«Թիրախավորել Եկեղեցին՝ նշանակում է՝ հարվածել հայության հիմքերին»․ Վրաստանի հայ համայնք
Հուլիսի 10, 2025

«Թիրախավորել Եկեղեցին՝ նշանակում է՝ հարվածել հայության հիմքերին»․ Վրաստանի հայ համայնք

Վրաստանի հայ համայնքը հայտարարություն է տարածել․ «Վրաստանի Հայ Համայնքը և ազատ քաղաքացիական անհատներ, խորը մտահոգությամբ ու վրդովմամբ արձագանքում ենք Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ։ Դա մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։ Դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը։
Այսօր, երբ հայ ժողովուրդը ապրում է պատմական ծանրագույն հետևանքները Արցախից տեղահանություն, Բաքվում բանտարկյալ հայ ռազմագերիներ ու քաղաքակական գործիչներ, տարածքային կորուստներ, և ազգային արժանապատվության ճգնաժամ՝ հենց այս պահին թիրախավորել Եկեղեցին նշանակում է՝ հարվածել հայության հիմքերին։
Երբ Սարդարապատում հոգևորականը բարձրաձայնում է Եկեղեցու անփոփոխ դիրքորոշումը՝ իշխանությունը պատասխանում է արհամարհանքով ու հայհոյանքներով։ Երբ Ամենայն հայոց Կաթողիկոսը միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգության հարցը՝ նրան դիմավորում են մեղադրանքներով ու կեղծ բնորոշումներով։
Սա պատահականություն չէ։ Սա մտածված քաղաքականություն է։ Սա փորձ է՝
- Սասանելու ու կործանելու մեր ինքնությունը, դատարկելու ազգային պետականության բովանդակությունը,
- Տկարացնելու հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը,
- Դատարկելու ազգային պետականության բովանդակությունը։
Մենք հայտարարում ենք՝
Հայ Առաքելական Եկեղեցին եղել է, կա և լինելու է մեր ինքնության ողնաշարը։
Մենք կանգնած ենք մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի, և մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։
Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են սրբությունները։
Մենք մերժում ենք այդ ոճի իշխանությունը՝ որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, որը շնորհավորում է Ադրբեջանին և Թուրքիային տոների առթիվ, իսկ դրան զուգահեռ՝ Ադրբեջանի կրոնապետը Էջմիածին մայր տաճարը հռչակում է ադրբեջանական։
Սա արդեն ազգային ինքնության պահպանման հարցն է։
Սա չի վերաբերում մեկ հոգևորականի կամ մի կուսակցության։ Սա վերաբերում է մեզ բոլորիս»։

 Վրաստանի հայ համայնք

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Իրանը լուրջ սպառնալիք է Մեծ Բրիտանիայի համար․ Մեծ Բրիտանիայի խորհրդարան

Գազայում իսրայելական նոր հարվածները 50-ից ավելի պաղեստինցու կյանք են խլել

ԱՄՆ-ն արձագանքել է ապաշրջափակման վերաբերյալ Երևանին և Բաքվին առաջարկ ներկայացնելու լուրերին

Ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժնի պետի տեղակալը

Netflix-ը հրապարակել է «Wednesday» սերիալի 2-րդ եթերաշրջանի պաշտոնական թրեյլերը

Էրդողանը իշխանությունը պահպանելու համար «Պատմական վա-բանկ» է գնում

ՀՀ ԱԳ փոխնախարարը հստակ մերժել է երրորդ սուբյեկտի կողմից «վերահսկողության» եզրույթը․ պարզաբանում

ԱԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ

Օրհներգը պարտադիր կհնչի ամեն երկուշաբթի՝ դասերը սկսելուց առաջ

Կուալա Լումպուրում մեկնարկել են Ռուբիո-Լավրով բանակցությունները

Քննարկվել է խաղաղության պայմանագրի նախաստորագրման հարցը. նոր մանրամասներ Փաշինյան-Ալիև հանդիպումից

Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը. ԱԳ փոխնախարար

Փաշինյան-Ալիև բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին. դրանք տևել են  5 ժամ

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը. Պեսկով