30 մլն դրամ արժողությամբ նոր բնակարան․ ինչ ունեցվածք ունի ՔՊ քարտուղար Արթուր Հովաննիսյանը․ Armlur
Հուլիսի 09, 2025

30 մլն դրամ արժողությամբ նոր բնակարան․ ինչ ունեցվածք ունի ՔՊ քարտուղար Արթուր Հովաննիսյանը․ Armlur

Armlur.am-ը գրում է

“Երբեմնի «ականջ և լեզու կտրող» Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար և պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը, ըստ 2023 թվականի հաշվետու տարվա եկամուտների, գույքի, շահերի և ծախսերի հայտարարագրի, նոր բնակարան է ձեռք բերել։
Հեղափոխությունից հետո իշխանության եկած Հովհաննիսյանը պաշտոնավարման 6 տարիների ընթացքում միայն այս տարի է հայտարարագրել անշարժ գույք
2023 թվականին ձեռք բերված անհատական բնակելի տունը գտնվում է Արարատի մարզի Մասիս համայնքում, այն ձեռք է բերվել 30 մլն դրամով։
ԱԺ պատգամավորի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 38 մլն 867 հազար դրամ, որի մեջ ներառված է նաև բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը։
Որպես տրանսպորտային միջոց՝ Արթուր Հովհաննիսյանը հայտարարագրել է 2013 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2022 թվակնին, այն ձեռք է բերվել 4 մլն դրամով
Արթուր Հովհաննիսյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 1 մլն 450 հազար դրամ, իսկ նախորդ տարվա հայտարարագրում Հովհաննիսյանի հայտարարագրի ֆինանսական դաշտում բացակայում էին կանխիկ դրամական միջոցները։
Պատգամավորի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 10 մլն 056 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից։ Նախորդ տարվա համեմատ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղարի աշխատանքի վարձատրությունն ավելացել է գրեթե 2 մլն 200 հազար դրամով։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է»:
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ