Հայաստանը գոհ չէ Վրաստանում հայկական ալկnհnլային խմիչքnվ բեռնատարների բացթողնման տեմպերից. էկոնոմիկայի նախարար
Հուլիսի 08, 2025

Հայաստանը գոհ չէ Վրաստանում հայկական ալկnհnլային խմիչքnվ բեռնատարների բացթողնման տեմպերից. էկոնոմիկայի նախարար

By Հունիսի 16, 2025 26

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցնում է, որ Հայաստանի պատկան մարմիններն անընդհատ կապի մեջ են այն տնտեսվարողների հետ, որոնք Վրաստանում խնդիրների են բախվում ալկոհոլային խմիչքների արտահանման պրոցեսում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապոյանն այս մասին ասաց Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ։ «Մենք այս պահին օնլայն ձևաչափ ունենք, որով կարողանում ենք հետևել թե քանի մեքենա է հիմա Վրաստանից անցել դեպի Ռուսաստան, քանիսն են այս պահին Լարսում կանգնած, քանիսն են դրական ստացել, բայց դեռ Լարս չեն հասել, քանիսն են Գիզիի մաքսային անցակետում։

Մենք բոլոր տնտեսվարողների հետ անընդհատ կապի մեջ ենք, գիտենք, թե նրանք ինչ խնդիրներ ունեն, և փորձում ենք լուծել դրանք»,- ասաց նախարարը։ Նա տեղեկացրեց, որ քիչ առաջ Վրաստանի գործընկերներից նամակ է ստացել, որ օրվա ընթացքում իրեն այդ հարցով կզանգեն, որովհետև հայկական կողմը գործընթացում էլի որոշակի դանդաղումներ է նկատում։

«Մի պահ կար, որ ընդհանրապես ոչ մի մեքենա չէր գնում, հետո 1-2 օր որոշակի արագություն կար, որը մեզ բավարարում էր, հիմա կա տեմպ, որը շատ դանդաղ է՝ օրը մի քանի մեքենա, ինչն էլի խնդրահարույց է մեզ համար՝ չնայած, որ մենք մեր մասով պահպանել ենք բոլոր պայմանավորվածությունները, որ ունեցել ենք վրացական իշխանությունների հետ։ Մենք ակնկալում ենք, որ մեր վրացի գործընկերները ևս իրենց մասով կպահեն պայմանավորվածությունները»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ

Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է քաղաքացիությունից զրկելու հիմքերը ընդլայնող օրինագիծը

Չինաստանը գերմանական ռազմական ինքնաթիռի դեմ լազեր է օգտագործել ․ Գերմանիայի ԱԳՆ

Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

Բացահայտվել է հավաքին մասնակցելուն հարկադրելու դեպք․ 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

ՌԴ-ն կստեղծի ԱՄՆ USAID-ի անալոգը․ ԱԳՆ

Քիմ Քարդաշյանը կրել է մոտ 4 միլիարդ ռուբլի արժողությամբ ադամանդե վզնոցներ

Իրանի ԱԳՆ-ն ուսումնասիրում է ԱՄՆ-ի խնդրանքը․ Mehr

ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան

Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով

Պատգամավոր Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ՔՊ-ն կողմ քվեարկեց