Հռոմում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը
Հուլիսի 10, 2025

Հռոմում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը

By Մայիսի 23, 2025 44

Հռոմում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև բանակցությունների հինգերորդ փուլը։ Այն տևել է երեք ժամ։

Իրանա-ամերիկյան խորհրդակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հռոմում կայացած հանդիպումից հետո Միացյալ Նահանգները սկսել է շատ ավելի լավ հասկանալ Թեհրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի վերաբերյալ։

«Այսօր Հռոմում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը։ Ես կարող եմ այն անվանել ամենապրոֆեսիոնալներից մեկը։ Մենք ներկայացրել ենք Իրանի դիրքորոշումը, որը չափազանց պարզ է: Կարծում եմ, որ ամերիկյան կողմը սկսել է շատ ավելի լավ հասկանալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը»,- ասել է նա իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում:

Օմանի արտգործնախարար Բադր Ալբուսաիդին էլ X-ի իր էջում գրել է. «Այսօր Հռոմում ավարտվեց իրանա-ամերիկյան բանակցությունների հինգերորդ փուլը՝ որոշ, բայց ոչ վերջնական առաջընթացով: Մենք հույս ունենք առաջիկա օրերին որոշակիացնել մնացած հարցերը, ինչը թույլ կտա առաջ շարժվել դեպի ընդհանուր նպատակ՝ հասնել կայուն և արժանապատիվ համաձայնության»:

Բանակցությունների ընթացքում Իրանը բազմիցս ընդգծել է, որ ուրանի հարստացման գործընթացը շարունակելու իր իրավունքը քննարկման ենթակա չէ։ Միաժամանակ, ԱՄՆ գլխավոր բանակցող Սթիվ Ուիթքոֆը խնդիրը որակել Է որպես «կարմիր գիծ», հիշեցնելով, որ «ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ ուրանի նույնիսկ աննշան հարստացում»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

7 անձ ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ. ՔԿ

Ինչ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը. Նոր մանրամասներ

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձել հօգուտ պետության. Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am

ԱՄՆ-ը շատ մոտ է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուն. Թրամփ

Ձերբակալել են Գեղամ Մանուկյանի որդուն

Ինչպե՞ս են ժուչոկը տեղադրել. «Հրապարակ»

Մեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մեռած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»

ՔՊ-ում կարծում են՝ Սամվել Կարապետյանը կնահանջի. «Հրապարակ»

Հութիները առևանգել են հարձակված Eternity C նավի անձնակազմի անդամներին

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ

Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ. Տեսանյութ

Թուրքիայում 2025թ. առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել

Կքննարկենք Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգ մատակարարելու խնդրանքը, սակայն դա շատ թանկարժեք տեխնիկա է. Թրամփ