«Նա իմ գերագույն գլխավոր հրամանատարն է եղել». Վլադիմիր Գասպարյան
Հուլիսի 09, 2025

«Նա իմ գերագույն գլխավոր հրամանատարն է եղել». Վլադիմիր Գասպարյան

«Ես կարծում եմ, որ հոգևորականը նույնպես մարդ է, այս երկրի քաղաքացին է, իր խոսքն ունի ասելու։ Կարծում եմ` քաղաքական գործիչները պետք է միանան ու այդ նավակն առաջ տանեն։ Եթե քաղաքական գործիչները չկան, ապա հոգևորականները պետք է պրոցեսն առաջ տանեն»,- իր դեմ հարուցված գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ ասելով, որ ոչ ողջունում, ոչ էլ քննադատում է Բագրատ սրբազանի սկսած շարժումը։

Միաժամանակ նա նշեց, որ ինքն այլևս չի հետաքրքրվում ներքաղաքական կյանքով. հենց հետաքրքրվում է, խնդիրներ է ունենում։

Ինչ վերաբերում է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ապա Վլադիմիր Գասպարյանը վստահեցրեց, որ նա` որպես իր ենթակա, լավ աշխատող է եղել ու հիմա ինքը կոռեկտ չի համարում նրա մասին կարծիք հայտնելը։

«Ղազարյանն անպարկեշտ չի պահել իմ հանդեպ, իսկ, այ, Օսիպյանը… ծիծաղելի է»,- ասաց Գասպարյանը։

Անդրադառնալով իր դեմ հարուցված գործով դատական գործընթացին՝ նա հայտարարեց, որ չի համակերպվի այն փաստի հետ, եթե իրեն մեղավոր համարեն։

«Ես մեղավոր չեմ։ Մնացած ամեն ինչ տիրոջ ու դատավորի ձեռքին է։ Ես ապավինում եմ տիրոջը»,- ընդգծեց նա։

Գասպարյանը չհերքեց, որ իրեն փորձել են համոզել ցուցմունք տալ այլ մարդկանց դեմ։

«Եղել են որոշ երազկոտներ, սակայն դա ինձ մոտ չի աշխատում»,- վստահեցրեց նա։

Արդյոք նա ցուցմունք տվե՞լ է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ կամ նա իր դեմ տվե՞լ է ցուցմունք հարցին` Գասպարյանը պատասխանեց. «Նա իմ գերագույն գլխավոր հրամանատարն է եղել։ Սերժ Սարգսյանը երբեք որևէ անօրինական ցուցում չի տվել, ու բացառվում է, որ նա նման ցուցումներ տար»։

Նա խնդրեց՝ իրեն այլ հարցեր չտալ, քանի որ ամեն հարցազրույցից հետո նոր խնդիրներ է ունենում։

«Երբ ես խոսում եմ, ձեռք եմ բերում լիքը թշնամիներ, երբ ես լռում եմ, ունենում եմ բազմաթիվ հաղթանակներ։ Այսօր ես հաղթանակ եմ կրում, թողեք ես պարտություն չկրեմ»,- ավելացրեց Գասպարյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ