Իսրայելն Իրանի դեմ գրոհին կարող է պատրաստվել ընդամենը յոթ ժամում. NYT
Հուլիսի 09, 2025

Իսրայելն Իրանի դեմ գրոհին կարող է պատրաստվել ընդամենը յոթ ժամում. NYT

By Մայիսի 28, 2025 54

Ամերիկյան հետախուզությունը հաշվարկել է, որ Իսրայելը կարող է պատրաստվել Իրանի վրա հարձակման ընդամենը յոթ ժամում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արեւելք կատարած այցից առաջ իսրայելցի պաշտոնյաները նախազգուշացրել են Վաշինգտոնին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակվելու պատրաստակամության մասին, հայտնել է The New York Times-ը (NYT)՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ Իսրայելը հանդես է գալիս Իրանի կողմից ուրանի հարստացման ամբողջական դադարեցման եւ իրանական միջուկային բոլոր օբյեկտների ապամոնտաժման օգտին։ Իսրայելի պաշտոնյաները վախենում են, որ Թրամփը Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարք կնքելու իր ջանքերում թույլ կտա Թեհրանին թողնել դրանք։

Ավելի վաղ, ինչպես հաղորդել է Axios պորտալը, հղում կատարելով աղբյուրներին, Թրամփն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ասել է, որ պետք է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է խոչընդոտել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացին։

Իրանի եւ ԱՄՆ ներկայացուցիչները մայիսի 23-ին Հռոմում անցկացրել են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հինգերորդ փուլը, որի միջնորդն էր Օմանը: Խորհրդակցություններից հետո Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին զեկուցել է, որ «որոշակի, բայց ոչ վերջնական առաջընթաց» է ձեռք բերվել: Ինչպես հայտնել է նրա իրանցի գործընկեր Աբաս Արաղչին, Թեհրանը եւ Վաշինգտոնը հուսով են մեկ-երկու հանդիպման ընթացքում հասնել դրական արդյունքների։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ