Ռուբիոյի Մյունխեն մեկնող օդանավը տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել է ԱՄՆ
Հուլիսի 10, 2025

Ռուբիոյի Մյունխեն մեկնող օդանավը տեխնիկական խնդիրների պատճառով վերադարձել է ԱՄՆ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին Գերմանիա տեղափոխող ինքնաթիռը՝ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու համար, տեխնիկական խնդիրների պատճառով հետ է վերադարձել Վաշինգտոնից դուրս գտնվող Էնդրյուս ռազմաօդային բազա։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմմի Բրյուսը։

«Ինքնաթիռը շրջվել է և վերադառնում է Էնդրյուս ռազմաօդային բազա»,-ասել է Բրյուսը, հայտնում է Associated Press-ը։ Ինչպես նա նշել է, Ռուբիոն մտադիր է «այլ ինքնաթիռով մեկնել Գերմանիա և Մերձավոր Արևելք»։

Գործակալության տվյալներով՝ տեխնիկական խնդիրներ առաջացել են բազայից թռիչքից մոտավորապես մեկուկես ժամ անց և վերաբերում են օդաչուի խցիկում գտնվող ապակին։ Axios ինտերնետային պորտալի լրագրող Բարաք Ռավիդը, վկայակոչելով աղբյուրներ, պարզաբանել է, որ ապակու վրա ճեղք է առաջացել։

Բրյուսն ավելի վաղ ասել էր, որ Ռուբիոն փետրվարի 13-18-ը կայցելի Գերմանիա, Իսրայել, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ քննարկելու արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման պատանդների ազատ արձակումը, Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրերը և Իրանին հակազդելու հարցը: Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ պետքարտուղարը նախատեսվում է «միջազգային գործընկերների հետ քննարկել ԱՄՆ-ի մի շարք առաջնահերթություններ» և մասնակցել G7 երկրների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների հանդիպմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձել հօգուտ պետության. Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am

ԱՄՆ-ը շատ մոտ է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնության գալուն. Թրամփ

Ձերբակալել են Գեղամ Մանուկյանի որդուն

Ինչպե՞ս են ժուչոկը տեղադրել. «Հրապարակ»

Մեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մեռած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»

ՔՊ-ում կարծում են՝ Սամվել Կարապետյանը կնահանջի. «Հրապարակ»

Հութիները առևանգել են հարձակված Eternity C նավի անձնակազմի անդամներին

Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Թուրքիայի ընդդիմությունը պահանջում է արտահերթ նախագահական ընտրություններ

Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ. Տեսանյութ

Թուրքիայում 2025թ. առաջին կիսամյակում 18.191 երկրաշարժ է գրանցվել

Կքննարկենք Ուկրաինային Patriot ՀՕՊ համակարգ մատակարարելու խնդրանքը, սակայն դա շատ թանկարժեք տեխնիկա է. Թրամփ

Պուտինն աշխատանքից ազատել է Ռուսաստանի փոխարտգործնախարարին

Կրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ-ն կշարունակի ջանքերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ