Սրբազան շարժումը տեղավորվում է համաշխարհային քաղաքականության մեջ ձևավորվող որոշ մեգաթրենդերի մեջ. Վահե Դավթյան
Հուլիսի 09, 2025

Սրբազան շարժումը տեղավորվում է համաշխարհային քաղաքականության մեջ ձևավորվող որոշ մեգաթրենդերի մեջ. Վահե Դավթյան

By Հունիսի 10, 2024 121

Ք.գ.դ., պրոֆեսոր Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրբազան շարժումը տեղավորվում է համաշխարհային քաղաքականության մեջ ձևավորվող որոշ մեգաթրենդերի մեջ։

2024-ը աջ շրջադարձի տարի է, ինչը հատկապես դրսևորում ստացավ երեկ ավարտված Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների տեսքով։

Ինչպես կանխատեսում էի դեռ մեկ տարի առաջ, ընտրություններում աննախադեպ դրական արդյունքներ ապահովեցին աջ ուժերը, որոնց հատկապես ուլտրասեգմենտը Երկրորդ աշխարհամարտից ի վեր գտնվում էր եվրոպական քաղաքականության լուսանցքից դուրս:

Անգամ ձայների մեծամասնություն ստացած «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը», լուրջ վտանգ զգալով, ստիպված էր մի շարք հարցերում, մասնավորապես՝ կլիմային ու միգրացիային վերաբերող, աջացենտրիստական դիրքերից ավելի աջ տեղափոխվել: Հետևաբար, ԵԺԿ-ի համար սա ինչ-որ իմաստով Պյուռոսյան հաղթանակ է:

Եվրոպական մի շարք քաղաքագետներ արդեն խոսում են այն մասին, որ կուսակցության առաջնորդ ֆոն դեր Լյաենի համար ստեղծվում են բավականին անբարենպաստ պայմաններ՝ հատկապես պրոուկրաինական կուրսի իրականացման մասով:

Եվրոպայում ավանդական քաղաքական ճարտարապետության արմատական փոփոխության մասին են վկայում նաև ֆրանսիական խորհրդարանը ցրելու ու արտահերթ ընտրություններ անցկացնելու Մակրոնի որոշումը, Շոլցի հռետորաբանական նահանջը, իտալական ուլտրաաջ ուժերի լեգիտիմության թռիչքաձև աճն ու բազմաթիվ այլ միկրո- ու մակրոգործընթացներ:

Ստեղծված պատկերը մեզ հետաքրքիր է երկու ասպեկտներով:

1. Էապես կրճատվելու է Բրյուսելի կողմից Հայաստանի գործող իշխանությունների ծայրահեղ-լիբերալ կուրսին ուղղված աջակցությունը: Որքան ուժեղանա աջ ճակատը ԵՄ-ում, այնքան ավելի մեծ դժվարությամբ են կայացվելու նման որոշումները:

2. Որոշակի խնդիրներ կարող են առաջանալ ԵՄ-Ադրբեջան գործակցության դաշտում: Ֆոն դեր Լյաենը հայտնի է Բաքվի հետ տնտեսական ու, մասնավորապես, էներգետիկ, կապերի զարգացմանն ուղղված ջանքերով: Ստեղծված իրավիճակում, գտնվելով աջերի ճնշման տակ, նա ստիպված է լինելու ավելի մեղմացնել սեփական հակառուսականությունը, ինչը հեռանկարում կարող է հանգեցնել եվրոպական շուկայում ռուսական գազի կշռի աճի (հատկապես որ այսօր էլ մատակարարումները շարունակվում են՝ օրական 40-45 մլն խմ ծավալով): Ակնհայտ է, որ այսպիսի հեռանկարը Բաքվի համար գոտքատեղից ներքև հարված է լինելու:

Գալով Սրբազան պայքարին՝ նշեմ, որ այն իր ողջ առաքելությամբ ուղղված է ազգային պետության կերտմանը: Հաշվի առնելով աշխարհում աջ գաղափարախոսության շարունակական տարածումը (ինչն արդեն նկատելի է դառնում նաև ԱՄՆ-ում), Սրբազան պայքարն իր արժեհամակարգով օրգանապես տեղավորվում է ձևավորվող նոր աշխարհակարգի տրամաբանության մեջ»:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ