Selfies labore, leggings cupidatat sunt taxidermy umami fanny pack typewriter hoodie art party voluptate. Listicle meditation paleo, drinking vinegar sint direct trade.
Հունիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 01:51-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 29-ին, ժամը 21։51-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.19⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․2 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։
Հունիսի 1-29 ժամանակահատվածում վրաց-ռուսական սահմանը հատել և ՌԴ է մտել հայկական կոնյակով բեռնված 106 բեռնատար, որից 19-ը վերջին 3 օրերին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Երեկ Հռոմում, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաժողովի շրջանակներում, հանդիպեցի Վրաստանի Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիդ Սոնգուլաշվիլիի հետ և ևս մեկ անգամ քննարկեցինք Վրաստանի տարածքով կոնյակի տարանցման հարցը, մասնավորապես գործընթացի արագացման հնարավորությունները»,- գրել է նա։
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձն է:
Շնորհավոր, պարո´ն նախագահ:
Հասկանալիորեն այսօր տրամադրություն չունեք ո´չ նշելու Ձեր ծննդյան օրը, որը մյուս օրերից Դուք երբեք էլ չեք առանձնացրել, ո´չ էլ շնորհավորանքներ ստանալու այդ առիթով:
Երբ Հայաստանը արտաքին և ներքին ծանրագույն մարտահրավերների առջև է, երբ վտանգի տակ է պետականության գոյությունը, երբ Ձեր ընկերները, որոնց հետ Դուք Արցախյան ազատագրական պայքարի բովով եք անցել, գերեվարված են Բաքվի ռեժիմի կողմից, իսկ Արցախը՝ հանձնված թշնամուն, երբ Հայաստանի կապիտուլյանտ կառավարիչների կողմից ապօրինի հետապնդումների եք ենթարկվում Դուք, Ձեր կուսակցական ընկերները, ազգանվեր բազմաթիվ այլ գործիչներ, երբ ազգային եկեղեցին, ինչպես մեր բոլոր ազգային արժեքները, անարգվում և արտաքին թշնամու ցանկություններին ընդառաջ բռնաճնշումների է ենթարկվում իշխանազավթների կողմից, այս օրը Ձեզ համար ծանր մտորումների և ստեղծված իրավիճակից ելքերի որոնման օրերից մեկն է դառնում:
Դուք, որ բոլոր իրավիճակներում հուսահատությունը համարում եք մեղք և վստահ եք, որ ինչպես ավելի քան մեկ դար առաջ մայիսյան հերոսամարտերում մեր ժողովուրդը անհնարին թվացող հաղթանակը դարձրեց հնարավոր, այնպես էլ այսօր է դա հնարավոր, եթե հավատը ուժեղ գտնվի վախից, ազգային պատասխանատվությունը բարձր դասվի հարմարվողականությունից ու անտարբերությունից, ազատատենչությունը հաղթի հոռետեսությանը, մեծ նպատակն ավելի կարևոր համարվի, քան անձնական ապահովությունը և անառողջ հավակնությունները, ժամանակավոր կորուստները չդառնան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը:
Թող Աստված Ձեզ քաջառողջություն, ուժ, կորով և արևշատություն պարգևի, պարո՛ն նախագահ, տեսնելու այդ պայքարի արդյունքը՝ վերստին ազատագրված Արցախը, գերեվարված Ձեր ընկերների և Բաքվի բանտերում գտնվող մեր բոլոր հայրենակիցների վերադարձը Հայրենիք, երբեմնի հաղթանակած հայոց բանակի փառքը վերականգնված և մեր պետության սահմաններն անառիկ, ազգային համերաշխությունն ու համազգային միասնականությունը վերականգնված, ազգային արժեքները՝ համազգային հոգածության և ամուր պաշտպանության ներքո, հաստատված խաղաղությունը արժանապատիվ և հարատև, հայրենադավները՝ խստագույն պատժի արժանացած:
ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին։ Այս մասին հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
Նիստը նախատեսված է այսօր Ղրղզստանում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Երևանի Կենտրոն վարչական շրջան՝
11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
Երևանի Արաբկիր վարչական շրջան՝
11։00-17։00 Սունդուկյան փ. 9-28Ա շենքեր, Հր.Քոչարի փ. 1, 7-7/3 շենքեր, Գյուլբենկյան փ. 29, 29Ա, 31-33, 34 շենքեր, Կոմիտասի պող. 12-14, 56, 60-64 շենքեր, Կոմիտասի պող. 60 (ՍԻԹԻ) շենք, Կասյան փ. 2-10, 12 շենքեր, Բաղրամյան պող. 4-րդ նրբ. 16-36 առանձնատներ, Տիգրանյան փ. 1 շենք, Բուդաղյան փ. 1-31 առանձնատներ, Զարյան փ. 29-112 առանձնատներ, Արաբկիր 35 փողոց 3-21; 41 փողոց 1-12/4; 39 փողոց 1-26, 8-39; 47 փողոց 2-7 առանձնատներ, Արաբկիր 37 փողոց 1Ա-3/2; 39 փողոց 2-18/1; 41 փողոց 13 շենքեր, Հայրիկ Մուրադյան փ. 42/2 շենք, թիվ 151 դպրոց,
Երևանի Նորք Մարաշ վարչական շրջան՝
11:00-17:00 Նորք՝ 13 փողոցի առանձնատներ, Նորք՝ 6-րդ փողոց 2-րդ նրբանցքի առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Երևանի Նոր Նորք վարչական շրջան՝
11:00-17:00 Նոր Նորք 4-րդ զանգ.՝ Բակունցի փողոց մասնակի, Բակունցի փողոց 1-ին և 2-րդ նրբանցքներ մասնակի, Գյուլիքևխյան փողոց մասնակի, թիվ 142 դպրոց, թիվ 109, 258 մսուր-մանկապարտեզներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Բադալ Մուրադյան փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝
10:00-16:00 «Գարաժ Մաստերս Մոլ» ՍՊԸ (Մազմանյան փ. 1 շենք),
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝
10:00-16:00 Անդրանիկի փ. 78 շենք,
Երևանի Էրեբունի վարչական շրջան՝
10։00-16։00 Ջրաշեն՝ 1-ին փողոցի 1-ին և 2 նրբանցքներ, 2-րդ և 3-րդ փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Արարատի մարզ՝
10:00-12:00 Մասիս քաղաք` 1-7-րդ փողոցներ, 1-6-րդ թաղամասեր, Ազատամարտիկների, Գարեգին Նժդեհի, Հերացի, Դպրոցականների, Հանրապետության, Արարատյան, Շիրազի, Շիրակի փողոցներ մասնակի, Նոր թաղամաս, Շուկայի հարակից տարածք մասնակի, «Թիմ Տելեկոմ», Կադաստր, Քաղաքապետարան, Երաժշտական դպրոց, Նորամարգ, Ռանչպար, Արաքս, Մարմարաշեն գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-12:00 Շահումյան գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
12:00-14:00 Արտաշատ քաղաք՝ Երկաթուղայիների, Ա.Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
14:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Վայոց Ձորի մարզ՝
10:30-12:30 Արենի գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Կոտայքի մարզ՝
10:00-13:30 Քարաշամբ և Թեղենիք համայնքներ, «Բժիշկներ», «Նաիրի», «Տրուդ», «Մարինե» այգեգործական ընկերություններ, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00-14:00 Չարենցավան համայնք՝ 8 թաղամաս 1-11; 9 թաղամաս 1-4; 10 թաղամաս 36, 46 շենքեր, Քոթեջներ, Սարալանջ թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11։00-14։00 Հրազդան քաղաք՝ Կենտրոն թաղ․ թիվ 44, 44/1, 46, 48, 70, 74, 76, 80, 82, 84, 86, 88 շենքեր, Կոտայքի մարզային ոստիկանություն, Հրազդանի տարածաշրջանային քոլեջ, թիվ 8 դպրոց, «Հայփոստ» ՓԲԸ, «Թիմ Տելեկոմ», «ԴԱՎՍ գրուպ» գազալցակայան, «Սայադյան Սայադ», «Սահակյան Կարեն»և «Եգերյան Արշավիր» ԱՁ-ներ, «Սթիլ Կոնցեռն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,։
11։00-17։00 Աբովյան քաղաք՝ 5, 6, 7, 8 միկրոշրջաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Առինջ գյուղ՝ 1, 2, 3, 4, 6, 8, 14, 26, 24 փողոցներ, Ձագեվանքի, Մաշտոցի, Մնացականյան և Հայկ Գասպարյան փողոցներ և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Հյուսիսային ավտոկայան և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ջրաբեր, Կապուտան, Հատիս, Զովաշեն գյուղեր, Ջրաբերի հանքեր և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ, «Զատիկ» մանկատուն և հարակից բնակիչ և ոչ բնակիչ-բաժանորդներ,
Գեղարքունիքի մարզ՝
11:00-16:30 Մադինա, Լեռնակերտ, Վարդաձոր բնակավայրերն ամբողջությամբ, Ներքին Գետաշեն բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
Տավուշի մարզ՝
12։00-16։00 Դիլիջան քաղաք՝ Թբիլիսյան խճուղի մասնակի, Պարզ Լիճ փողոց մասնակի և Թեղուտ գյուղ,
Շիրակի մարզ՝
11։00-17։00 Անիի տարածաշրջան՝ Գուսանագյուղ գյուղ, Գյումրի քաղաք՝ Մնջոյան Տիմիրյազևի, Շչեդրինի փողոցներ:
Ռուսաստանը փորձում է իր արտաքին քաղաքականությունը պարտադրել հարևան իսլամական պետություններին՝ օգտագործելով այնպիսի մեթոդներ, ինչպիսին է Եկատերինբուրգում ԱԴԾ-ի դաժան հարձակումը ադրբեջանցիների վրա։
Այս մասին հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր և քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանի իրավապահ մարմինները իրականում իրականացնում են օտարերկրացիների նկատմամբ ահաբեկման քաղաքականություն: «Նպատակը ոչ միայն ադրբեջանական սփյուռքին, այլև բոլորին՝ ուզբեկներին, տաջիկներին, ղրղզներին, ղազախներին, թուրքմեններին վախեցնելն է։ Ռուսաստանի իրավապահ մարմինները, ունենալով անսահմանափակ լիազորություններ, կարող են ճնշումներ գործադրել ներգաղթյալների վրա։ Այս գործողությունների հիմնական նպատակը տեղական սփյուռքերի վրա ճնշում գործադրելն է՝ երիտասարդներին ուկրաինական ճակատ ուղարկելու նպատակով»,-ասել է նա։
Պատգամավորը հավելել է, որ ոչ ոք չի ցանկանում պատերազմել և դառնալ Ռուսաստանի ղեկավարության շովինիստական քաղաքականության զոհը։ Այդ պատճառով Ռուսաստանի Դաշնությունը կիրառում է ճնշման նման մեթոդներ՝ հարևան մուսուլմանական երկրներին իր արտաքին քաղաքականությունը պարտադրելու համար:
«Կարծում եմ, որ Մոսկվան ոչնչի չի հասնի։ Կա հայտնի արտահայտություն. Ռուսաստանի հետ հարևան լինելով՝ կարող ես կամ նրա ստրուկը լինել, կամ նրա թշնամին։ Ադրբեջանը վաղուց փորձում է Ռուսաստանի հետ պահպանել բարիդրացիական բարեկամական քաղաքականություն։ Զգացվում է, որ նրանք դա չեն գնահատել։ Կա մեկ այլ ճանապարհ՝ Ռուսաստանից հեռավորություն պահպանել և այն հնարավորինս ընդլայնել»,-ասել է նա։
Նշենք, որ հունիսի 27-ի առավոտյան ժամերին Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությունը խուզարկել է Եկատերինբուրգում գտնվող ադրբեջանցիների բնակարանները։ Խուզարկության ընթացքում սպանվել է երկու ադրբեջանցի, մի քանի մարդ ձերբակալվել է։ Սպանված ադրբեջանցիները հայտնի լրագրող Սեյֆեդդին Հուսեյնլիի եղբայրներն են։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոններ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու։
Բաքվի պետական հեռուստաալիքով սպառնում են զորքով մտնել Թավրիզ։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեիին անվանում են Ադրբեջանի գլխավոր թշնամի, վիրավորում են իրանական քաղաքակրթությունն ու ժողովրդին։ Բացահայտորեն վիրավորում են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կոչելով, մասնավորապես, «գլխավոր ռուս քսենոֆոբ, որը բռնի կերպով ձուլում է ադրբեջանցիներին»։
Փաստ է՝ Արցախի զոհաբերումը Մոսկվային չօգնեց. հակառակը, այն արագացրեց Ադրբեջանի ընտրած կամ նրան պարտադրված ուղեգիծը՝ ԴԵՊԻ ԹՈՒՐԱՆ։
Ամեն դեպքում, Իլհամ Ալիևի ոչ մի կերպ չանցնող էյֆորիկ հոգեվիճակը պետք է միայն ողջունել։ Բաքվի համար «գեղեցիկ» և ուսուցողական հետևանքները, հուսանք, երկար սպասեցնել չեն տա։
Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։
«Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ն», – ասել է նա։
ՌԴ Վորոնեժի մարզում սկսվել են լայնածավալ խուզարկություններ և ձերբակալություններ ադրբեջանցիների նկատմամբ, գրում են ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները
Ականատեսների վկայությամբ՝ Ալեքսեևսկիի շուկա է ժամանեկ ռուսական ՕՄՕՆ-ը և տեղի են ունեցել խուզարկություններ: Ականատեսների վկայությամբ, հիմնականում ձերբակալվում են ադրբեջանցիներ:
Գործարարներին սպառնում են, որ կոչնչացնեն ապրանքները:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։
Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», - ասել է նա։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։
«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, հավանաբար երեք հիմնական գումարած մեկը», - ասել է նա։
Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը չի հավատում, որ Թեհրանը կարողացել է հանել հարստացված ուրանը իր միջուկային օբյեկտներից, նախքան ԱՄՆ-ի կողմից հարվածները սկսելը։ «Ոչ։ Նախևառաջ, դա շատ դժվար է անել։ Դա շատ վտանգավոր է։ Բացի այդ, ոչ ոք չէր մտածում, որ մենք կհարվածենք Ֆորդոյի օբյեկտին, քանի որ բոլորն ասում էին, որ այն անթափանցելի է։ Կարծում եմ՝ օբյեկտում մարդիկ կային, ասում են՝ այնտեղ մեքենաներ կային։ Այս մարդիկ փորձում էին բետոնել մուտքը, որտեղ, ամենայն հավանականությամբ, կհարվածեր ռումբը», - հավելել է նա։