Հրաժարական է տվել Իրանի փոխնախագահ Զարիֆը. IRNA
Հուլիսի 11, 2025

Հրաժարական է տվել Իրանի փոխնախագահ Զարիֆը. IRNA

Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով անցյալ տարվա օգոստոսի սկզբին նշանակվել էր հանրապետության ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնում, հրաժարական է տվել, հաղորդում է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով կառավարությանը մոտ կանգնած մի շարք աղբյուրներ։

Զարիֆը երկրորդ անգամ է հրաժարական տալիս ներկայիս կառավարության կազմում իր պաշտոնավարման ընթացքում. նա առաջին անգամ հայտարարել էր իր մտադրության մասին անցյալ տարվա օգոստոսի 11-ին՝ նշանակումից ընդամենը տասն օր անց, սակայն նախագահն այն ժամանակ չէր բավարարել նրա խնդրանքը։

Ներկայում Զարիֆի հնարավոր հեռանալու պատճառ կարող են լինել տարաձայնությունները՝ կապված երկրի կառավարության նոր կաբինետի կազմի հետ։

«Կառավարությանը մոտ կանգնած մի շարք աղբյուրներ հաստատել են, որ ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարականի դիմում է ներկայացրել Մասուդ Փեզեշքիանին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Զարիֆի հրաժարականի մասին լուրը տարածվել է այն բանից հետո, երբ Իրանի խորհրդարանի անդամները կիրակի ճնշող մեծամասնությամբ քվեարկել են էկոնոմիկայի նախարար Աբդոլնասեր Հեմմատիի իմփիչմենթի օգտին:

Նախարարին իմպիչմենտ հայտարարելու խորհրդարանի որոշման պատճառը Հեմմատիի՝ տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունն է, որոնցից հիմնականը «գնաճն ու ֆինանսական անկայունությունն» էին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՔԿ–ն՝ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենի կալանավորման մասին

Ուկրաինայի պատմությունը մոտենում է տխուր ավարտին․ AC

Մերձավոր Արևելքում հակամարտության թեժ փուլի սպառնալիքը դեռ չի ավարտվել. ՌԴ-ում Իրանի դեսպան

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

Թրամփը սպառնացել է սահմանել 35% մաքսատուրքեր Կանադայի, 15%-20%՝ մյուս առևտրային գործընկերների նկատմամբ

Թեհրանում սպանվել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը

Կանենք ավելի մեծ ուժով. Իսրայելը սպառնում է նոր հարված հասցնել Իրանին

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Գալուզին

Պուտինի և Թրամփի հարաբերությունները կտրուկ վատացել են․ NYT

Հայաստանի որոշ հատվածներում քամու ուժգնացում է սպասվում. եղանակի տեսություն

ՆԱՏՕ-ի միջոցով ԱՄՆ-ն զենք կմատակարարի Ուկրաինային․ Թրամփ

«Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը 1 ամսով կալանավորվեց

Պայմանագիրը կստորագրվի դեկտեմբերին. «Հրապարակ»

Գլխի hրազենային վնաuվածքnվ հիվանդանոց է տեղափոխվել ռուսական ռшզմաբազայի զինծառայող

ԱՄՆ-ն կանգնած է սուրճի գների աճի առջև