Աբովյանում 4 դիսպետչեր վիճաբանել, ապա ծեծել է ավտոբուսի 62-ամյա վարորդին
Հուլիսի 09, 2025

Աբովյանում 4 դիսպետչեր վիճաբանել, ապա ծեծել է ավտոբուսի 62-ամյա վարորդին

By Ապրիլի 03, 2025 86

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում գտնվող ավտոկայանում 4 «դիսպետչեր» թիվ 50 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկում:

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 08։40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում գտնվող ավտոկայանում աշխատանքային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Կոտայքի մարզի բնակիչ 62-ամյա Արամ Հ․-ի և «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ երթակարգավարներ, Կոտայքի մարզի բնակիչներ 40-ամյա Գևորգ Բ․-ի, 30-ամյա Վարդան Ա․-ի, 28-ամյա Սարգիս Ս․-ի և 24-ամյա Վոլոդյա Գ․-ի միջև։

Ոստիկանները պարզել են, որ վիճաբանության ընթացքում Սարգիս Ս․-ն ոտքով հարվածել է Արամ Հ․-ի ոտքին, ինչի հետևանքով պատճառվել է ֆիզիկական ցավ:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Շամշյանի տեղեկություններով՝ Արամ Հ․-ն աշխատում է «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ում՝ որպես վարորդ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ