ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն
Հուլիսի 08, 2025

ԱՄՆ-ն պահպանում է Իրանի հետ շփումները. Սպիտակ տուն

By Հուլիսի 07, 2025 8

Ամերիկայի Միացյալ Նահանգները պահպանում է Իրանի հետ շփումները։ Այս հայտարարությունն արել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Կարոլին Լևիտը:

«Գործարքի վերաբերյալ ուղիղ և ոչ ուղիղ շփումները պահպանվում են»,- ասել է Լևիտը ճեպազրույցի ժամանակ:

Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակում է գործարքի հույս ունենալ։

Հիշեցնենք` հունիսի 13-ին Իսրայելը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի ռազմամիջուկային ծրագիր իրականացնելու մեջ, որն իբր մոտեցել է անդառնալի կետի: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի թիրախներ դարձան միջուկային օբյեկտները, զինված ուժերի հրամկազմը, միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր» դասի հրթիռները:

Իրանը, որը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչը, պատասխանում էր հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ:

Հունիսի 22-ի լույս գիշերը ԱՄՆ հարվածեց Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում գտնվող երեք միջուկային օբյեկտներին։ Գրոհը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց՝ Թեհրանը պետք է համաձայնի ավարտել այս պատերազմը, հակառակ դեպքում կբախվի շատ ավելի լուրջ հետևանքների։

Հունիսի 24-ի գիշերը Թրամփը հայտարարեց, որ Իսրայելն ու Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, որը 24 ժամ անց պետք է դառնա «12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը», իսկ առավոտյան հայտնեց, որ Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը ուժի մեջ է մտել՝ խնդրելով չխախտել այն:

Rate this item
(0 votes)

Լրահոս