Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան
Հուլիսի 09, 2025

Իմփիչմենթի գործընթացը սկսելու դեպքում, «Հայաստան» խմբակցության 28 պատգամավորներն անմիջապես կստորագրեն. Իշխան Սաղաթելյան

By Հունիսի 11, 2025 29

«Հայաստան» խմբակցության 28 ստորագրությունը պատրաստ է, խմբակցության գրասենյակում դրված է, երբ սկսվի իմփիչմենթի գործընթաց, ամբողջությամբ այդ ստորագրությունները պատրաստ են, և այդ ձևաթուղթը կփոխանցվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 11–ին, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ շուրջ մեկ ժամ տեւած տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է առնվազն 36 ստորագրություն, «Պատիվ ունեմ»-ն ունի՝ 6, «Հայաստան» խմբակցությունը՝ 28, որ գործընթացը սկսվի անհրաժեշտ է ևս 2 ստորագրություն:

Դժբախտաբար, այս պահին դեռ այդ երկու ստորագրությունը չունենք, եթե նույնիսկ լինի, պարոն Մամիջանյանն էլ հայտարարեց, որ եթե նույնիսկ այդ երկու ստորագրությունը լինի, այս պահին պետք չի խորհրդարան մտնել՝ ակնկալելով ևս 18 կամ ինչ-որ քանակության քվե գործընթացը լիարժեք սկսելու համար: Այս իմաստով մեր դիրքորոշումը հստակ է՝ 28 ստորագրությունը կա: Հիմա ես էլ դա իմ էջին չեմ դնում, որովհետև կարծում եմ՝ խոսքն արժեք ունի: Գործընթացը սկսելու դեպքում 28 հոգին անմիջապես կստորագրեն»,- հայտարարեց պատգամավորը:

Հարցին՝ ինչո՞ւ հիմա չեն ստորագրում այդ ձեւաթղթի տակ, Սաղաթելյանը պատասխանեց. «Ուզում եմ հասկանալ՝ մեզ պետք է 34 ստորագրությո՞ւն, թե՞ գործընթաց ու գործընթացի արդյունավետությունը։ Այդ որ ասում եք՝ չեք ստորագրում, մենք ասում ենք՝ ստորագրած է։ Ուզում եմ հասկանամ՝ պրոցեսը ե՞րբ ենք սկսում, դուք օրինակ գիտե՞ք՝ երբ ենք սկսում։ Եղել է պրոցեսի մասին հայտարարություն որը մենք ողջունում ենք այդ թվում նաև ողջունում ենք որ ՀՀԿ–ն ստանձնել է այս պրոցեսի քաղաքական պատասխանատվությունը։ Մեր դիրքորոշումը կարծում եմ շատ պարզ ասեցի՝ մեզ պետք է 34 հոգու ստորագրությո՞ւն, թե՞ պետք է գործընթացի արդյունք և գործընթացի շարունակություն։

Հիմա պետք չի սլաքները ուղղել այս ուղղությամբ, եղ որովհետև այս կողմից շատ հստակ արդեն հայտարարություն կա, պետք է ջանքերը գործադրել ապահովելու ևս երկու ստորագրություն, որպեսզի ցանկության և հարմար պահի կարողանանք մտնել խորհրդարան և հավելյալ ևս 18 ստորագրություններ ունենանք, որ գործընթացը հասնի հաջողության։

Մենք դա պատկերացնում ենք, որ կարող է տեղի ունենալ բացառապես փողոցային պայքարի և համաժողովրդական ճնշման արդյունքում և պատրաստ ենք այդտեղ ևս մեր մասնակցությունը ունենալ՝ հասկանալով միայն ինչ ծրագրով, ինչ հերթականությամբ, ինչ քայլերով ու երբ։ Պետք է հասկանալ, երբ է այս գործընթացը վերածվում փողոցային համաժողովրդական պայքարի, քանի որ մենք շարունակում ենք պնդել, որ առանց այդ պայքարի հնարավոր չի այդ արդյունքը ունենալ»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետին իմփիչմենթ հայտնելու նախաձեռնություն է սկսել և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Իմփիչմենթի գործընթացն ԱԺ-ում մեկնարկելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եվրոպան երբեք չի լքի Ուկրաինային. Մակրոն

Նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից

ԱՄՆ-ը վերսկսել է զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարումները Ուկրաինային. Թրամփ

Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագրի բանակցություններին, բայց ԱՄՆ-ն պետք է իրական հետաքրքրություն ցուցաբերի. Արաղչի

Արայիկ Նորոյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ ռազմական կցորդ

Դավիթ Մանուչարյանը նոր պաշտոնի է նշանակվել

ՀՀ նախագահը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

ԱՄՆ-ը նախատեսում է մինչև տարեվերջ մաքսատուրքերից ավելի քան 300 միլիարդ դոլարի եկամուտ հավաքել.

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը

«Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին»․ Սիմոնյան

Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է Լիբանանի հյուսիսային Տրիպոլի շրջանին

Ուկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ստորաբաժանում է ստեղծել

Պայթյուն՝ ՊՆ N զորավարժադաշտում. տուժածներ կան

ԵՄ-ն հաստատել է Բուլղարիայի անդամակցությունը եվրագոտուն

Անհայտ անձը ԱՄՆ պետքարտուղարի «ձայնով» կապ է հաստատել 3 երկրի ԱԳՆ ղեկավարների հետ