Ինչպես Հայաստանը կարող է դառնալ Հարավային Կովկասի լոգիստիկ հանգույց
Հուլիսի 09, 2025

Ինչպես Հայաստանը կարող է դառնալ Հարավային Կովկասի լոգիստիկ հանգույց

By Մայիսի 29, 2025 31

Միջազգային «ATI.SU բեռնափոխադրումների բորսայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը կարծում է, որ Աշխաբադի համաձայնագիրը, որը Կենտրոնական Ասիան կապում է Պարսից ծոցի և Արաբական ծովի նավահանգիստների հետ, հնարավորություններ է բացում Հայաստանը Հարավային Կովկասի լոգիստիկ հանգույց դարձնելու համար:

Հայաստանը միացել է Կենտրոնական Ասիան ու Միջին և Մերձավոր Արևելքի երկրները միացնող միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման մասին Աշխաբադի համաձայնագրին՝ 2025 թվականի մայիսին վավերացնելով այն։

Պատուհան դեպի աշխարհ. ինչպես Հայաստանը կարող է «տեղավորվել» գլոբալ լոգիստիկայի մեջ

Պայմանավորված աշխարհագրական և քաղաքական գործոններով՝ Հայաստանը խիստ սահմանափակված է միջազգային լոգիստիկայի զարգացման գործում։ Բաց է միայն երկու ուղղություն` դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, և դեպի հարավ՝ Իրան և ավելի հեռու։

Հյուսիսային ուղղությունը բավական մշակված է. մեր խոշորագույն առևտրային գործընկերը մնում է Ռուսաստանը, երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 13,3 միլիարդ դոլար՝ 72%-ով շատ, քան 2023 թվականին։

Այդուհանդերձ, Մկրտչյանի խոսքով, ավտոմոբիլային հաղորդակցության հետ կապված դժվարություններ կան. ռուս-վրացական սահմանի մայրուղու և անցակետի թողունակությունը սահմանափակ է: Բայց Հայաստանը չի կարող ազդել իրավիճակի բարելավման վրա. ամեն ինչ կախված է վրաց-ռուսական միջանցքի վերակառուցման նախագծի իրականացումից։

Միաժամանակ ոչ պակաս խոստումնալից կարող է լինել հարավային ուղղությունը։ Ծավալներով Հայաստանի երկրորդ արտաքին առևտրային գործընկերը ԱՄԷ-ն է՝ 6 մլրդ դոլար ապրանքաշրջանառությամբ։

Իրանի հետ սահմանը կարող է դառնալ ծով տանող դարպաս և համապատասխանաբար համաշխարհային շուկաներ։ Եվ հենց հարավային ուղղությունն է գրավում պետության և բիզնեսի ուշադրությունը։

Մկրտչյանի խոսքով` Հայաստանի տնտեսության աճին օժանդակելու համար հատկապես կարևոր է լոգիստիկ ներուժի զարգացումը։

Միջազգային մակարդակի հասնելը լոգիստիկայի լուրջ վերափոխում կպահանջի: Խոսքը միայն անհրաժեշտ ենթակառուցվածքի մասին չէ. կարևոր է, թե որքան արագ և որակով է հնարավոր կազմակերպել բեռների առաքումը «Ա»-ից «Բ» կետ ինչպես երկրի ներսում, այնպես էլ այլ պետություններ: Այդ իսկ պատճառով, ըստ Մկրտչյանի, մեծանում է տեխնոլոգիաների դերը ինչպես բեռնափոխադրումների նկատմամբ պետական վերահսկողության ոլորտում, այնպես էլ յուրաքանչյուր առանձին վերցված ընկերության գործունեության մեջ։

«Թվային լոգիստիկան թափանցիկություն է ապահովում մատակարարման շղթայի բոլոր փուլերում և մեծացնում է դրա մասնակիցների միջև վստահությունը: Հայաստանի համար նույնպես կարևոր է շարժվել այդ ուղղությամբ՝ սկսելով բազային տեխնոլոգիաներից՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն, սովորական գործընթացների ավտոմատացում, տրանսպորտի մոնիտորինգ», - նշում է փորձագետը։

«Mordor Intelligence» մարկետինգային ընկերության տվյալներով՝ թվային լոգիստիկայի համաշխարհային շուկայի ծավալը 2024 թվականին մոտեցել է 30 մլրդ դոլարի և կաճի տարեկան 16%-ով՝ 2029 թվականին հասնելով 63,55 մլրդ դոլարի։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ Աշխաբադի համաձայնագրին միանալը թույլ կտա ազգային տրանսպորտային ընկերություններին ավելի շահավետ պայմաններով օգտվել Պարսից և Օմանի ծոցերի նավահանգիստների ենթակառուցվածքներից, ինչպես նաև Միջին Ասիայի երկրների լոգիստիկ հանգույցներից:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ