամ Google Calendar-ը՝ ավելի մեծ ավտոմատացման համար։ Ընկերությունը նաև աշխատում է տվյալների անվտանգության բարելավման վրա՝ օգտատերերի մտահոգությունները հանգստացնելու համար։ Նրանք, ովքեր ցանկանում են փորձել Gemini-ն, պետք է ստուգեն հասանելիությունը իրենց տարածաշրջանում Google Ասիստենտի կարգավորումների կամ Google-ի պաշտոնական կայքի միջոցով։ Այն երկրներում, որտեղ Gemini-ն աշխատում է, թարմացումը հասանելի կդառնա ավտոմատ կերպով 2025 թվականի հուլիսի 7-ից։
2025 թվականի հուլիսի 7-ից Google Gemini-ն դառնում է ավելի հզոր՝ ստանալով օգտատիրոջ անունից զանգելու, SMS ուղարկելու և WhatsApp-ում գրելու հնարավորություն։ «Հեռախոս», «Հաղորդագրություններ» և WhatsApp հավելվածների հետ ինտեգրված նոր գործառույթները խոստանում են հեշտացնել առօրյա խնդիրները, սակայն հարցեր են առաջացնում գաղտնիության վերաբերյալ՝ 72 ժամ տվյալների պահպանման պատճառով։ Օգտատերերը կարող են սահմանափակել ԱԲ-ի մուտքը հավելվածներին։ Այս թարմացումը Gemini-ն դարձնում է լուրջ մրցակից այլ ԱԲ օգնականների համար, սակայն նրա հաջողությունը կախված կլինի Google-ի թափանցիկությունից անվտանգության հարցերում և աշխարհագրական ընդլայնումից։
Հռոմի պապ Լևոն XIV-ը կիրակի օրը ժամանել է Կաստել Գանդոլֆոյի պապական ամառային նստավայր՝ վեցշաբաթյա արձակուրդի համար։ Սա Հռոմի պապի առաջին այցն է այդ վայր 12 տարվա ընթացքում, քանի որ նրա նախորդը՝ Ֆրանցիսկոսը, նախընտրում էր մնալ Վատիկանում և ամռանը չմեկնել այնտեղից։
Լևոն XIV-ը ջերմորեն ողջունել է հավաքված բնակիչներին և ուխտավորներին և խոստացել է օգտագործել արձակուրդը՝ վերականգնվելու համար։ Հռոմից հարավ գտնվող Ալբանո լճի ափին գտնվող բլուրներում գտնվող նստավայրը ավանդաբար ծառայել է որպես պապերի ամառային հանգստավայր 17-րդ դարից ի վեր։
Հռոմի պապը կշարունակի մասնակցել որոշ հանրային միջոցառումների իր արձակուրդի ընթացքում, բայց իր ժամանակի մեծ մասը կնվիրի հանգստին և մտորումներին։ Կաստել Գանդոլֆոյի քաղաքապետը հույս է հայտնել, որ Լեոն ոչ միայն կհանգստանա այնտեղ ամռանը, այլև կօգտագործի նստավայրը՝ կարևոր եկեղեցական փաստաթղթերի վրա աշխատելու համար։
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում կազմակերպվել և իրականացվել են թվով 17 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ հուլիսի 7–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նշվեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունների թիվը ավելացել է 21-ով, իսկ առգրավված ապրանքատեսական ու քանակը ավելացել է 2,5 տոննայով։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմելով քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցներին, նշեց. «Կուզենայի մի քիչ խոսել ընդհանրական թվերից։ Մեր հիմնական խնդիրն այն է, որ դուք ձեր մոտավորապես 70 աշխատակիցներով կազմել եք մոտ 2300 արձանագրություն, իսկ մեր վարչական շրջանները իրենց մոտավորապես 300 աշխատակիցներով՝ 1200 էլ չի հասնում։
Ինձ մտահոգում են այս թվերը, որովհետև եթե այս անհամաչափությունը ունենք, ենթադրվում է, որ ձեզ այդ քանակի աշխատակից պետք չի, որովհետև այդ աշխատակիցները կներեք, բայց հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների տված արդյունքից էականորեն քիչ արդյունք են տալիս։ Հետևապես, կամ մենք կվերանայենք ձեր աշխատակիցների քանակը, կամ աշխատելաոճը պիտի փոխվի։
Պարոն Փամբուխչյան, ես պետք է խնդրեմ մի հատ էս քննարկումը ունենաք ընդհանուր, թվերը իրար հետ նայեք, որովհետև երբ որ թվերը նայում ես, տպավորություն է, որ վարչական շրջանների գործառույթների մեջ էս պրոցեսում շատ մեծ անելիք չկա։ Բավականին մեծ քանակի աշխատակիցներ հատուկ հենց էս տեսակ գործառույթների համար մենք նախատեսել ենք, բայց արդյունքը չենք տեսնում»։