Կիևին ընտրություններ են պետք, եթե նա ցանկանում է մասնակցել բանակցություններին․ Թրամփ
Հուլիսի 09, 2025

Կիևին ընտրություններ են պետք, եթե նա ցանկանում է մասնակցել բանակցություններին․ Թրամփ

By Փետրվարի 19, 2025 35

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ընտրություններ, եթե նա ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ Ուկրաինայում ընտրություններ չեն եղել, երբ, Ուկրաինայում ռազմական դրություն է։ Որտե՞ղ է Ուկրաինայի առաջնորդը։

Ինձ հաճելի չէ դա ասել, բայց Զելենսկին այժմ ունի 4% վարկանիշ։ Քաղաքների մեծ մասն ավերված են, շենքերը քանդված են։ Դա նման է զանգվածային ապամոնտաժման հարթակի։ Ես կասեի, որ երբ նրանք ցանկանում են տեղ ստանալ կարգավորման շուրջ բանակցությունների սեղանի շուրջ, միթե Ուկրաինայի ժողովուրդը չպետք է ասի, որ մենք վաղուց ընտրություններ չենք ունեցել»,-ասել է Թրամփը։

Թրամփի խոսքով՝ ինքը դա հայտարարում է ոչ այն պատճառով, որ նման խոսքերով հանդես են եկել Ռուսաստանի իշխանությունները։ «Դա մի բան է, որը գալիս է ինձանից և շատ այլ երկրներից»,-ասել է Թրամփը:

Ամերիկայի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը կարող է ոչնչացնել Ուկրաինայի բոլոր քաղաքները, սակայն չի ցանկանում դա անել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ