Զինվորականներին գործուն զղջալու հիմքով քրպատասխանատվությունից ազատելու մասին միջնորդությունները մերժվում են. դատախազ
Հուլիսի 09, 2025

Զինվորականներին գործուն զղջալու հիմքով քրպատասխանատվությունից ազատելու մասին միջնորդությունները մերժվում են. դատախազ

Դատախազությունը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթներով որդեգրել է պատժողական խիստ քաղաքականություն:  ՀՀ դատախազության 106-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստին այս մասին ասել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին։

Ըստ գլխավոր դատախազի՝ այս համատեքստում կոռուպցիոն հանցագործություններով գործուն զղջալու հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին որոշում կայացվում է բացառապես այն դեպքերում, երբ առաջին անգամ հանցանք կատարած անձը զղջացել է իր կողմից կատարված հանցանքի համար, համագործակցել է վարույթն իրականացնող մարմնի հետ և հատուցել է հանցանքի արդյունքում պետությանը կամ համայնքին անմիջականորեն պատճառված վնասը:

«Այս մոտեցումն ունի դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու և  հանցանք կատարած անձանց հետագա իրավահպատակ վարքագիծը խթանելու տրամաբանություն:

Հանցանք կատարած անձի նկատմամբ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու մասին միջնորդությունը, որպես կանոն, մերժվում է, եթե հանցանք կատարած անձը զբաղեցրել է զինվորական պաշտոն կամ երբևէ կատարել է կոռուպցիոն հանցանք կամ բարձր լատենտայնություն ունեցող այնպիսի հանցանք, ինչպիսիք են՝ կաշառք-ընտրակաշառք ստանալը, փողերի լվացումը և այլն:

Դատախազությունը հետևողական է, որ կոռուպցիոն հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության, պատժի կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցների ենթարկելը լինի արդարացի»,-նշել է Վարդապետյանը։

Այս համատեքստում Գլխավոր դատախազը հարկ է համարել ընդգծել, որ Դատախազությունը հետևողականություն է ցուցաբերում, որպեսզի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ կիրառվի որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու պատժատեսակը:

«Կոռուպցիոն հանցագործությունների քննության ընթացքում դատախազների ուշադրության կենտրոնում է նաև հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերհանումը և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրավասու մարմիններին միջնորդագրերի հասցեագրումը։ Այդ նպատակով հսկող դատախազների կողմից տարբեր գերատեսչություններ են հասցեագրվում միջնորդագրեր, որոնց հիման վրա վերանայվում են գործող վերահսկողական լիազորությունների շրջանակը և ներդրվում են նոր իրավական կարգավորումներ, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության են ենթարկվում այն հանրային ծառայողները, որոնք թերացել են իրենց ծառայողական պարտականությունների կատարման մեջ»,-եզրափակել է Վարդապետյանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ