Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին
Հուլիսի 09, 2025

Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին

By Ապրիլի 15, 2025 105

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է կարիերայի հնարավոր ավարտի մասին:

«Ես իսկապես երջանիկ եմ նրանով, ինչի հասել եմ ֆուտբոլային կարիերայիս այս փուլում:  Հնարավոր է, որ դա այլևս չկրկնվի. հնարավոր է, որ մրցաշրջանի ավարտին ավարտեմ կարիերաս, բայց հենց հիմա ես պարզապես շատ ուրախ եմ այս ակումբում խաղալու և այն ամենի համար, ինչին մենք փորձում ենք հասնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մխիթարյանի խոսքերը փոխանցում է «Football-Italia»-ն:

Մխիթարյանի խոսքով 3-4 օրը մեկ խաղալը ավելի հաճելի է, քան շաբաթը մեկ անգամ խաղալը:  

«Բոլոր մրցումներին մասնակցելը մեծ մոտիվացիա է տալիս շարունակելու: Մենք յուրաքանչյուր խաղին մոտենում ենք այնպես, կարծես դա վերջին խաղն է»,-ասել է հայ ֆուտբոլիստը: 

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի շրջանակներում Միլանի «Ինտեր»-ն ապրիլի 16-ին կհյուրընկալի Մյունխենի «Բավարիա»-ին, որին առաջին խաղում հաղթել էր 2:1 հաշվով:  

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ