Հնդկական մի շարք տուրիստական ​​գործակալություններ հայտարարել են Ադրբեջան և Թուրքիա բոլոր տուրիստական ​​փաթեթների վաճառքը դադարեցնելու որոշման մասին
Հուլիսի 08, 2025

Հնդկական մի շարք տուրիստական ​​գործակալություններ հայտարարել են Ադրբեջան և Թուրքիա բոլոր տուրիստական ​​փաթեթների վաճառքը դադարեցնելու որոշման մասին

By Մայիսի 10, 2025 44

Հնդկական մի շարք տուրիստական ​​գործակալություններ հայտարարել են Ադրբեջան և Թուրքիա բոլոր տուրիստական ​​փաթեթների վաճառքը դադարեցնելու որոշման մասին՝ ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակից և երկրում տիրող ավելի լայն տրամադրություններից: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։

Հնդկական Cox & Kings տուրիստական ​​գործակալություն տնօրեն Կարան Ագարվալն ասել է.
«Մենք նաև հնդիկ ճանապարհորդներին խորհուրդ ենք տալիս զգույշ լինել և խուսափել բոլոր ոչ էական ճանապարհորդություններից այս ուղղություններով, քանի դեռ ավելի լայն աշխարհաքաղաքական միջավայրում ավելի հստակություն և դասավորվածություն չի նկատվում»:

Ինչպես գրում է Loktej English-ը, մեկ այլ հարթակ՝ EaseMyTrip-ը նախազգուշացրել է ճանապարհորդներին, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցություն են հայտնել Պակիստանին, և հաճախորդներին խորհուրդ է տրվում դիտարկել դեպի այդ երկրներ մեկնելը միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

Նշենք, որ Հնդկաստանի հետ հակամարտությունում Ադրբեջանը և Թուրքիան բացահայտորեն աջակցում են Պակիստանին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է քաղաքացիությունից զրկելու հիմքերը ընդլայնող օրինագիծը

Չինաստանը գերմանական ռազմական ինքնաթիռի դեմ լազեր է օգտագործել ․ Գերմանիայի ԱԳՆ

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Բացահայտվել է հավաքին մասնակցելուն հարկադրելու դեպք․ 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

ՌԴ-ն կստեղծի ԱՄՆ USAID-ի անալոգը․ ԱԳՆ

Քիմ Քարդաշյանը կրել է մոտ 4 միլիարդ ռուբլի արժողությամբ ադամանդե վզնոցներ

Իրանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է ԱՄՆ-ի խնդրանքը․ Mehr

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան

Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով

Պատգամավոր Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ՔՊ-ն կողմ քվեարկեց

«Զանգեզուրի միջանցքի» և «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հետ կապված հարցերը դառնում են քննարկման թեմաներ միջազգային հարթակներում. Միլլի Մեջլիսի պատգամավոր

Ռուսաստանի ԱԻՆ-ը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ Իրանից ռուս քաղաքացիների տարհանման համար