Գազը չի թանկանա. սակագինը սպառողների համար գինը կմնա անփոփոխ
Հուլիսի 07, 2025

Գազը չի թանկանա. սակագինը սպառողների համար գինը կմնա անփոփոխ

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում վերանայվել են բնական գազի մատակարարման և բաշխման սակագները։ Նոր սակագներն ուժի մեջ են մտնելու 2025թ–ի օգոստոսի 1-ից։

Հանձնաժողովի որոշմամբ`«Գազպրոմ Արմենիայի» կողմից գազամատակարարման համակարգի ծառայության մատուցման սակագինը բնական գազի յուրաքանչյուր 1000 խմ–ի համար սահմանվել է 23 533 դրամ` գործող 24 042 դրամի փոխարեն, գազի բաշխման սակագինը` 14 989 դրամ` գործող 19 664–ի փոխարեն։

Սպառողների համար այս փոփոխությունները որևէ նշանակություն չեն ունենա։ Գազի սակագինը կմնա անփոփոխ։

«Մինչև 2026թ–ի օգոստոսի մեկը սպառողները կշարունակեն վճարել նույն գինը, ինչ մինչև հիմա»,– հանձնաժողովի նիստի ավարտին Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը` միաժամանակ նշելով, որ հանձնաժողովի որոշումը պայմանավորված է 2020-25 հնգամյակի ավարտով և նոր` 2025-30 հնգամյակի սակագնի հաշվարկման բանաձևի ճշգրտման անհրաժեշտությամբ։

Այսպես, օրինակ, հանձնաժողովի ուսումնասիրություններով պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիան» 2020-25թթ–ին պարտավորվել էր կրճատել աշխատակիցների թվաքանակը, բայց այդպես էլ կրճատումներ չի արել։ Պատճառը գազամատակարարման համակարգի` նախատեսվածից կրկնակի ավելի աճն է, և ՀԾԿՀ–ի համար այս պատճառը միանգամայն ընդունելի է։

«Համակարգի միջին տարեկան աճը պետք է կազմեր մոտ 360 կմ։ Բայց 5 տարվա մեջ նախատեսված 1700 կմ–ի փոխարեն համակարգն աճել է 3500 կմ–ով։ Այս չնախատեսված աճի համար նաև աշխատողների թիվը պետք է ավելացվեր»,– պարզաբանեց Ուլիխանյանը` հավելելով, որ արդյունքում կրճատման ենթակա 300 հաստիքները նույնությամբ պահպանվել են։

Գազամատակարարման ցանցի կրկնակի աճը, մեր զրուցակցի խոսքով, պայմանավորված է եղել հիմնականում գյուղական բնակավայրերի գազիֆիկացմամբ, նաև քաղաքային բնակավայրերում նորակառույց թաղամասերի համար գազամատակարարման նոր համակարգերի կառուցմամբ։

Եթե 2020թ–ի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ գազաբաշխման ցանցը կազմում էր 12 715 կմ, ապա 2025թ–ի հունվարի 1-ի դրությամբ` 16 252 կմ է։ Այսինքն`5 տարում համակարգը երկարել է 3 537 կմ–ով, կամ նախատեսվածից կրկնակի ավելի։

Գազի սակագնի ձևավորման մեջ բացասական ազդեցություն են ունենում նաև սպառողների վճարումների դիմաց բանկերի ու վճարային այլ կազմակերպությունների կողմից գանձվող միջնորդավճարները։

«Գազպրոմի» հետ ունեցած պայմանագրով միջնորդավճարները նշված կազմակերպություններին վճարում է «Գազպրոմը»։ Ընդ որում, միջնորդավճարի չափը 2020թ–ից առ այսօր չի փոխվել։ Բայց «Գազպրոմի» ծախսն ավելացել է։ Պատճառը դարձյալ նույնն է` ավելացել են բնակիչ– բաժանորդները և գազի սպառման ծավալները, հետևաբար նաև` վճարումներն ու դրանց դիմաց գանձվող միջնորդավճարների ընդհանուր գումարը։

Առաջիկա 5 տարիների համար հաստատված գազի սակագնի հաշվարկի մեխանիզմում վերանայվել են նաև գազի կորուստների թույլատրելի ծավալները։ Եթե 2020-25թթ–ի համար համակարգի առավելագույն կորուստը սահմանված էր 5.07 տոկոս, ապա 2025-30 թթ–ի համար այն չպիտի գերազանցի 3.9 տոկոսը։ Ընդ որում, պայմանը խստացվել է, չնայած այն հանգամանքին, որ «Գազպրոմին» նախորդ 5-ամյակում չի հաջողվել ապահովել թիրախային 5.07 տոկոս ցուցանիշը։ Պատճառը հանձնաժողովի ներկայացուցիչը դժվարացավ հստակ նշել։ Փոխարենը ասաց, որ գազի` սահմանված ծավալից ավելի կորուստների ծախսը մնում է մատակարարի վրա, և ոչ թե բաժանորդների։

«Ընկերությունն աշխատանքներ է տանում` հաշվառման համակարգերը բերելու այն վիճակի, որ այդ կորուստները նվազեցնեն։ Բայց ամեն դեպքում դա իր խնդիրն է բացառապես, որովհետև, եթե չկարողանա կրճատել կորուստներն ու հասցնել այդ 3.9 տոկոսին, որը դրված է սակագնի հաշվարկում, ապա կրելու է հավելյալ ծախսեր, որոնց համար փոխհատուցում չի ստանալու»,– ասաց Ուլիխանյանը։

Սակագների հաշվարկի վերանայված տարբերակին «Գազպրոմ Արմենիան» համաձայն է, հանձնաժողովի մշակած նախագծին բացասական կարծիք, հակափաստարկներ չի ներկայացրել, չնայած այն հանգամանքին, որ վերանայման արդյունքում եկամտի որոշակի կորուստ է ունենալու։

Բանն այն է, որ սակագների հաշվարկման արդյունքում նախանշվում է նաև «Գազպրոմ Արմենիայի» տվյալ տարվա եկամտի չափը` ներդրումների և շահույթի հարաբերակցությամբ։ Ընդ որում, իրական շահույթը պետք է նախատեսվածից ո՛չ պակաս լինի , ո՛չ էլ ավելի։ Եթե շահույթն ավելին է կազմել, հաջորդ տարվա սակագները հաշվարկվում են այնպես, որ ավելացած չափը նվազեցվի, եթե պակաս է` ավելացվի։

«Վերջին 1 տարվա հաշվարկով ընկերությունը 6.36 մլն դրամով ավելի օգուտ է ստացել։ Դա սակագներից հանել ենք։ Բայց դրան նախորդող սակագներում 9.4 մլրդ դրամից ավելի օգուտ ուներ ստացած, որը հանված էր։ Այսինքն`մինչև օգոստոսի 1-ը դեռ գործող սակագներում այդ լրացուցիչ եկամուտը արդեն զրոյացվում է, փոխարենը օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող նոր սակագներում հանվում է 6.36 մլն դրամ ավելի եկամուտը»,– պարզաբանեց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետը։

Վերահաշվարկված նոր սակագինը կգործի մինչև 2026թ–ի օգոստոսի 1-ը։ Նոր վերահաշվարկն էլ կիրականացվի հաջորդ տարի, հուլիսի սկզբին։ Մինչ այդ գազի գինը հայաստանյան շուկայում կմնա անփոփոխ։

Հիշեցնենք` ՀՀ–ում գազի սակագինը սպառողների համար վերջին անգամ թանկացել է 2022–ի ապրիլի 1–ին` շարքային սպառողների համար ավելանալով 4․7 դրամով՝ 139 դրամի փոխարեն դառնալով 143.7 դրամ։

Սոցիալապես անապահով սպառողները, սակայն, առ այսօր էլ շարունակում են վճարել 1խմ–ի դիմաց 100 դրամ սակագնով` շնորհիվ կառավարության կողմից տրվող սուբսիդավորման։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Բագրատ Սրբազանի հետ որոշել ենք վիրավnրանքների ու զրպարտnւթյունների համար հայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախոսների դեմ. փաստաբան

Նիկոլ Փաշինյանը միջամտում է նախաքննությանը․ Միքայել Սրբազանի պաշտպանների թիմ

Արդյոք ՀՀ-ն Երևան այցի ընթացքում Սլովակիայի վարչապետից պարզաբանում է խնդրել երկրի պաշտպանության նախարարի սկանդալային հայտարարությունների վերաբերյալ․ ԱԳՆ-ն լռում է

Հուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանը

Հուլիսի 3-ից 6-ը ներառյալ ռուս-վրացական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական շշալցված կnնյակով բեռնված 46 բեռնատար. Պապոյան

Բիանկա Սենսորին կրկին ցուցադրել է իր անկեղծ կերպարը

Google Gemini-ը սովորել է կառավարել սմարթֆոնը և գրել WhatsApp-ում. ԱԲ-օգնականը դուրս է գալիս նոր մակարդակ

Հռոմի պապը «մարմինն ու հոգին» վերականգնելու համար մեկնում է արձակուրդ

Թվերը մտահոգիչ են. Ավինյան

Դուա Լիպան տպավորել է եւս մեկ համարձակ կերպարով

Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ. ԱՄՆ դեսպանատուն

ԱԺ–ն շարունակում է քննարկել ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցը (ուղիղ)

Մբապեի ռեկորդը

Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել․ Նիկոլ Փաշինյան

Չինաստանը պատասխան սահմանափակումներ սահմանում ԵՄ բժշկական սարքավորումների գնման վրա՝ առևտրային լարվածության աճի ֆոնին