ՀԱՄԱՍ-ը մերժել է պատանդներին ազատ արձակելու առաջարկը. Reuters
Հուլիսի 09, 2025

ՀԱՄԱՍ-ը մերժել է պատանդներին ազատ արձակելու առաջարկը. Reuters

By Հունիսի 12, 2024 181

Իսրայելի անանուն պաշտոնյան Reuters-ին հայտնել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է պատանդներին ազատ արձակելու առաջարկը։ Այս առաջարկը Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ծրագրի մի մասն էր, որն ընդունվել էր հունիսի 11-ի գիշերը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։

«Այսօր երեկոյան Իսրայելը միջնորդի միջոցով պատասխան է ստացել ՀԱՄԱՍ-ից։ Իր պատասխանում ՀԱՄԱՍ-ը մերժել է պատանդներին ազատ արձակելու առաջարկը, որը ներկայացրել է նախագահ Բայդենը։ Նրանք փոխել են բոլոր հիմնական և կարևորագույն պարամետրերը»,- ասել է գործակալության զրուցակիցը, որը ցանկացել է անանուն մնալ։

Մինչդեռ ՀԱՄԱՍ-ի պաշտոնյան, որը ևս հրաժարվել է ներկայանալ, Reuters-ին ասել է, որ պատասխանը վերահաստատում է շարժման այն դիրքորոշումը, որ հրադադարը պետք է հանգեցնի Գազայում ռազմական գործողությունների մշտական դադարեցմանը, իսրայելական ուժերի դուրսբերմանը, պաղեստինյան անկլավի վերականգնմանը և Իսրայելում պաղեստինցի գերիների ազատմանը:

«Մենք կրկնել ենք մեր նախկին դիրքորոշումը: Կարծում եմ, որ մեծ բացեր չկան: Գնդակն այժմ Իսրայելի դաշտում է», - ասել է ՀԱՄԱՍ-ի աղբյուրը:

Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հայտարարություն էր տարածել՝ ողջունելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը։ Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը՝ Գազայի հատվածում հրադադարի հաստատման փուլային ծրագրի վերաբերյալ։ Բանաձևին կողմ է քվեարկել 15 երկրից 14-ը։ Բանաձևը կոչ է անում դադարեցնել կրակը, ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներին և Իսրայելի բանակը դուրս բերել անկլավից։ Այն նաև մերժում է Գազայի ժողովրդագրական կամ տարածքային փոփոխությունները:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ