Արձանագրվել են հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշներ. ԿԲ նախագահ
Հուլիսի 09, 2025

Արձանագրվել են հարկերի հավաքագրման ցածր ցուցանիշներ. ԿԲ նախագահ

By Հունիսի 04, 2025 36

2024–ի ընթացքում արտաքին հատվածում աշխարհաքաղաքական լարվածությունը ու դրանից բխող տնտեսական անորոշությունները պահպանվել են, նման իրավիճակում հարաբերականորեն դրական զարգացումներ են արձանագրվել Հայաստանի տնտեսությունում, թեև տարեսկզբին ՀՀ-ում արձանագրված տնտեսական աճը աստիճանաբար դանդաղել է և տարվա արդյունքում կազմել է 5.9%։ Այս մասին ԱԺ հանձնաժողովներում 2024–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց Հայաստանի ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«2024 թվականին տնտեսական աճն ուղեկցվել է վերջին տարիներին ձևավորված արտաքին բարձր պահանջարկի աստիճանական դանդաղմամբ, ինչն արտահայտվել է ոչ առևտրային դրամական փոխանցումների և զբոսաշրջային հոսքերի շարունակական նվազմամբ։

Զուգահեռաբար ներքին պահանջարկն աշխուժացել է, ինչը դրսևորվել է և մասնավոր սպառման, և ներդրումների, այդ թվում նաև պետական ներդրումների բարձր աճով։ Միևնույն ժամանակ տարվա արդյունքում արձանագրվել է արտաքին ապրանքաշրջանառության երկնիշ աճ, հիմնականում պայմանավորված վերաարտահանման բարձր ծավալներով։

Տնտեսական աճին շարունակել են էական նպաստում ունենալ շինարարության, առևտրի և ծառայությունների ճյուղերը։ Տնտեսական աճը, թեև որոշակիորեն ցածր է եղել կառավարության թիրախային ցուցանիշից, սակայն ձևավորվել է երկարաժամկետ կայուն ներուժային մակարդակի շուրջ։ Այսպիսով, 24 թվականին ՀՀ տնտեսական աճը որոշակի ճշգրտվել և ձևավորվել է ներուժային մակարդակի շուրջ, այնուամենայնիվ, դրա կառուցվածքային որոշակի առանձնահատկությունները անորոշություններ և ռիսկեր են պարունակում աճի ներառականության, կայունության և երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է գնաճին, ԿԲ նախագահն ասաց, որ 2024 թվականին տնտեսությունում թույլ գնաճային միջավայրը պահպանվել է, մեծամասամբ պայմանավորված արտաքին հատվածից փոխանցվող գնանկումային ազդեցություններով, ինչպես նաև ներքին որոշ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկի թուլացմամբ։

«Նշենք, որ ընդհանուր պահանջարկի միջավայրը և աշխատաշուկայի պայմաններում ևս որոշակի թուլացել և կայունացել են, նպաստելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների նվազմանը։ Նման զարգացումների պայմաններում Կենտրոնական բանկը շարունակաբար նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքը 2024 թվականին, ընդհանուր առմամբ նվազումը կազմել է 2.25 տոկոսային կետ, տարեվերջին տոկոսադրույքը կազմել է 7%։ Արդյունքում 24 թվականին 12 ամսյա գնաճը ողջ տարվա ընթացքում պահպանվել է թիրախից ցածր մակարդակում, դեկտեմբերին կազմել է 1.5%։ Ընդ որում 12 ամսյա բնականոն գնաճը ևս տարվա ընթացքում պահպանվել է ցածր մակարդակում ու տարեվերջին կազմել է 0.9%»։

Անդրադառնալով հարկաբյուջետային քաղաքականությանը, Մարտին Գալստյանը նկատեց, որ 2024–ին  թվականի տնտեսական աճի դանդաղում ու աճի կառուցվածքի առանձնահատկությունները անդրադարձել է հարկերի հավաքագրման վրա, արձանագրվելով հարկերի աճի ծրագրից ցածր ցուցանիշներ. «Այսպես, հարկերի հարկային եկամուտները 23 թվականի համեմատ աճել են 5.1%-ով, իսկ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 0.5%-ային կետով նվազել է և կազմել 23.6%. Հարկ է նշել նաև, որ հարկեր/ՀՆԱ 1.3 տոկոսային կետով ցածր է եղել տարվա համար նախատեսված ցուցանիշից՝ զիջելով նաև միջնաժամկետ հատվածի համար նպատակադրված թիրախին։

Այսպիսով, 2024 թվականի տնտեսական աճի կառուցվածքում կարճաժամկետ գործոնների գերակայությունը ևս մեկ անգամ փաստում է, որ հարկային եկամուտների նպատակադրված թիրախների ապահովման համար կարևորվում են տնտեսության կառուցվածքին համարժեք հարկային քաղաքականության ճշգրտումների իրականացումը»,– հայտարարեց ԿԲ նախագահը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ