Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն
Հուլիսի 09, 2025

Կոչ ենք անում մեր մարտական ընկերներին միանալ պայքարին․ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն

By Հունիսի 01, 2024 143

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության հայտարարությունը․

«Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանում գրեթե միանձնյա իշխող-դիկտատոր կլանը  գրեթե լիովին մսխեց մեր Արցախյան Ազատագրական պայքարի հաղթական ոգին, իրենց իսկ ասած «դուխը»։ Այսօր Հայոց բանակն ու ժողովուրդը ստորացված ու բարոյալքված են։ Ստոկոլմյան սինդրոմով տառապող ՀՀ կապիուլյանտ կառավարությունն այսօր ցանկանում է վերջնականապես ընկճել հայի ոգին, ստորացնել, սարքել լլկված, հլու-հպատակ, թրքահպատակ, հանձնվող, պարտվող, հող տվող։ Կառավարության ձեռքի բութ գործիքը դարձած ոստիկանությունը ամեն կարելի ու անկարելի մեթոդներով ճնշում է իրենց արդար բողոքն արտահայտող քաղաքացիներին։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը միակամ կանգնած է իրենց արդարացի բողոքն արտահայտող բոլոր քաղաքացիների կողքին և իր զորակցությունն է հայտնում։

Ո՛չ ենք ասում ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը, ո՛չ հողատվությանը։

Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը դիմում է իր բոլոր համակիրներին ու մարտական ընկեր ազատամարտիկներին՝ կոչ անելով  սոցցանցերով և լրատվամիջոցներով, սեփական հայտարարություններով ու գործով միանալու մեր պայքարին։

Ո՛չ հողատվությանը, ո՛չ ոստիկանապետությանը, ո՛չ թրքահպատակությանը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ