Ռուսաստանի հինգ օդանավակայաններ սահմանափակումներ են մտցրել գիշերային թռիչքների վրա
Հուլիսի 09, 2025

Ռուսաստանի հինգ օդանավակայաններ սահմանափակումներ են մտցրել գիշերային թռիչքների վրա

By Մայիսի 27, 2025 29

Ռուսական հինգ օդանավակայաններ գիշերը սահմանափակումներ են մտցրել, հայտնում է «Ռոսավիացիան»։

Գերատեսչության տվյալներով՝ Իվանովոյի (Յուժնի), Կալուգայի (Գրաբցևո), Նիժնի Նովգորոդի (Ստրիգինո), Տամբովի (Դոնսկոյե) և Յարոսլավլի (Տունոշնա) օդանավակայաններում Մոսկվայի ժամանակով ժամը 07:00-ին վերացվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումները։

Նշվում է, որ սահմանափակումները մտցվել են ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։

«Ինքնաթիռների անձնակազմերը, օդային երթևեկության կարգավարները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար. սա առաջնահերթություն է», - նշել է Ռոսավիացիան։

Rate this item
(0 votes)

Լրահոս