Իրանն ու ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ արդեն բանակցություններ են վարում միջնորդների միջոցով. Արաղչի
Հուլիսի 09, 2025

Իրանն ու ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ արդեն բանակցություններ են վարում միջնորդների միջոցով. Արաղչի

Թեհրանն ու Վաշինգտոնը կապեր են պահպանում և միջնորդների միջոցով արդեն խորհրդակցություններ են անցկացնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Iran թերթին տված հարցազրույցում։ 

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է «պատվի, իմաստության և նպատակահարմարության» սկզբունքներով բանակցություններ վարելու Թեհրանի կամքը։ Նախարարը շեշտել է, որ Թեհրանն ուղիղ բանակցությունների մեջ կմտնի ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը երաշխավորի սպառնալիքներից զերծ բանակցությունները։ 

«Եթե մենք բանակցություններ սկսենք (ԱՄՆ-ի հետ) այնպիսի պայմաններում, երբ մյուս կողմն առավելագույն ճնշման քաղաքականություն է պարտադրում, ապա ակնհայտ թույլ դիրքերից կմտնենք դրանց մեջ ու ոչ մի արդյունքի չենք հասնի։ Խոսքը համառության կամ իդեալիստական ​​սկզբունքների մասին չէ, այլ մասնագիտական ​​մոտեցման: Պետք է մյուս կողմին ապացուցել, որ ճնշման ռազմավարությունն անարդյունավետ է, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի հավասար պայմաններով նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է Իրանի արտգործնախարարը։

Ինչ վերաբերում է միջուկային հարցերի շուրջ հնարավոր բանակցություններին, նախարարը նշել է, որ իրենք ունեն ծրագիր և լավ մտածված ռազմավարություն։ Արաղչիի խոսքով՝ նոր գաղափար է առաջ քաշվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ առկա խնդիրները լուծելու համար։

«Բանակցություններն ընթանում են անուղղակիորեն՝ միջնորդների միջոցով, ստեղծվել են փոխգործակցության ուղիներ եվրոպական երեք երկրների հետ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա), մենք համագործակցում ենք ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի և ԱԷՄԳ-ի հետ, և կա նոր նախաձեռնություն՝ լուծելու այն խնդիրները, որոնց շուրջ մենք մտածում ենք», – նշել է նա։

Արաղչիի այս հայտարարությունից առաջ ԱՄԷ-ի պատվիրակությունը նրան էր փոխանցել կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակն՝ ուղղված Այաթոլլա Ալի Խամենեիին։

Թրամփը 2018 թ. մայիսին՝ իր առաջին նախագահության ժամանակ, միակողմանիորեն դուրս էր եկել 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրից և 2025 թ. հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո վերահաստատել Թեհրանի դեմ առավելագույն ճնշման իր արշավը: Իրանն իր հերթին հայտարարել է, որ ճնշման տակ չի բանակցելու: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ

Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ. Տեսանյութ

Թուրքիայում 2025թ. առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել

Կքննարկենք Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգ մատակարարելու խնդրանքը, սակայն դա շատ թանկարժեք տեխնիկա է. Թրամփ

Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին

Կրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ

Իրանի ԱԳ նախարարն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզներից մեկից 5 ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանը և ԵՄ-ն ողջունել են 270 միլիոն եվրո արժողությամբ «Դիմակայունություն և աճ» ծրագրի իրականացման գործընթացը

Ստամբուլում քանդելու են մի քանի հայտնի հյուրանոցներ

Ուկրաինային ցուցաբերած օգնության պատճառով ՆԱՏՕ-ն պետք է անհապաղ վերականգնի իր պաշտպանական ներուժը. Ռուբիո

Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարը վտարվել է Ռուսաստանից

Ադրբեջանում ռուսաց լեզվի առումով բացասական դինամիկա է նկատվում․ Ռոսսոտրուդնիչեստվո

ԱՄԷԳ-ն Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման նշաններ չի տեսել

Արցախի ու արցախցիների թեման եղել ու մնում է մեզ համար առաջնային օրակարգի հարց. ՀՀԿ