Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի իշխող ԱԶԿ նախագահի պաշտոնում
Հուլիսի 10, 2025

Էրդողանը վերընտրվել է Թուրքիայի իշխող ԱԶԿ նախագահի պաշտոնում

By Փետրվարի 23, 2025 101

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ղեկավարի պաշտոնում։

«Շնորհակալ եմ բոլորիդ մեր կուսակցության ղեկավարությունը կրկին ինձ վստահելու համար։ 23,5 տարի մենք երբեք չենք հիասթափեցրել ոչ Թուրքիային, ոչ մեր ժողովրդին և ապագայում էլ չենք հիասթափեցնի նրանց։ Մենք կանգ չենք առնելու և գործելու ենք առանց վարանելու՝ ծառայելով ժողովրդին և մեր երկրին»,- հայտարարել է նա Անկարայում՝ ԱԶԿ-ի համագումարում ունեցած ելույթի ժամանակ։ Էրդողանը, ինչպես նշում են տեղական լրատվամիջոցները, կուսակցության ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն էր։Համագումարի ընթացքում անցկացվել է նաև ԱԶԿ-ի ղեկավար մարմինների, գործկոմի, կենտրոնական գործկոմի և որոշ կուսակցական խորհուրդների ու հանձնաժողովների անդամների քվեարկությունը։

Ըստ թուրքական մամուլի, սպասվում է, որ համագումարից հետո Էրդողանը կարող է որոշում կայացնել կաբինետում վերադասավորումներ իրականացնելու մասին։ Հինգից մինչև յոթ նախարար կարող են փոխվել։ Քննարկվել է նաև որոշ գերատեսչություններ առանձին նախարարությունների բաժանելու հարցը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ը շատ մոտ է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուն. Թրամփ

Ձերբակալել են Գեղամ Մանուկյանի որդուն

Ինչպե՞ս են ժուչոկը տեղադրել. «Հրապարակ»

Մեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մեռած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»

ՔՊ-ում կարծում են՝ Սամվել Կարապետյանը կնահանջի. «Հրապարակ»

Հութիները առևանգել են հարձակված Eternity C նավի անձնակազմի անդամներին

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ

Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ. Տեսանյութ

Թուրքիայում 2025թ. առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել

Կքննարկենք Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգ մատակարարելու խնդրանքը, սակայն դա շատ թանկարժեք տեխնիկա է. Թրամփ

Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին

Կրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ

Իրանի ԱԳ նախարարն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթունի մանկապարտեզներից մեկից 5 ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց