Հայտնի է, թե ինչու է Թրամփն Իրանին երկու շաբաթ տվել մտածելու համար
Հուլիսի 09, 2025

Հայտնի է, թե ինչու է Թրամփն Իրանին երկու շաբաթ տվել մտածելու համար

By Հունիսի 21, 2025 14

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ցանկանում է երկու շաբաթվա ընթացքում որոշել՝ արդյոք Իսրայելին ուղղակի ռազմական օգնություն տրամադրի Իրանի դեմ պատերազմում: Դրա պաշտոնական բացատրությունը՝ ԱՄՆի եւ Իրանի միջեւ «բանակցությունների համար նշանակալի հնարավորությունն» օգտագործելու ցանկությունը, դժվար թե հավատալի լինի ստեղծված իրավիճակում: Հետաձգումը, ըստ երեւույթին, այլ պատճառներ ունի:

Ամերիկյան Axios պորտալի համաձայն՝ Թրամփը ցանկանում է համոզվել մի քանի հարցում՝ նախքան Իրանին հարվածելու արդեն հաստատված ծրագրերը կյանքի կոչելը։

Նախ՝ նա ցանկանում է լիովին վստահ լինել, որ ԱՄՆ միջամտությունն իսկապես անհրաժեշտ է։ Ամերիկյան կառավարությունում բոլորը չէ, որ համոզված են, որ Իրանը մոտ է միջուկային ռումբ ստեղծելուն։ Մասնավորապես, հետախուզական ծառայությունների համակարգող Թուլսի Գաբարդը համարվում է Իսրայելի քննադատ եւ կասկածի տակ է դնում իսրայելական հետախուզական տվյալները։

Երկրորդ՝ ԱՄՆ նախագահը չի ցանկանում երկարատեւ հակամարտության մեջ մտնել Մերձավոր Արեւելքում, նրան անհրաժեշտ է արդյունավետ եւ, ամենակարեւորը՝ արագ գործողություն։

Եթե նա գրոհի Իրանը, ապա անհրաժեշտ կլինի ոչ միայն հարվածել նրա միջուկային օբյեկտներին, այլեւ կանխել Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաների դեմ Իրանի պատասխան հարվածները։ New York Post-ի տվյալներով՝ կառավարության որոշ անդամներ զգուշացնում են Թրամփին, որ ռազմական միջամտությունը կարող է անկայունություն եւ հետեւանքներ առաջացնել, որոնք համեմատելի կլինեն Իրաքում կամ Սիրիայում ԱՄՆ հարվածների հետեւանքների հետ։

Եթեպլանը ձախողվի եւ ամերիկացի զինվորներ զոհվեն, Թրամփը ստիպված կլինի արձագանքել՝ Մերձավոր Արեւելք ուղարկելով ավելի շատ ռեսուրսներ՝ մոլլաներին պատժելու համար։ Սա մղձավանջ է ԱՄՆ նախագահի համար, որն իր ընտրողներին խոստացել է «վերջ դնել բոլոր պատերազմներին»։

Երրորդ՝ Թրամփը ցանկանում է վստահ լինել, որ ԱՄՆ հարձակումն իրականում կոչնչացնի իրանական միջուկային ծրագիրը, գրել է Bildը: Նրա շահերից չի բխում գործողությունը, որը մեծ գումարներ կարժենա եւ ամերիկացիների մահվան վտանգ կպարունակի, բայց երկարաժամկետ հաջողության չի հանգեցնի:

Այս բոլոր գործոնները կարող են խրախուսել Դոնալդ Թրամփին հնարավորինս երկար հետաձգել Իրանի դեմ հարձակումը՝ հույս ունենալով, որ Մերձավոր Արեւելքում վերջին րոպեի իրադարձությունները ԱՄՆ միջամտությունը կդարձնեն ավելորդ։ Օրինակ, եթե Թեհրանը կապիտուլյացիայի ենթարկվի կամ Իսրայելը ինքնուրույն ոչնչացնի մնացած միջուկային օբյեկտները։

Rate this item
(0 votes)
Last modified on Շաբաթ, 21 Հունիսի 2025 21:29

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ