Նարկnդիլեր ամnւuիններ են ձերբակալվել․ ի՞նչ է կատարվել Աշտարակում
Հուլիսի 09, 2025

Նարկnդիլեր ամnւuիններ են ձերբակալվել․ ի՞նչ է կատարվել Աշտարակում

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Օպերատիվ տեղեկություններն իրացվեցին հունիսի 24-ին: Ժամը 16.50-ին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով Աշտարակում ձերբակալվեցին երեք տղամարդիկ և, նրանցից մեկի վարած «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին բաժին: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Անձնական խուզարկությամբ 52-ամյա ուղևորի գուլպայի մեջից հայտնաբերվեց սպիտակ բյուրեղանման զանգված: Ըստ նրա` զանգվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է:

Աշտարակի քրեական հետախույզների տեղեկությունը հիմնավորվեց: Պարզվեց, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչն ու նրա կինը նույն օրը «կրիստալ» են իրացրել նաև մեկ այլ աշտարակցու: Ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և օգտագործեու կասկածանքով իրավապահները ժամը 21.30-ին ձերբակալեցին նաև այդ աշտարակցուն: Անձնական խուզարկությամբ նրա ձեռքին եղած պոլիէթիլենային տոպրակում հայտնաբերվեցին օգտագործված երկու ներարկիչ, մեկ նոր ներարկիչ, երկու փաթեթ՝ լցված բյուրեղանման զանգվածով, համապատասխանաբար` 1,34 և 2,17 գրամ:

Այսպիսով, բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո ժամը 21:50-ին Աշտարակի Քասախի փողոցում, ապօրինի թմրամիջոց իրացնելու կասկածանքով, Թումանյան փողոցի 50-ամյա բնակիչը ձերբակալվեց և, իր վարած «Օպելով» հանդերձ, տեղափոխվեց բաժին: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Րոպեներ անց իրենց փողոցում ձերբակալվեց նաև նրա կինը:

Անձնական խուզարկությամբ կնոջ մոտ հայտնաբերվեցին լցված ու դատարկ ներարկիչներ, ապակե երեք սրվակ և այլն:

Վերոհիշյալ անձինք տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:

Դատարանի որոշմամբ Թումանյան փողոցի 50-ամյա բնակչի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ