Թրամփը պատրաստվում է 1 տրիլիոն դոլար արժողությամբ ուղևորության. Axios
Հուլիսի 10, 2025

Թրամփը պատրաստվում է 1 տրիլիոն դոլար արժողությամբ ուղևորության. Axios

By Մայիսի 12, 2025 64

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 12-ին կկատարի իր առաջին արտասահմանյան այցը պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո: Նա նախատեսում է այցելել Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Քաթար և վերադառնալ ԱՄՆ՝ 1 տրիլիոն դոլար արժողությամբ գործարքներով: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով չորս ամերիկյան և երկու արաբական աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ Թրամփի այցը հիմնականում բիզնեսի վրա շեշտադրմամբ է լինելու, իսկ աշխարհաքաղաքական օրակարգը երկրորդ պլան է մղվելու:

Axios-ը հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանն ավելի վաղ խոստացել էր 600 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում չորս տարվա ընթացքում։ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա առաջիկա գործարքները, ըստ Axios-ի, կներառեն առնվազն 100 մլրդ  դոլարի ռազմական մատակարարումներ, ինչպես նաև էներգետիկ և ռեսուրսների գործարքներ:

Axios-ի աղբյուրներից մեկը պարզաբանել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ սեփական առաջարկը կանի նաև Քաթարը։ Կատարի ներդրումները կարող են կազմել մինչև 300 մլրդ դոլար, ներառյալ երկրին Boeing առևտրային ինքնաթիռներ մատակարարելու և 2 միլիարդ դոլար արժողությամբ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր գնելու գործարքները: ԱՄԷ-ն մարտին հայտարարել էր, որ մեկ տասնամյակի ընթացքում նախատեսում է 1,4 տրիլիոն դոլարի ներդրում կատարել ԱՄՆ-ում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օրհներգը պարտադիր կհնչի ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ

Կուալա Լումպուրում մեկնարկել են Ռուբիո-Լավրով բանակցությունները

Քննարկվել է խաղաղության պայմանագրի նախաստորագրման հարցը. նոր մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպումից

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար

Փաշինյան-Ալիև բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին. դրանք տևել են  5 ժամ

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. Պեսկով

7 անձ ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ. ՔԿ

Ինչ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը. Նոր մանրամասներ

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձել հօգուտ պետության. Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am

ԱՄՆ-ը շատ մոտ է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուն. Թրամփ

Ձերբակալել են Գեղամ Մանուկյանի որդուն

Ինչպե՞ս են ժուչոկը տեղադրել. «Հրապարակ»

Մեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մեռած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»

ՔՊ-ում կարծում են՝ Սամվել Կարապետյանը կնահանջի. «Հրապարակ»