Եվրոպայում երկու ամսվա ընթացքում մահացել է Էրդողանին քննադատող թուրքական մաֆիայի երկու պարագլուխ
Հուլիսի 08, 2025

Եվրոպայում երկու ամսվա ընթացքում մահացել է Էրդողանին քննադատող թուրքական մաֆիայի երկու պարագլուխ

By Հուլիսի 07, 2025 20

Էրդողանին քննադատող թուրք մաֆիոզը մահացել է գերմանական հասարակաց տանը, ինչը վերջին երկու ամսվա ընթացքում երկրորդ նմանատիպ միջադեպն է, գրում է գերմանական Bild պարբերականը։

Բանտից ազատվելուց կարճ ժամանակ անց թուրք մաֆիոզ Մուհամմադ Յաքութը գնացել է Կաստրոպ-Ռաուքսել քաղաքի (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա) մի հասարակաց տուն և նույն գիշերն այնտեղ հանկարծամահ եղել։ Սա վերջին շաբաթների ընթացքում թուրքական մաֆիայի պարագլուխի երկրորդ մահն է։

Յաքութը հանցաշխարհի այն դեմքերից մեկն էր, որը քննադատում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և Թուրքիայի իշխող կուսակցությանը։ Ավելի վաղ՝ մայիսին, Նիդեռլանդներում հրազենից սպանվել էր մեկ այլ մաֆիոզ՝ Ջեմիլ Յոնալը։

Նա Էրդողանի բացահայտ քննադատ էր և պնդում էր, որ 25 տարի ընկերություն է արել մեկ այլ մաֆիոզ՝ Սեդաթ Փեքերի հետ։ Փեքերը հայտնի դարձավ YouTube-ում հրապարակված տեսանյութի շնորհիվ, որում նա Թուրքիայի կառավարությանը մեղադրում էր կոռուպցիայի և պատվիրված սպանությունների համար։ Նա այժմ ապրում է վտարանդիության մեջ։

Յաքութը փախել է Թուրքիայից 2023 թվականին՝ քննադատական ​​բովանդակությամբ տեսանյութեր հրապարակելուց հետո։ Թուրք դատախազները միջազգային ձերբակալման հրամանագիր են արձակել զրպարտության և այլ հանցագործությունների համար։ Արտաքսման մեջ նա շարունակում է սպառնալ նոր բացահայտումներով և հանդիպել է այլ պարագլուխների, ներառյալ՝ Էրդողանին բացահայտ սպառնալիքներ հղող Ջեմիլ Յոնալի հետ։

2025 թվականի մայիսի 1-ին Յոնալը հանդիպել է ընկերոջ հետ Հաագայի (Նիդեռլանդներ) մոտակայքի հյուրանոց-ռեստորանում՝ Յաքութի իրավաբանական աջակցության հարցը քննարկելու համար։ Հանկարծ ռեստորան է մտելվ ատրճանակով մի տղամարդ և մոտ հեռավորությունից մի քանի անգամ կրակել է Յոնալի վրա՝ հենց հաճախորդների մեջ սպանելով նրան։

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 07 Հուլիսի 2025 20:34

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է քաղաքացիությունից զրկելու հիմքերը ընդլայնող օրինագիծը

Չինաստանը գերմանական ռազմական ինքնաթիռի դեմ լազեր է օգտագործել ․ Գերմանիայի ԱԳՆ

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Բացահայտվել է հավաքին մասնակցելուն հարկադրելու դեպք․ 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

ՌԴ-ն կստեղծի ԱՄՆ USAID-ի անալոգը․ ԱԳՆ

Քիմ Քարդաշյանը կրել է մոտ 4 միլիարդ ռուբլի արժողությամբ ադամանդե վզնոցներ

Իրանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է ԱՄՆ-ի խնդրանքը․ Mehr

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան

Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով

Պատգամավոր Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ՔՊ-ն կողմ քվեարկեց