ArmNews
Հուլիսի 07, 2025
ArmNews

ArmNews

Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.

Հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Մասնավորապես, Արգիշտիի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և աջ», «միայն ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով:

Իտալիայի փողոցում կարգելվի մեքենաների կանգառը երթևեկելի մասի աջ կողմում:

Ադրբեջանում ձերբակալվել են ՌԴ քաղաքացիներ, որոնք կասկածվում են Իրանից թմրանյութերի տարանցման մեջ, հաղորդում է Report տեղական գործակալությունը՝ հղում անելով երկրի Ներքին գործերի նախարարությանը: Հոդվածում նշվում է, որ ձերբակալվածները երկու կազմակերպված հանցավոր խմբերի անդամներ են, ինչպես նաև կասկածվում են արգելված նյութերի առցանց ապօրինի շրջանառության և քիբերհանցագործությունների մեջ: Գործակալության կողմից հրապարակված լուսանկարներում ձերբակալվածների դեմքերին կապտուկներ են երևում:
Ձերբակալվածների դեմքերին կապտուկներ են երևում, իսկ կադրերում ռուսներին նախ գետնին են պառկեցնում, ապա տանում՝ ձեռքերը մեջքի ետևում ոլորած:

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքվում գտնվող ռուսական «Sputnik Ադրբեջան» լրատվամիջոցի գրասենյակում ձերբակալվել է յոթ մարդ, որոնք բոլորը ներգրավված են «խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և փողերի լվացման» գործի մեջ: Նրանցից երկուսը ձերբակալվել են, իսկ հինգը՝ «քրեական պատասխանատվության ենթարկվել»:

Հուլիսի 1-ին Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը կանչել է երկրում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևին, հաղորդում է Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: Նրան բողոքի նոտա է հղվել Բաքվի գործողությունների և «ադրբեջանական կողմի կողմից երկկողմ հարաբերությունները խաթարելու միտումնավոր քայլերի» կապակցությամբ, ասվում է հաղորդագրության մեջ: Արտաքին գործերի նախարարությունը նրան նաև նոտա է հանձնել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել լրագրողներ Կարտավիխին և Բելոուսովին կալանքից:
Նախարարությունը հավելել է, որ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունները կատարվել են «ռուսական օրենսդրությանը լիովին համապատասխան՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում նախորդ տարիներին կատարված լուրջ հանցագործությունների, այդ թվում՝ Ադրբեջանի քաղաքացիների դեմ» քրեական գործերի քննության շրջանակներում: Նախարարությունը Բաքվի փորձերը որակել է` որպես Ռուսաստանի իրավապահ մարմիններին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ մեղադրելու փորձեր։
Ռուսաստանի քաղաքացիների ձերբակալություններն Ադրբեջանում սկսվել են Եկատերինբուրգում խուզարկություններից հետո, որոնց ընթացքում երկու մարդ է մահացել։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ նրանցից մեկը մահացել է սրտի անբավարարությունից, իսկ երկրորդ տղամարդու մահվան պատճառը պարզվում է։ Հանցավոր խմբի դեմ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում ձերբակալվել է հանրապետությունից վեց անձ, քննվում է մի խումբ անձանց կողմից նախնական դավադրությամբ կատարված սպանության, վարձու սպանության և վարձու սպանության փորձի հոդվածներով։ Այն փոխանցվել է Ռուսաստանի քննչական կոմիտեի կենտրոնական գրասենյակ։

Ռուսաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ կապված Բաքվում «Sputnik Azerbaijan»-ի աշխատակիցների՝ խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխի և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի ձերբակալության հետ։

ՌՀՄ-ում ադրբեջանցի ուժայինների գործողությունները որակել են լրագրողների իրավունքների կոպիտ խախտում և պահանջել ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակել․

«Սա ոչ միայն հարված է խոսքի ազատությանը, այլ քայլ՝ դեպի մեր երկրների հարաբերությունների վատթարացում», -ասվում է հայտարարության մեջ:

ՌՀՄ-ն նաև դիմել է միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով արձագանքել իրավիճակին և պաշտպանել լրագրողների իրավունքները:

Եկատերինբուրգում ձերբակալվել է «Ադրբեջան-Ուրալ» կազմակերպության ղեկավար Շահին Շիխլինսկին: Շիխլինսկու մեքենան կանգնեցվել է «Բաքու Պլազա» առևտրի կենտրոնի մոտ. անվտանգության ուժերը կոտրել են ապակիները և տղամարդուն դուրս քաշել մեքենայից: Շիխլինսկին ձերբակալվել է որդու հետ միասին, բայց ավելի ուշ ազատ է արձակվել։

Շիխլինսկին հարցաքննվել է մի քանի օր առաջ Եկատերինբուրգում անվտանգության ուժերի կողմից անցկացված խուզարկության ժամանակ։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ադրբեջանի ծագումով անձը նախկինում համարվում էր հնարավոր «շահառու» վաճառական Յունիս Փաշաևի սպանության գործում, ով 2001 թվականին փողոցում դանակահարվել էր։ 

Նշենք, որ այսօր ավելի վաղ Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը: 

Դանիացի կանայք այժմ 18 տարեկանը լրանալուց հետո կարող են զորակոչվել 11 ամսվա զինվորական ծառայության՝ օրենքում կատարված փոփոխությունից հետո, որն արդեն ուժի մեջ է մտել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Դանիայի խորհրդարանի կողմից ընդունված նոր կանոնների համաձայն՝ կանայք պետք է վիճակահանությամբ միանան տղաներին և որոշակի ժամանակով ծառայության անցնեն։

Մինչ օրս կանանց թույլատրվում էր զինվորական ծառայության անցնել 18 տարեկանը լրանալուց հետո, բայց կամավոր հիմունքներով։ Հուլիսի 1-ից սկսած՝ 18 տարեկանը լրացած և՛ տղամարդիկ, և՛ կանայք պարտավոր կլինեն գրանցվել, որպեսզի գնահատվեն հնարավոր զինվորական ծառայության համար։ Նախ կհավաքագրվեն կամավորները, իսկ մնացած թիվը կհամալրվի վիճակահանության համակարգի միջոցով։

Փոփոխությունը նաև նախատեսում է զորակոչի ժամկետը չորս ամսից հասցնել 11 ամսի։

2024 թվականին մոտ 4700 դանիացի տղամարդիկ և կանայք կարճաժամկետ զինվորական ծառայություն են անցել, որոնցից մոտ 24%-ը կին կամավորներ են եղել։ Զորակոչի վերաբերյալ նոր կանոններով՝ կանխատեսվում է, որ տարեկան զինվորական ծառայություն անցնողների ընդհանուր թիվը կհասնի 6500-ի մինչև 2033 թվականը։

Դանիան հետևում է հարևան Շվեդիայի և Նորվեգիայի օրինակին, որոնք վերջին տարիներին ներդրել են կանանց զորակոչը։ Դանիայի բանակում այժմ ծառայում է պրոֆեսիոնալ անձնակազմի շուրջ 9000 անդամ։

Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը հասել է 950-ի, մոտ 5000 մարդ վիրավորվել է: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը։ 

«Մեր 950 հայրենակիցներ զոհվել են մեր երկրի դեմ սիոնիստական ​​վարչակարգի վերջին ագրեսիայի հետևանքով: Զոհերի թվում են 102 կին և 38 երեխա: Մոտ 5000 մարդ վիրավորվել է, որոնց 70%-ը եղել են խաղաղ  բնակիչներ», – ասել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը:

Խորհրդարանում «Վրացական երազանք»-ի նախաձեռնած օրինագծի համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունը կկարողանա մուտք գործել և «ստուգել» բնակելի տարածքը, աշխատավայրը կամ այլ մասնավոր սեփականություն՝ «անօրինական միգրանտին հայտնաբերելու և նույնականացնելու նպատակով»։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարան է ներկայացվել հունիսի 25-ին և հրապարակվել հունիսի 30-ին։

Օրինագծի հեղինակներն ու նախաձեռնողները խորհրդարանի կայքում նշված են որպես «Վրացական երազանք»-ի և իր արբանյակ «Ժողովրդական իշխանություն» կուսակցության անդամներ՝ Արչիլ Գորդուլաձե, Թոռնիկե Ճեիշվիլի, Ալուդա Ղուդուշաուրի, Ռատի Իոնաթամիշվիլի, Դավիթ Մատիկաշվիլի և Թենգիզ Շարմանաշվիլի, Գուրամ Մաճարաշվիլի, Ալեքսանդրե Տաբատաձե և Ակակի Ալադաշվիլի։

Ըստ փոփոխությունների՝

  • Վրաստանում անօրինական բնակվող օտարերկրացու «հայտնաբերման», նրա բնակության վայրը «ստուգելու» կամ նրա ճանապարհորդական փաստաթուղթը փնտրելու համար Ներքին գործերի նախարարության լիազոր մարմինը լիազորված է «շրջանային (քաղաքային) դատարանի դատավորի որոշման հիման վրա զննել օտարերկրացու բնակության վայրը կամ աշխատավայրը կամ մուտք գործել այլ մասնավոր սեփականություն/գույք»,
  • Մասնավոր սեփականության համասեփականատիրոջ կամ համավարձակալի կամ աշխատավայրի գործատուի համաձայնությունը բավարար է դատավորի որոշման բացակայության դեպքում ստուգում անցկացնելու համար,
  • Այն դեպքերում, երբ կա «անհետաձգելի անհրաժեշտություն», և «ուշացումը կարող է հանգեցնել օտարերկրացու փախուստի» կամ «նրա փաստաթղթի ոչնչացմանը կամ թաքցմանը», Ներքին գործերի նախարարությունն իրավասու է «նախաձեռնել բնակության կամ աշխատավայրի կամ այլ մասնավոր սեփականության ստուգում» և միայն դրանից հետո` 24 ժամվա ընթացքում, դիմել դատավորին։
  • «Հարցում ներկայացնելիս Վրաստանի Ներքին գործերի նախարարության լիազոր մարմինը պետք է հիմնավորի ստուգման անհետաձգելի անհրաժեշտությունը», — նշված է օրենքի նախագծում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ռուսաստանի նախագահը Ֆրանսիայի նախագահի հետ խոսակցության ժամանակ շեշտել է՝ ուկրաինական հակամարտությունը Արևմուտքի վարած քաղաքականության ուղղակի հետևանքն է․ Արևմուտքը տարիներ շարունակ հակառուսական ուղի է որդեգրել, իսկ հիմա Ուկրաինայում երկարաձգում է ռազմական գործողությունները։

Կրեմլից նշում են նաև, որ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝ Իրան-Իսրայել-ԱՄՆ առճակատման ֆոնին։ 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակել շփումները։

Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոը վերջին անգամ 2022 թվականին են զրուցել։

«Осторожно, новости» կայքի թելեգրամյան ալիքը հրապարակել է ծեծված մարդկանց կադրեր և հաստատել, որ ծեծված կալանավորված ռուսաստանցիների տեսանյութում կան ռուսաստանցի ՏՏ մասնագետներ և գործարարներ։ Կադրերում երևում է, որ նրանց դաժանորեն ծեծել են։ Կայքը հաղորդում է, որ ձերբակալվածներից մի քանիսին դեմքերին առկա կապտուկների և հեմատոմաների պատճառով անհնար է ճանաչել։

«Շարք առաջինը 40-ամյա գործարար Անտոն Դրաչևն է։ Ռուսաստանում նա հայտնի է որպես Airo առցանց քիմմաքրման ծառայության համահիմնադիր։ Մինչև իր բիզնեսը սկսելը նա ղեկավարել է Red Star Asset Management տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժինը, բայց լքել է այն, դառնալով սեփական ընկերության տնօրեն։ Ստարտափում ներդրումներ են կատարել МТС և «Т-Инвестиции»-ի վենչուրային ֆոնդերը։ Նրա հետևում կանգնածներից մեկը 30-ամյա ծրագրավորող Դմիտրի Բեզուգլին է. նա ավարտել է Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտը, աշխատել VK-ում և Яндекс-ում»։ Ինչով էին նրանք զբաղվում Ադրբեջանում, անհայտ է»,- գրում է թելգրամյան ալիքը։

Ռուս-ադրբեջանական փոխադարձ «հարվածները» շարունակվում են

Քիչ առաջ Վորոնեժում ձերբակալել են ադրբեջանցի գործարար Յուսիֆ Հալիլովին: 24news-ի փոխանցմամբ՝ դրբեջանական աղբյուրների տեղեկություններով՝ ծնունդաով Ադրբեջանից Յուսիֆ Խալիլովը տարածաշրջանում խոշորագույն Ալեքսեեւյան շուկայի համասեփականատերն է: 

Պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հրապարակվում:

Ֆոտո

Հղիության նախանշանները վաղ շրջանում

iPhone 17 Air-ը չափազանց բարակ կլինի․ Նոր մանրամասներ

Թեհրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները. Փեզեշքիան

ՆԱՏՕ-ում խռովություն է հասունանում. Լավրով

Փաշինյանն ինֆորմացիա ու վախեր ունի, որ իմփիչմենթը շատ իրատեսական է, ՔՊ-ում հսկողությունն ուժեղացվել է․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)

Ո՞ր երաժշտությունն է ազդում սեքսի տեւողության վրա

Իրաքում մահացած թուրք զինվորականների թիվը հասել է 12-ի

Եվրոպայում երկու ամսվա ընթացքում մահացել է Էրդողանին քննադատող թուրքական մաֆիայի երկու պարագլուխ

ԱՆԻՖ-ի նախկին տնօրենը դատարանում հաղթել է իրեն պաշտոնից ազատած տնօրենների խորհրդին. Հետք

ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի դեսպանին է փոխանցվել ՀՀ–ում Ռուսաստանի մասին կառուցողական լրատվական ֆոն պահպանելու անհրաժեշտության վերաբերյալ դիրքորոշումը

Որտեղ է հայտնաբերվել ինքնաuպան եղած նախկին ռուս նախարարը, ով է ցուցմունք տվել նրա դեմ

ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունք կտրվի պայմանագրային հիմունքներով ծառայել ռուսական բանակում. Պուտինը ստորագրել է օրենքը

Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողեց անփոփոխ. փաստաբան

ԼՂ-ից տեղահանվածները կստանան հաղորդագրություն բնակապահովման հավաստագրի իրացումից հետո առկա դրական մնացորդի վերաբերյալ

Ռիո դե Ժանեյրոյում ընթանում է BRICS-ի գագաթնաժողովը