Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ․ ակցիայի մասնակիցները կրկին գիշերել են այնտեղ (տեսանյութ)
Հուլիսի 08, 2025

Բաղրամյան պողոտան շարունակում է փակ մնալ․ ակցիայի մասնակիցները կրկին գիշերել են այնտեղ (տեսանյութ)

Արդեն երրորդ օրն է, ինչ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, փակ են պահում Բաղրամյան պողոտան՝ գիշերելով այստեղ։ Միևնույն ժամանակ ոստիկանական ուժերը շարունակում են փակ պահել Դեմիրճյան փողոցը։

 

Բագրատ Սրբազանը վաղ առավոտյան ուղիղ միացումով ներկայացրել է Բաղրամյան- Պռոշյան խաչմերուկում տիրող իրավիճակը՝ նշելով, որ մարդիկ գիշերն անցկացրել են «վրանային ավանում» և նույնիսկ չեն քնել՝ չնայած հանգստանալու իր հորդորներին։ Նա ևս մեկ անգամ հիշեցրել է ժամը 15։00-ի կայանալիք հավաքի մասին՝ նշելով, որ սպասում են բոլորին։

Նշենք, որ դեռ երկու օր առաջ ակցիայի մասնակիցները վրաններ էին տեղադրել Բաղրամյան պողոտայում և երրորդ օրն է գիշերում են այնտեղ, իսկ գիշերը՝ խարույկներ վառում։

Երեկ երեկոյան Բաղրամյան պողոտայում, դիմելով քաղաքացիներին, Բագրատ Սրբազանը, հայտարարել է, որ այսօր չափազանց կարևոր օր է սպասվում։

«Շատ հաստատուն կերպով այս մարդկանց պետք է գործազուրկ դարձնենք։ Իրենք պետք է հասկանան` աղետ է բերում իրենց աշխատանքը, ինչպես նաև մահ և դժբախտություն։ Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում փոփոխության կարիք են տեսնում` ներկա եղեք այստեղ` վերջնական ու վճռական խոսք ասելու այս մարդկանց», - նշել է նա։

Հիշեցնենք՝ հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ երթ սկսեց դեպի Բաղրամյան պողոտա, սակայն ոստիկանական մեծաթիվ ուժեր թույլ չտվեցին երթը մտնի Դեմիրճյան փողոց: Ցուցարարների մի խումբը երթով շարժվեց դեպի կառավարական ամառանոցներ, սակայն այնտեղ ևս ոստիկանները թույլ չտվեցին Պռոշյան փողոցից մտնել Դեմիրճյան փողոց:

Գիշերն իրավիճակը մայրաքաղաքի այս հատվածներում լարված է եղել։ Ի վերջո երթը վերադարձել է Բաղրամյան պողոտա, որտեղ էլ հայտարարվել է վրաններ տեղադրելու և նստացույց սկսելու մասին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է քաղաքացիությունից զրկելու հիմքերը ընդլայնող օրինագիծը

Չինաստանը գերմանական ռազմական ինքնաթիռի դեմ լազեր է օգտագործել ․ Գերմանիայի ԱԳՆ