Չի կարող որևէ միջազգային պայմանագիր, որը վավերացման ենթակա է՝ առանց ՍԴ-ով անցնելու գնա վավերացման
Հուլիսի 09, 2025

Չի կարող որևէ միջազգային պայմանագիր, որը վավերացման ենթակա է՝ առանց ՍԴ-ով անցնելու գնա վավերացման

Չի կարող որևէ միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի և վավերացման ենթակա է՝ առանց Սահմանադրական դատարանով անցնելու գնա վավերացման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգին:

«Եթե մի միջազգային պայմանագիր պետք է վավերացվի, այն չի կարող չգալ Սահմանադրական դատարան: Եթե կա մի միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բայց չի վավերացվել, ուրեմն այն Հայաստանի համար իրավական ուժ չունի»,- ընդգծեց նա:

Հարցին՝ Կիրանցի սահմանազատումն ապօրինի՞ է, քանի որ կանոնակարգը չի հաստատվել, Դիլանյանն արձագանքեց. «Այս պահին որևէ գնահատական չեմ տա, ավելի լավ է սպասենք, եթե այդ հարցը կգա ՍԴ, այդ ժամանակ մենք կասենք մեր գնահատականը»:

Վերջինս հավելեց, որ մի քանի րոպեից սկսելու է դատաքննությունը, իրենք կգնան խորհրդակցությունների սենյակ, և որոշ ժամանակ անց արդեն որոշումը կհրապարակվի: «Եթե խնդիր տեսանք, մի՛ կասկածեք, որոշումը կհրապարկվի, եթե խնդիր չտեսանք, ասելու ենք՝ խնդիր չկա: Դատարանն իր հեղինակավոր խոսքը կասի՝ հակասո՞ւմ է,  թե՝ ոչ»,- նշեց ՍԴ նախագահը:

Անդրադառնալով ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի շուրջ կատարվողին, Դիլանյանն ասաց, որ որպես անձ, ուշադիր հետևում է իրադարձություններին, բայց որևէ կերպ չի միջամտում քրեական գործի քննությանը, ապա հավելեց, որ, որպես դատարանի դատավոր և նախագահ, երբ կգա իրենց ասելու ժամանակը, անպայման կասեն տեսակետ:

Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Փաշինյանն ու Ալիևը վաղը կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունը Ռուբիոն հենց այնպես չի արել. Պետդեպի խոսնակ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի և Թուրքիայի դեմ

Վերացվել է «Պիցցա Տաշիր»-ի առանձին գործառույթի կասեցումը. ՍԱՏՄ

Թրամփը սպառնացել է ռմբակոծել Մոսկվան և Պեկինը․ CNN

ՔԿ-ն հերքում է Մայր Աթոռի տարածքում քննչական գործողություններ նախատեսելու մասին տեղեկությունները

Փաստացի, ԱՄՆ-ն որոշակի միջնորդական դեր ունի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում, թեև կողմերը պնդում են, թե բանակցում են առանց միջնորդների. Սուրեն Սարգսյան

Սպիտակ տանը կայացել է Թրամփ-Նեթանյահու հանդիպումը. այն տևել է 90 րոպե

Հայաստան Ձեր այցը պատեհ առիթ կհանդիսանա մեր երկրների համատեղ ձեռքբերումներն արձանագրելու. Փաշինյանը՝ Արգենտինայի նախագահին

ՊՆ զորավարժադաշտում պայթյունից տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

ՄԱԿ-ը հուսով է` Հայ առաքելական եկեղեցու հետ կապված իրավիճակը կլուծվի իրավական ընթացակարգով

ԵԱՏՄ-ում էլեկտրոնային ծխախոտները կհսկեն նավիգացիոն կնիքների միջոցով

Հուսով եմ, որ շատ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնություն ձեռք կբերվի. ԱՄՆ պետքարտուղար

Ուկրաինայի զինուժը հարձակվել է Կուրսկի լողափի վրա. 3 զոհ կա, 7 տուժած

Շոգը Եվրոպայում ավելի քան 2300 մարդու կյանք է խլել