Իմպիչմենտի գործընթաց սկսելու ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունը վերջին օրերին ամենասպասված լուրերից մեկն էր. Էդգար Ղազարյան
Հուլիսի 10, 2025

Իմպիչմենտի գործընթաց սկսելու ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունը վերջին օրերին ամենասպասված լուրերից մեկն էր. Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը գրում է. «Իմպիչմենտի գործընթաց սկսելու ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունը վերջին օրերին ամենասպասված լուրերից մեկն էր։ Դրանից պարզ է դառնում, որ առաջիկա օրերին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները կառաջադրեն վարչապետի թեկնածու՝ ՀՀԿ շարքերից։ Իմ պատկերացումներով լավագույն թեկնածուն կարող է լինել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը (չնայած ես նման որոշում կայացնելու կամ առաջարկ ներկայացնելու իրավունք չունեմ)։

Ով էլ առաջադրվի թեկնածու, ինձ համար այն ընդունելի է մի պարզ տրամաբանությամբ․ մենք ոչ թե գործընթաց ենք սկսում վարչապետ ընտրելու, այլ վարչապետին հեռացնելու նպատակով։ Ով էլ ընտրվի պաշտոնավարելու է կարճ ժամանակահատված՝ մինչև 2026 թվականի ընտրություններ։ Ով էլ ընտրվի միայնակ չի ղեկավարելու։ Պետք է ձևավորվի նոր կառավարություն (փոխվարչապետներ, նախարարներ այլ մարմինների ղեկավարներ), որում պետք է ընդգրկված լինեն Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու հարցում ջանքեր ներդնող ակտիվ ուժերն ու գործիչները։

Չեմ կարող պատկերացնել, որ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ ԱԺ պատգամավորների նախաձեռնությունը դիմադրության կարժանանա «Հայաստան» խմբակցության պատգամավորների մոտ։

Եթե անվստահության գործընթաց նախաձեռնած, սակայն իրենց նախաձեռնությունն առաջ մղելու հարցում դեռևս ոչ մի քայլ չարած Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի մտադրությունն ի սկզբանե ազնիվ է եղել, ապա նրանք ևս պետք է միանան այս գործընթացին։ 

Մեզ սպասվում է հետևողական պայքար ու աշխատանք՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար։ Դրա համար անհրաժեշտ է բոլոր քաղաքական կուսակցությունների, գործիչների և ողջ հասարակության համախմբումն այս գաղափարի շուրջ։
Առաջ Աստված»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օրհներգը պարտադիր կհնչի ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ

Կուալա Լումպուրում մեկնարկել են Ռուբիո-Լավրով բանակցությունները

Քննարկվել է խաղաղության պայմանագրի նախաստորագրման հարցը. նոր մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպումից

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար

Փաշինյան-Ալիև բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին. դրանք տևել են  5 ժամ

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. Պեսկով

7 անձ ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ. ՔԿ

Ինչ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը. Նոր մանրամասներ

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձել հօգուտ պետության. Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am

ԱՄՆ-ը շատ մոտ է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուն. Թրամփ

Ձերբակալել են Գեղամ Մանուկյանի որդուն

Ինչպե՞ս են ժուչոկը տեղադրել. «Հրապարակ»

Մեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մեռած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»

ՔՊ-ում կարծում են՝ Սամվել Կարապետյանը կնահանջի. «Հրապարակ»