Դուբայի հատկապես ո՞ր շոկոլադն է ամենաօգտակարը. խորհուրդ
Հուլիսի 10, 2025

Դուբայի հատկապես ո՞ր շոկոլադն է ամենաօգտակարը. խորհուրդ

Առողջ, ցածր յուղայնությամբ Դուբայի շոկոլադները սովորաբար ավելի քիչ շաքար և կալորիա են պարունակում: Անուշեղենն այս տարբերակով նաև ավելի շատ սննդային  մանրաթելեր է պարունակում: Դրա մասին, ըստ news.am-ի, Health News հանդեսին պատմել է սննդաբան, Դանիայի Օրհուսի համալսարանին առընթեր VIA քոլեջի շրջանավարտ Սանդրա Վիգելիենեն։

Մասնագետի կարծիքով՝ հայտնի շոկոլադը՝ համեմված խրթխրթան պիստակի մածուկով, աչքի է ընկնում բարձր էներգետիկ արժեքով։ Սա նշանակում է, որ այս ապրանքի երկարատև չարաշահումը կարող է քաշի ավելացման հանգեցնել: Ընդսմին, Դուբայի շոկոլադը հագեցած ճարպերի ավելի ցածր մակարդակ ունի (որոնց չափազանց մեծ քանակությունն առնչվում է սրտի հիվանդությունների բարձր ռիսկին), քան սովորական շոկոլադը, մասնավորապես՝ Lindt-ը:

Պիստակի մածուկով շոկոլադե սալիկ ընտրելիս սննդաբանը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել շաքարի պարունակությանը։ Շոկոլադի մի քանի տեսակների բաղադրության վերլուծությունը ցույց է տվել, որ որոշ ապրանքանիշեր նախընտրում են ավելի քիչ «արագ» յուրացվող ածխաջրեր ավելացնել իրենց արտադրանքին:

Վիգելիենեն հավելել է, որ շոկոլադի գրեթե բոլոր տեսակները սննդային մանրաթելերի նվազագույն քանակ են պարունակում՝ մեկ չափաբաժնի համար 0,7-ից մինչև չորս գրամ: Սննդային մանրաթելը կամ բջջանյութը կիրառվում է աղիքներում բուն դրած բակտերիաների սնուցման համար, ինչը օգնում է պահպանել օրգանի բնականոն միկրոֆլորան և նրա կենսաբանական ակտիվությունը:

Առնվազն 85% կակաոյի պարունակությամբ Դուբայի շոկոլադը փոքր-ինչ ավելի առողջարար կլինի օրգանիզմի համար։ Արտադրանքի մեջ կակաոյի փոշու ավելացված կոնցենտրացիան, թեև աննշան, բայց կօգնի մեծացնել ձեր մանրաթելերի օգտագործումը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օրհներգը պարտադիր կհնչի ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ

Կուալա Լումպուրում մեկնարկել են Ռուբիո-Լավրով բանակցությունները

Քննարկվել է խաղաղության պայմանագրի նախաստորագրման հարցը. նոր մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպումից

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար

Փաշինյան-Ալիև բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին. դրանք տևել են  5 ժամ

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. Պեսկով

7 անձ ձերբակալվել է ահաբեկչության նախապատրաստության դեպքի առթիվ. ՔԿ

Ինչ են քննարկել Ալիևն ու Փաշինյանը. Նոր մանրամասներ

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձել հօգուտ պետության. Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am

ԱՄՆ-ը շատ մոտ է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուն. Թրամփ

Ձերբակալել են Գեղամ Մանուկյանի որդուն

Ինչպե՞ս են ժուչոկը տեղադրել. «Հրապարակ»

Մեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մեռած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»

ՔՊ-ում կարծում են՝ Սամվել Կարապետյանը կնահանջի. «Հրապարակ»