Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ փորձում էի վերլուծել նախորդ օրվա կատարվածը և մի քանի արձանագրում՝ զուտ աչքներս մտցնելու համար, որ կարողանանք ընդունել այս իրականությունը.
Հայաստանում որևէ կառույցի ներկայացուցիչներ միասնական չեն, անգամ եկեղեցին։ Այլ կերպ ասած անգամ խմբային մակարդակում թասիբ կոչվածը բացակայում է։
Ըստ իս միասնականն այն է, երբ երկու օր առաջ ստեղծված խայտառակ իրավիճակի դեմ պետք է իրենց բողոքի ձայնը ասեին բոլոր եկեղեցիները և եկեղեցականները, որը չեղավ։ Մարզերի և Երևանի տասնյակ եկեղեցիներից և եկեղեցականնից արձագանքեցին և որևէ կերպ բողոքի ձայն բարձրացեցին միայն 1 տոկոսը։
Հետևապես սպասել միասնական մոտեցման և պայքարի՝ արդեն անհնարինների շարքից է։
Սա ցավոտ է ընկալել, բայց պետք է։
Հ.Գ. Ընկալել և ընդունել չի նշանակում համակերպվել»։
Աղբյուրը` Մանուշ Եսայան
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ ամերիկացի գործընկերոջ հետ, և մենք միմյանց համար հնարավորություն ենք վերապահել ցանկացած պահի զանգահարել և քննարկել հետաքրքրող հարցերը»,- ասել է Նարիշկինը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին:
Երկարատև ընդմիջումից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների ղեկավարներ Սերգեյ Նարիշկինը և Ջոն Ռեթքլիֆը վերսկսել են ուղիղ շփումները: 2025 թ-ի մարտին նրանք երկու տարվա ընթացքում առաջին հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են կապ պահպանել անվտանգության առանցքային հարցերի շուրջ։
Եկատերինբուրգի դատարանը կալանավորել է երկու ադրբեջանցիների՝ նախորդ տարիների սպանությունների գործի շրջանակում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, դատարանը կալանքի տակ է վերցրել Ակիֆ և Մազահիր Սաֆարովներին՝ կազմակերպված խմբի կողմից նախնական դավադրությամբ կատարված սպանության մեղադրանքով:
Քննության վարկածով՝ նրանք հանցախմբի կազմում են եղել, որը ներգրավված է եղել 2001, 2010, 2011 թվականներին Եկատերինբուրգի տարածքում կատարված մի շարք ծանր հանցագործությունների մեջ:
ՌԴ ՔԿ Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունն ավելի վաղ հայտնել էր Եկատերինբուրգում հանցախմբի անդամների ձերբակալության մասին: Մի քանի կասկածյալներ արդեն տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ, համագործակցում են քննության հետ, խուզարկություններ են կատարվել նշված անձանց բնակության վայրերում:
Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի գրառմանը, նշել է․ «Ամո՛թ Հասմիկ Պապյանին, հազա՛ր ամոթ։
Ամբողջ կյանքդ բարձր արվեստի մեջ լինես ու երկրումդ ռազմական հեղարշրջան կողմնակից լինե՞ս։ Ընդդեմ ավտոբուս վառողների բառ չարտասանե՞ս։
Գուցե լավ չի՞ ընկալել փաստերը։ Պատահում է։
Աստվածաշունչն իզուր չի զգուշացնում. «Պիտի նայէք, պիտի նայէք ու պիտի չտեսնէք։ Պիտի լսէք, պիտի լսէք ու պիտի չիմանաք»։
Այսօր Անթալիայի Կալեիչի պատմական թաղամասում գտնվող հյուրանոցում հրդեհ է բռնկվել, հայտնում է թուրքական Iha լրատվամիջոցը։
Նշվում է, որ հրդեհը սկսվել է ժամը 12:00-ի սահմաններում Կալեիչի պատմական թաղամասի Ուզունչարշը փողոցում գտնվող հյուրանոցում։ Քամու պատճառով արագ բորբոքվող հրդեհը տարածվել է հյուրանոցի հարևանությամբ և հետնամասում գտնվող երկու այլ շինության վրա։ Անթալիայի քաղաքապետարանի Կալեիչիի հրշեջ մասն առաջին միջամտությունն իրականացրել է 3 րոպեի ընթացքում։
Թեև հրդեհի բռնկման պահին հյուրանոցի մի քանի հաճախորդներ տարհանվել են, հրդեհաշիջման աշխատանքները շարունակում են 10 հրշեջ մեքենա և 35 հրշեջ։
Հաղորդվում է, որ հյուրանոցում և հարակից շինություններից մեկում հրդեհը մասամբ մեկուսացվել է, սակայն մյուսում այն շարունակվում է, և ջանքեր են գործադրվում՝ թույլ չտալու դրա տարածումը այլ աշխատանքային տարածքների վրա։
Օպերային հայտնի երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանն իր աջակցությունն է հայտնել Միքայել Սրբազանին, ով կալանքի տակ է։
«Մինչև 2017 թիվը սրբազան Միքայել Աջապահյանի հետ ծանոթ չէի։ Այդ տարիներին դեռ Վիեննայում էի ապրում։
Երազ տեսա, որ երգում եմ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում։ Տեղյակ էի, որ, մինչ այդ, Յոթ Վերքում որևէ մենահամերգ տեղի չէր ունեցել։ Զանգահարեցի սրբազանին, ներկայացա, պատմեցի երազիս մասին։ Հարցրեցի, կարելի՞ է…, թույլ չտալով հարցս ավարտել՝ պատասխանեց՝ «քեզ ամեն ինչ կարելի է»… կազմակերպեց համերգը, դաշնամուր և 400 աթոռներ բերվեցին եկեղեցի։ Միայն մեկ բան խնդրեց. հանկարծ ստեղծագործությունները ծափահարություններով չընդմիջվեն, սա եկեղեցի է…լեփլեցուն Յոթ Վերքում երգեցի բացառապես Կոմիտաս։ Ուխտս ի կատար ածվեց։
Անասելի, աներևակայելի ցավ եմ ապրում…
ետ բերեք իմ երազի օրերը…»,- նշել է Պապյանը։
Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը նստած են ԱԱԾ մեկուսարանի միևնույն խցում։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկացել է հավաստի աղբյուրից։
«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երեկ տեղափոխել են ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, կամ ինչպես ընդունված է ասել՝ ԱԱԾ մեկուսարան, որտեղ մարդկանց պահում են առավել խիստ մեկուսացման պայմաններում։ Ուշագրավ է, որ Միքայել Սրբազանին երկու ամսով կալանավորելու որոշման միջնորդությունը բավարարել էր Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, դատավոր Մասիս Մելքոնյանը, ով օրեր առաջ կալանքի էր տարել նաև Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, ով նույնպես գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։
Բարձրաստիճան հոգևորականներին ազատությունից զրկում են՝ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած հակաեկեղեցական արշավի շրջանակներում։ Եկեղեցական բարձրաստիճան հոգևորականներն իրենց վերագրվող մեղադրանքը չեն ընդունում»,– գրում է կայքը։
Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմը պահպանելու հարցում կասկած հայտնելով՝ Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին նախազգուշացրել է ցանկացած նոր ագրեսիայի դեպքում Թեհրանի կոշտ պատասխանի մասին, հայտնում է Tasnim-ը։
Կիրակի օրը տեղի ունեցած հեռախոսազրույցում գեներալ-մայոր Մուսավին և Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բեն Սալման Ալ Սաուդը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ 12-օրյա պատերազմը։
Իրանցի բարձրաստիճան զինվորականը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակումներ են ձեռնարկել Իսլամական Հանրապետության դեմ այն դեպքում, երբ Իրանը զսպվածություն էր ցուցաբերում, քանի որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի միջուկային բանակցություններ էին ընթանում։
Իրանի հետ 12-օրյա պատերազմն ապացուցեց, որ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն պահպանում որևէ միջազգային կանոն ու նորմ, հայտարարել է գեներալը։
«Քանի որ լիովին կասկածում ենք, որ հակառակորդը կպահպանի իր պարտավորությունները, այդ թվում՝ հրադադարը, պատրաստ ենք նրան կոշտ պատասխան տալ ագրեսիայի կրկնվելու դեպքում»,- նախազգուշացրել է գեներալ-մայոր Մուսավին։
Նա ընդգծել է, որ Իրանը չի սանձազերծել պատերազմը, այլ ամբողջ ուժով պատասխանել է ագրեսորներին։
Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարն իր հերթին հայտարարել է, որ թագավորությունը դատապարտել է Իրանի դեմ ագրեսիան և ջանքեր է գործադրել պատերազմը դադարեցնելու համար։ Նա նաև ցավակցություն է հայտնել Իրանին՝ իսրայելական հարվածների հետևանքով մի շարք զինվորական հրամանատարների զոհվելու կապակցությամբ։
Երկու պաշտոնյաներն էլ կոչ են արել Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև մշտական խորհրդակցություններ անցկացնել՝ երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և տարածաշրջանային անվտանգությունն ու հանգստությունն ապահովելու համար։
Փաշինյանին հայտնեցի, որ Ֆրանսիան համերաշխ է ՀՀ կառավարության հետ՝ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում, գրել է Էմանուել Մակրոնը։
«Վերահաստատեցի մեր աջակցությունը նրա խիզախ ջանքերին՝ Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
Խաղաղությունն ու բաց սահմանները կարևոր իրադարձություն կլինեն ամբողջ տարածաշրջանի համար և օրինակ՝ ուրիշների համար»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։